Ահազանգ. հոսանքի համար 3000-5000 դրամ հավելագրումներ են եղել
«Փաստինֆո»-ին քաղաքացիները ահազանգում են, որ հոսանքի համար հավելագրումներ են արվել։ Հետաքրքրական է այն, որ ոչ միայն հունվար ամսին է արձանագրվել, այլ՝ վերջին ամսիներին։
Ավելին, ահազանգած քաղաքացիները նշում են, որ էլեկտրաէներգիայի վարձավճարները սովորականից ավել են 3000-5000 դրամով։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի հավելումներ չեն եղել չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիներից բողոքներ է ստացել։
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենց կառավարման ժամանակ գոյություն է ունեցել հստակ աշխատանքային սխեմա, թե ինչ պետք է արվեր յուրաքանչյուր բողոք ստանալուց։
Ղազինյանը ևս հաստատել է, որ ՀԷՑ-ը հիմա հավելագրումներ է անում, որպեսզի դրանով կոծկվի կորուստները։
Ստացվում է, որ թալանը վերացնելու, հետ վերադարձնելու խոսոտւմներով իշխանության եկածներն այսօր ավելի շատ են թալանում հասարակն ժողովրդին, քան երբևէ կարող էր լինել։
