Ինչու՞ Բաքուն փոխեց իր պատվիրակներին ԵԽԽՎ-ում

Հունվարի 4-ին ադրբեջանական ԶԼՄ-ները կարճ հաղորդագրություն տարածեցին,ըստ որի` ԵԽԽվ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը փոփոխության էր ենթարկվել.պատվիրակության կազմից հանվել են պատգամավորներ Էլխան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամեդովը և Էլշան Մուսաևը: Նրանց փոխարինել են Ուլվիա Աղաևան,Էլշադ Հասանովը և Ասիմ Մոլլազադեն: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն այդ փոփոխությունը փորձեց ներկայացնել որպես սովորական երևույթ,որին շատ մեծ ուշադրություն դարձնել պետք չէ: Սակայն ամեն ինչ այդքան էլ հասարակ և հստակ չէ նույն Ադրբեջանի համար: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը,Ադրբեջանի պատվիրակությունից հեռացված բոլոր պատգամավորների անունները կապված են ԵԽԽՎ-ում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ,որն ավելի հայտնի է որպես "խավիարային դիվանագիտություն", երբ Ադրբեջանի պատվիրակներն ուղղակի գնում էին ԵԽԽՎ-ում եվրոպական շատ երկրների պատգամավորների ձայները՝ադրբեջանամետ բանաձևերի քվեարկությունների ժամանակ "կողմ",իսկ հակաադրբեջանական բանաձևերի քվեարկության ժամանակ "դեմ" քվեարկելու համար,ինչպես նաև իրենց կողմից գնված պատգամավորներին պատվիրում էին հակահայկական բանաձևեր պատրաստել: Ըստ Ջաֆարովի`եվրոպացի պատգամավորների գնման գործունեությամբ էին կոնկրետ զբաղված Էլխան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամեդովը: Այսինքն`պաշտոնական Բաքուն մինչ ԵԽԽՎ 2017 թ-ի ձմեռային նստաշրջանի սկսվելը,ստիպված է մաքրել իր պատվիրակությունն այն անդամներից,որոնց անունները 2016 թ-ի դեկտեմբերին իտալական իրավապահներին տվել է ադրբեջանական "նավթախավիարային դիվանագիտության" ամենակարկառուն դեմքերից մեկը՝ԵԽԽՎ-ում Իտալիան ներկայացնող պատգամավոր Լուկա Վոլոնտեն,ով համաձայնվել է համագործակցել հայրենի իրավապահների հետ և բավական սկանդալային բացահայտումներ արել իր ցուցմունքներում: Իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Լուկա Վոլոնտեն հայտարարել է,որ կոնկրետ իրեն հասել է 2,39 միլիոն եվրո կաշառք,որը նրան տվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Էլխան Սուլեյմանովը՝ որպես գյուղատնտեսության վերաբերյալ խորհրդատվության հոնորար:Վոլոնտեն բացահայտել է,որ այդ գումարները նա ստացել է բրիտանական 4 բանկերի միջոցով: Բրիտանական "The Guardian"-ը,որը ևս մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթախավիարային դիվանագիտության կոռուպցիոն և հանցագործ սխեմաների բացահայտման գործում, նշում է,որ Սուլեյմանովի կողմից Վոլոնտեին գումարներ փոխանցող կազմակերպությունները Մեծ Բրիտանիայում գործունեություն չեն ծավալել և հավանաբար շինծու են: Վոլոնտեն նշել է,որ հենց Էլխան Սուլեյմանովն է եղել այն մարդը,ում միջոցով կաշառվել են ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորներ և պաշտոնյաներ: Այն ընկերությունը,որի միջոցով Վոլոնտեն ստացել է իրեն հասու 2,39 միլիոն եվրո կաշառքը,այլ պատգամավորների և պաշտոնյաների հաշիվներին փոխանցել է մոտ 1 միլիարդ եվրո գումար: Պաշտոնական Բաքուն,որը հերյուրանքներ էր անվանում եվրոպական և հատկապես բրիտանական և իտալական ԶԼՄ-ներում հրապարակված Բաքվի "խավիարային դիվանագիտության" հանցավոր գործունեության մասին հոդվածները, ստիպված է շատ արագ փոխել ԵԽԽՎ-ում իր պատվիարակության այն անդամներին,որոնց անունները բազմիցս հայտնվել են եվրոպական ԶԼՄ-ների էջերում և չի բացառվում,որ Լուկա Վոլոնտեի ցուցմունքների արդյունքում նրանց դեմ ևս քրեական գործեր հարուցվեն: Ադրբեջանը նաև ստիպված է հեռացնել ԵԽԽՎ-ի իր պատվիրակությունից կոռուպցիոն սխեմաների վարպետներ Էլխան Սուլեյմանովին, Մուսլիմ Մամեդովին և Էլշան Մուսաևին,քանի որ նույն կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու,ինչպես նաև ռուսաստանցի երեսփոխանների հետ Սիրիա այցելելու համար (չեմ զարմանա,եթե պարզվի,որ Մոսկվան գնել էր Ագրամուտնի այցը Դամասկոս) 2017 թ-ի հոկտեմբերի 6-ին իր պաշտոնից հեռացավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը՝Իլհամ Ալիևի և պաշտոնական Բաքվի ամենամոտ ընկերը ԵԽԽՎ-ում: Ագրամուտնտի հեռանալը,ինչպես նաև "նավթախավիարային դիվանագիտութայն" "մութ" կողմերի բացահայտումը շատ մեծ հարված կլինի ԵԽԽՎ-ում Բաքվի դիրքերին: Իլհամ Ալիևին մնում է ԵԽԽՎ-ում հույսը դնել Սամեդ Սեիդովի վայրահաչության և Գանիրա Փաշաևայի լաչառության վրա: Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video) Իրանի դեմ պատերազմը լուրջ ազդեցություն է թողել Կասպից ծովի տարածաշրջանի վրա. Լավրով Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում. «Հետք» Աննա Հակոբյանը Ձեզ հետ ասոցացվու՞մ է․ հարց՝ Փաշինյանին (video) Իրանական միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկողության տակ է Սամվել Կարապետյանի պատասխանը չուշացավ՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան Խամաճիկի ձեռքով կործանում են հայ-ռուսական հարաբերությունները․ Ռոբերտ Քոչարյանը՝ Լազարևյան ակումբում (video) Էդ ղեկավարի պահվա՞ծք ա․ տենց ղեկավար մեզ պետք չի․ քաղաքացի (video) Լարված երկխոսություն լրագրողի և Փաշինյանի միջև․ «Ուղիղ պատասխանե՛ք, ադրբեջանցիները գալու՞ են» (video) Ո՞ր գործարարներն են հանդիպել Մուսթաֆաևին․ Փաշինյանը մանրամասնում է (video) «Պաշտոնից կհեռացվի՛»․ ո՞ր պաշտոնյային սպառնաց Փաշինյանը (video) Փաշինյանի խայտառակ պատասխանը լրագրողին (video) #ՈՒՂԻՂ․ «Հետ քաշել չկա՛, հանձնելու ես․ ի՞նչ է ասել Մուսթաֆաևը Հայաստանում»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video) «Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական պետությունների ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է». Արմեն Հովասափյան Փաշինյա՛ն, սոված-ծառավ ոտքով հետևիցդ էինք գալիս, որ այսօր թքե՛ս մեր վրա․ բողոքի ակցիա (video) 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում Վթարային ջրանջատում Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am