«New normal»-ում մեր Արցախի կռիվը մի անիմաստ «բզբզոց» էր, քանի որ մենք իբր «ոչինչ չէինք հասկանում»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղաքական կամ հասարակական այն իրավիճակների դեպքում, երբ նախկինում ոչ նորմալը դառնում է նորմալ։ Վերջին վեց տարում մենք նման իրավիճակների պակաս չենք ունեցել։Մեր «new normal»-ում պետության գլխին երեք պատերազմ ու փաստացի ցեղասպանություն բերած քաղաքական ուժը էսօր կարող է խոսել խաղաղությունից, ավելին՝ սպառնալ, որ եթե ինքը չմնա իշխանության, պատերազմ կլինի։
Մեր «new normal»-ում պետության ղեկավարը կարող է հազարավոր կյանքեր զոհել, որ իրեն «դավաճան չասեն», հետո հայտարարել, որ զոհերով թե առանց զոհերի նույն իրավիճակը կլիներ։

Մեր «new normal»-ում ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից խոսում է մարդ, ում ղեկավարման շրջանում ՀՀ տարածքը օկուպացվել է։

Մեր «new normal»-ում ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայից երեք տարի անց նույն օրը ֆեստիվառ են անում ու պարում։

Մեր «new normal»-ում քնած հային կացնահարողին հերոսացնող Ալիևը մեզ կարող է «նացիստ» անվանել, իսկ մեր ղեկավարությունը նրան համարի խաղաղության աղավնի։

Մեր «new normal»-ում զրպարտանքը, ամենաստոր, զզվելի բաների մեջ մարդկանց հանիրավի մեղադրելը ու դրա համար որևէ պատասխանատվություն չկրելը սովորական երևույթ է։

Մեր «new normal»-ում մեր Արցախի կռիվը մի անիմաստ «բզբզոց» էր, քանի որ մենք իբր «ոչինչ չէինք հասկանում»։
Մեր «new normal»-ում Հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեական կրոնը իշխանության կողմից կարող են համեմատվել «ծայրահեղ իսլամի» հետ, ու դրա համար այլևս որևէ պատասխանատվություն չկա։
Մեր «new normal»-ի շարքն անվերջ է, դաժան, ցավեցնող…

Ինձ թվում է՝ մենք «new normal»-ի լիմիտը սպառել ենք, էլ ավելի գնալու տեղ չկա, չնայած չեմ թերագնահատի «Քանդենք պետությունը» կուսակցությանը և նրա առաջնորդին։

Բայց ես սա գրելով ուզում եմ որպես ՀՀ քաղաքացի խնդրանք ուղղել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրապես ուզում են բան փոխել Հայաստանում, ուզում են առաջնորդություն ստանձնել, ոչ թե զուտ ընդդիմություն աշխատել Ալիևի «մարդու» մոտ։

Գնացեք ուղիղ, պարզ ճանապարհներով, ազնիվ եղեք մարդկանց հետ, մի խաբեք, մի գցեք, մի տվեք խոստումներ, որոնք չեք կարող իրագործել, առաջարկեք լուծումներ, որոնք տեղավորվում են ՀՀ օրենքների սահմաններում, մի կողմ դրեք ձեր անձնական էգոները, խոսեք բանակից, հզորացման ձեր տեսլականից, խոսեք դրականի, լավի մասին, որը կարող եք բերել, փորձեք հասնել այն մարդկանց, որոնք քաղաքականապես պասիվ են, ապացուցեք նրանց, որ քաղաքականությունը ստոր ու զզվելի երևույթ չէ, որով պետք է զբաղվեն բարոյական արժեքներից զուրկ մարդիկ։ Ցույց տվեք, որ քաղաքականությունը պետությանը ծառայելու լավագույն գործիքն է։ Համոզեք մարդկանց, որ գան քվեարկության։ Մի փակվեք ձեր փուչիկների մեջ, մի գայթակղվեք ձեր շրջապատի մարդկանց գովեստներով, մնացեք սթափ և ինքնաքննադատ, որ հաջողեք։

Ի վերջո, պատրաստ եղեք զիջումների ընդդիմադիր այլ ուժերի հետ, քանի որ մեր «new normal»-ում Արցախի կորուստից, հազարավոր զոհերից, հազարավոր բարոյազուրկ ու անտրամաբանական արարքներից հետո կա վտանգ, որ «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը կարող է մնալ իշխանության, դա էլ է «new normal»-ների շարքից։
Հարգելի ընդդիմադիրներ, աշխատեք այնպես, որ դա բացառվի, քանի որ մենք վաղուց սպառել ենք «new normal»-ների շարքը, մեզ մեր պետությունը պետք է՝ ամբողջական ու հզոր»,- գրել է նա։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Ինչի մասին է վկայում ՔՊ-ականների հիստերիան. Իշխան Սաղաթելյան Ժնևյան բանակցություններից առաջ Զելենսկու շուրջ օղակը սեղմվում է․ Junge Welt Ասում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է (video) Ահա թե ով է խառնվում Հայաստանի ներքին գործերին. Արմեն Աշոտյան (video) Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է. Միքայել Սրբազան ՔՊ ոհմակը վայնասունով, հիմար տեքստերով հարձակվում է ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացնողների վրա (video) Աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ին Ոմն Էմմա Պալյան «1։0» է արել Շիրակ Թորոսյանին Թուրքիայում թմրանյութերի գործով ձերբակալվել են 17 հայտնի արտիստներ, երգիչներ և գործարարներ Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, Արևմուտքը միակողմանի պաշտպանում է Փաշինյանին. Աշոտյան Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով Վեհափառի դեմ Չարչյանի և Նալբանդյանի աշխատասենյակներում խուզարկությունների որոշումները բողոքարկվել են․ փաստաբան Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Պետրոս Ղազարյանի Եթե պայքարը մնա մասնատված և ինքնաբուխ, ապա այս իշխանությունը կմնա. մղձավանջը կխորանա․ Հակոբյան Դե ուրեմն լսե՛ք՝ հիմա հատ-հատ ասեմ՝ ինչ է արել Կաթողիկոսը (video) #ՈՒՂԻՂ․ Փետրվարի 15-ին Ալիևը պայթեցրեց Նիկոլի ամենամեծ սուտը․ Երվանդ Բոզոյան (video) Մենք ունենք այդ համարձակությունն ու դա անելու ենք․ Լևոն Քոչարյան (video) «Աննա Հակոբյանն ամենամեծ պատիժն է, որ Նիկոլին կարող էր բաժին հասնել. դրան տեղն է»․ Կարապետ Պողոսյան (video) Ես Փաշինյանին չեմ ընտրի, դրան ո՞նց ընտրենք․ Հարցում (video) 50-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Mercedes»-ով հայտնվել է Արզական բնակավայրի կամրջի տակ՝ գետի ափին #ՀԻՄԱ․ «Արա Նիկո՛լ, դե տղա ես, կանգնի ու ասա էդ»․ ԵԿՄ-ական Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) «New normal»-ում մեր Արցախի կռիվը մի անիմաստ «բզբզոց» էր, քանի որ մենք իբր «ոչինչ չէինք հասկանում» Կաթողիկոսը շրջափակման մեջ է. Ինչով է սպառնում Եկեղեցուն Գարեգին Բ-ի դեմ հարուցված քրեական գործը․ Նեզավիսիմայա գազետա Զովունիում կրակողը 46–ամյա տղամարդ է, մյուսները Զովունիից չեն. Նոր մանրամասներ Աննախադեպ ծանր օրեր են, բայց․․․ Հայր Իսահակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am