Լեհաստանի իշխանությունները ծրագրում են Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած ժամանակաշրջանի (երբ երկրում հաստատված էր կոմունիստական վարչակարգ) ռեպարացիաների պահանջով, գրում է Financial Times թերթը։
Ինչպես լրագրողներին հայտնել է Լեհաստանի Պատերազմական կորուստների ինստիտուտի տնօրեն Բարտոշ Գոնդեկը, այժմ վարչապետ Դոնալդ Տուսկի հանձնարարությամբ իրականացվում է Ռուսաստանի «պատմական հանցագործությունների» հետաքննությունը։ Ըստ նրա՝ այն «շատ ավելի ընդգրկուն կլինի, քան նացիստական դաժանությունների ուսումնասիրման աշխատանքը՝ հաշվի առնելով ավելի քան չորս տասնամյակները, որոնց ժամանակ՝ Սառը պատերազմի տարիներին Լեհաստանը մնացել է խորհրդային ազդեցության տակ»։
2022 թվականին Լեհաստանը Գերմանիայից պահանջել էր 6,2 տրիլիոն զլոտի (1,3 տրիլիոն դոլար) արժողությամբ ռեպարացիա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրած վնասների համար։ Բեռլինում հայտարարել էին, որ գերմանական իշխանությունների համար այդ հարցն իրավականորեն արդեն փակված է։
Ըստ Գոնդեկի՝ դեռևս վաղաժամ է քննարկել, թե ռեպարացիաների ինչ գումար կպահանջի Վարշավան Մոսկվայից և արդյոք այն կգերազանցի Գերմանիային ներկայացված պահանջների չափը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտարարել է, որ որպես Լեհաստանին տրվող ռեպարացիա՝ Մոսկվան կարող է տրամադրել «Իվան Սուսանին» օպերայի տեսանյութի հղումը։
2022 թվականի սեպտեմբերին Լեհաստանի այն ժամանակվա նախագահ Անջեյ Դուդան արդեն հայտարարել է, որ երկիրը պետք է Երկրորդ համաշխարհային պատերազմի համար ռեպարացիաներ պահանջի ոչ միայն Գերմանիայից, այլև Ռուսաստանից։ Ի պատասխան՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ստուգել՝ քաղաքական գործչին ֆաշիզմի վերականգնման և վետերանների հիշատակը վիրավորելու համար հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով արված հայտարարությունները։
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը