ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն ընդունում է նախարարի ոչ կոմպետենտությունն առ այն, որ նախարարը դատողություններով է հանդես եկել նախարարության ենթակայության ներքո չգտնվող հարցերի շուրջ։ Խոսքն այս անգամ ՀԷՑ-ի մասին չէ, այլ՝ ադրբեջանական բենզինի։ Հիշեցնենք՝ նախարարը հայտարարարել էր, թե Ադրբեջանից ներկրված բենզինն էժան է ու կազդի շուկայի գնի վրա։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝պարզելու, թե նախ 2019-2022 թվականներին ՀՀ ներկրվե՞լ է ադրբեջանական ծագման բենզին, թե ոչ, եւ հետո որքա՞ն վառելիք է 2025-ին ներկրվել է և Հայաստանում իրացվող վառելիքի քանի՞ տոկոսն է կազմում։ Պարզվեց, որ այս տվյալներին նախարարությունը չի տիրապետում ու գրավոր առաջարկել են դիմել ՊԵԿ-ին։
«Փաստինֆո»-ն, իհարկե, հարցմամբ կդիմի ՊԵԿ-ին, սակայն հարց է ծագում, եթե էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ չէ, թե ադրբեջանական ծագման բենզինը Հայաստանում իրացվող վառելիքի քանի տոկոսն է կազմում, ինչպես է որոշել, թե կազդի շուկայի վրա։ էկոնոմիկայի նախարար Պապոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե շուկայում նման տեսակի բենզինի գինը նախկինում կազմել է միջինում 500-520 դրամ, սակայն ներմուծվող վառելիքը կվաճառվի մինչև 90 դրամով ավելի մատչելի գնով։ Ստացվում է, որ Պապոյանը հանդես է եկել ոչ կոմպետենտ հայտարարություններով, քանի որ հայտարարել էր մի բան, ինչից նախարարությունում անտեղյակ են։ Ի դեպ՝ պրեմիում տեսակի վառելքը հիմա էլ վաճառվում է 480-500 ՀՀ դրամով, բայց տարիներ առաջ Հայաստանում բենզինի գինն իջել էր մինչեւ 320 դրամ։ Լավ է չեն ասում՝ այն ժամանակ գինը նվազել էր, որովհետեւ գիտեին, որ Ադրբեջանից էժան վառելիք են ներկրելու։ Այս թեմային դեռ կանդրադառնանք։
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը