Նախկին նիկոլականը բանտից դուրս է եկել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ջերմ երկրպագու, հետագայում ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանը փետրվարի 6-ին ազատ է արձակվել բանտից, լրացել է նրա պատժի կրման ժամկետը։ Դատարանը նախորդ տարվա վերջին որոշել էր Թաթուլ Ասիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի 6 ամիս ժամկետով և պատժի կրման սկիզբը հաշվել փաստացի անազատության մեջ գտնվելու պահից։ Մեղադրյալ Թաթուլ Աշոտի Ասիլյանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի կարգով՝ հանցագործության արդյունքում ստացված 25 մլն ՀՀ դրամը բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության։


Առաջին ատյանի որոշումը պաշտպանական կողմը եւ մեղադրող կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, այնտեղ էլ Ասիլյանի կալանքի ժամկետը նվազեցվել էր 3 ամսով, այսինքն՝ Վերաքննիչի որոշմամբ դատապարտվել էր 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչի որոշումից կողմերը կրկին դժգոհ էին մնացել եւ դիմել էին Վճռաբեկ դատարան։ Մեղադրող կողմից բողոքն էլ ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: 
Ասիլյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանը մերժել է կողմերի բողոքները, նաեւ հաստատեց՝ իր պաշտպանյալը փետրվարի 6-ին ազատ է արձակվել, նրան առչնվող քրեական գործն արդեն անցյալում է։ Որտե՞ղ է Ասիլյանը, ինչո՞վ է զբաղվում, ասաց՝ տեղեկություն չունի, դուրս գալուց հետո իր հետ կապ չի հաստատել։

Ըստ մեղադրանքի՝ կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով նրան են դիմել, Թաթուլ Ասիլյանը վստահեցրել է թե իբր, Երևան քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80 մլն դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատրյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը: Եվ ահա կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոց, որի համար էլ մեղադրանք է առաջադրվել նրան եւ դատապարտվել է։

 

դիտվել է 288 անգամ
Լրահոս
Հիշեցի այն Երկիրը, որտեղ խոսողները շատ քիչ էին, իսկ գործողները՝ շատ․ Հասրաթյան Բենզինի ոդիսականը. Էկոնոմիկայի նախարարությունը, փաստացի, ընդունում է, որ Պապոյանը հանդես է գալիս ոչ կոմպետենտ հայտարարություններով. «Փաստինֆո» Հայաստանում անտերություն է. օտարերկրյա ՀԿ-ները Հայաստանում կասկածելի գործունեություն են ծավալում Օմանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջընթացի մասին Ադրբեջանական զորքերը Վարդենիսի բարձրադիր լեռներում են. Իշխան Սաղաթելյան Եկեղեցու և պետության հակամարտությունը Հայաստանում. ի վիճակի՞ է արդյոք Վատիկանը միջնորդի դեր ստանձնել. The Pillar Պայմանագրային զինռածառայողին դաժան ծեծի են ենթարկել․ նա վերակենդանացման բաժանմունքում է. News.am Միջուկային զենքը սպառնալիք է մարդկության համար․ Իրանն անընդհատ շեշտում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է․ Արաղչի Ահազանգ. հոսանքի համար 3000-5000 դրամ հավելագրումներ են եղել «Թուրքիան դիտարկվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ». Նեթանյահու Վիճաբանություն՝ Երևանում Ինչ համոզմունքով է կուսակցությունը առաջադրել է Սամվել Կարապետյանի թեկնածությունը Նախկին նիկոլականը բանտից դուրս է եկել․ «Հրապարակ» Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն. Բագրատ Միկոյան Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել՝ որպես իրանական նորամուծություն․ Վարդան Ոսկանյան Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից․ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը Էներգահամակարգում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը․ Դավիթ Ղազինյան Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երևան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»․ «Հետք» Գյումրեցիները ծափերով են դիմավորել Միքայել սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am