Ինչ համոզմունքով է կուսակցությունը առաջադրել է Սամվել Կարապետյանի թեկնածությունը
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որևէ այլ տարբերակ չի քննարկում, բացի ընտրություններում մեծամասնություն ապահովելուց։ Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, ընտրություններին մասնակցելով փորձում են համապետական մակարդակում կրկնել Գյումրիում տեղի ունեցած սցենարը։
Ղազինյանի խոսքով՝ նման քննարկումներ երբեք չեն եղել։ Նա ընդգծեց, որ իրենց նպատակն է միայն որակյալ և կայուն մեծամասնություն ձևավորելը։ «Ժամանակը ցույց կտա ամեն ինչ, սակայն մենք այլ ճանապարհ չենք տեսնում»,— նշեց նա։
Կուսակցության ներկայացուցիչը նաև շեշտեց, որ հասարակության մեծ մասը ցանկանում է երկրի ղեկավարի դիրքում տեսնել ուժեղ անհատ՝ կարող բանակցող, տնտեսագետ և արդյունավետ կառավարիչ, այլ ոչ թե թույլ ղեկավար, ինչպիսին, ըստ նրա, ներկայումս կա։ Այդ համոզմունքով էլ կուսակցությունը առաջադրել է Սամվել Կարապետյանի թեկնածությունը։
