Թուրքիան չունի Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն. Մակրոն (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին ասել է, թե չկա Եվրոպական միությանը Թուրքիայի կողմից անդամակցելու որեւէ հնարավորություն։ Փարիզում երկու նախագահների միջեւ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնն ասել է, թե Թուրքիայի 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո բազում տարբերություններ են առկա մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։ Էրդողանն իր հերթին ասել է, թե Թուրքիան արդեն հոգնել է Եվրամիությանը միանալու շարունակական ջանքերից։ Էրդողանը նյարդայնացավ լրագրողներից մեկի կողմից հնչեցված այն հարցից հետո, ըստ որի Թուրքիան զենք ու զինամթերք է առաքել ՝՝Իսլամական պետությանը՛՛։ Լրագրողն իր հարցը ներկայացրել էր, հենվելով թուրքական ՝՝Ջումհուրիեթ՛՛ թերթի 2Օ15 թվականի այն հոդվածի վրա, ըստ որի մատակարարումները Սիրիա են առաքվել Թուրքիայի հետախուզական գործակալության կողմից։ Թուրքիայի նախագահը, ի պատասխան լրագրողի հարցին, ասել է, թե վերջինս խոսում է գյուլենիստական շարժման անդամի ոգով։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին է Էրդողանը մեղադրում 2Օ16 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ ՝՝Երբ հարց եք տալիս, այդ կետի շուրջ զգուշություն ցուցաբերեք։ Եվ մի խոսեք այլ մեկի խոսքերով՛՛, ասել է Թուրքիայի նախագահը լրագրողին։ Եվրամիության հետ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցվել էին հեղաշրջման փորձից հետո, երբ Էրդողանը դիմեց կոշտ միջոցների ու բռնությունների։ Հայտարարելով հանդերձ, որ Թուրքիան այժմ չունի Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, Մակրոնն ասել է նաեւ, թե կարեւոր է երկու երկրների միջեւ սերտ հարաբերությունների պահպանումը, եւ որ ժամանակն է որոնել Եվրամիության անդամությունից ավելի սահմանափակ հարաբերություններով մի տարբերակ։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am