Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էութաբանական մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում այսօր դառնում է ոչ միայն տեսական հարց, այլև մարդկային ինքնության պահպանման հրատապ խնդիր։ Դեռևս հին հունական մտածողության մեջ մարդը ընկալվում էր որպես բանական էակ։ Պլատոնի մոտ մարդը կապված էր «այդոսների»՝ գաղափարների հավիտենական աշխարհի հետ, և ճշմարիտ ճանաչողությունը պայմանավորված էր հոգու մասնակցությամբ այդ իդեալական իրականությանը։ Սակայն քրիստոնեական «Աստծո պատկեր» գաղափարը չի նույնանում պլատոնյան «այդոսների» ուսմունքի հետ։ Մարդը չի կրում իր մեջ պատրաստի գաղափարների ամբողջական պահոց և չի ծնվում ավարտուն գիտելիքով։ Նրա մեջ դրված է ոչ թե պատրաստի իմացություն, այլ ճանաչելու կարողություն, բանականություն, ազատ կամք և բարոյական պատասխանատվություն։ Սա հիմնարար տարբերություն է, որովհետև եթե մարդը պարզապես գիտելիքի կրող է, ապա մեքենան կարող է մրցել նրա հետ տվյալների ծավալի և մշակման արագության առումով, իսկ եթե մարդը ճանաչող, ինքնագիտակցող և արժեք ստեղծող էակ է, ապա նրա էությունը դուրս է գալիս զուտ հաշվարկային շրջանակից։

Մեր ժամանակը տեխնոլոգիական է, սակայն մարդու խնդիրը շարունակում է մնալ գոյաբանական։ Արհեստական բանականությունը զարգանում է կայծակնային արագությամբ, ալգորիթմները որոշումներ են կայացնում, տվյալները կառավարում են տնտեսությունը, տեղեկատվական հոսքերը ձևավորում են հանրային կարծիք։ Բայց ամենախոր հարցը մնում է նույնը՝ ո՞վ է մարդը այս ամբողջի մեջ, երբ իր մտավոր գործառույթներից մի մասը փոխանցվում է մեքենային, երբ հիշողությունը պահվում է թվային պահոցներում, վերլուծությունը կատարվում է ծրագրերով, իսկ որոշումների կանխատեսումը՝ մոդելներով։ Այստեղ ի հայտ է գալիս էութաբանական մտածողության անհրաժեշտությունը։ Այն պարզապես գիտելիք չէ և ոչ էլ միայն հավատք. դա մարդու ինքնընկալման ամբողջական ձև է, որի մեջ նա գիտակցում է իր էությունը, իր ծագումը, նպատակը և պատասխանատվությունը։ Էութաբանական մտածողությունը միավորում է փիլիսոփայությունը, քրիստոնեությունը և նյութական աշխարհի գիտական ըմբռնումը ոչ թե հակադրության, այլ ներդաշնակության մեջ։

Մարդու մտածողության երեք հիմնական աղբյուրները հենց այս երեք ուղղություններն են։ Փիլիսոփայական աղբյուրը զարգացնում է հարցադրելու կարողությունը, քննադատական միտքը և ինքնաքննությունը։ Այն ստիպում է հարցնել՝ ի՞նչ է ճշմարտությունը, ի՞նչ է բարին, ի՞նչ է ազատությունը, արդյո՞ք մարդը միայն կենսաբանական գոյություն է, թե ունի ավելի խորքային հիմք։ Փիլիսոփայությունը սնուցում է բանականությունը և չի թողնում, որ մարդը դառնա համակարգի անգիտակից մաս։ Քրիստոնեական աղբյուրը արթնացնում է խիղճը՝ որպես կենդանի ներկայություն, և հիշեցնում, որ մարդը կոչված է բարոյական պատասխանատվության և սիրո հարաբերության։ «Աստծո պատկեր» գաղափարը նշանակում է, որ մարդը կրում է բանականություն, ստեղծարարություն, ազատ կամք և հարաբերականություն Արարչի հետ։ Նյութական աղբյուրը մարդուն տալիս է իրականության գիտական ըմբռնում, պատճառահետևանքային կապերի ճանաչում և գործնական իրատեսություն։ Այն հիշեցնում է, որ մարդը ապրում է նյութական աշխարհում և պարտավոր է պատասխանատվությամբ վերաբերվել բնության և հասարակության օրենքներին։ Երբ այս երեք աղբյուրները ներդաշնակվում են, մարդը դառնում է ներքին ամբողջականություն։ Միայն փիլիսոփայությունը կարող է դառնալ սառը ինտելեկտուալիզմ, միայն կրոնական զգացմունքը՝ չքննարկված միստիկություն, միայն մատերիալիզմը՝ շահապաշտություն, սակայն դրանց ներդաշնակ միասնությունը ձևավորում է հավասարակշռված անհատ։

Կառուցվածքային առումով մարդկային մտածողությունը կարելի է տեսնել երեք բաղկացուցիչներով՝ բանականություն, խիղճ և կամք։ Բանականությունը ճանաչում է ճշմարտությունը, խիղճը տարբերակում է բարին և չարը, իսկ կամքը իրականացնում է ընտրությունը։ Փիլիսոփայությունը սնուցում է բանականությունը, քրիստոնեությունը ապաշխարությամբ լուսավորում է խիղճը, իսկ գիտական և նյութական իրատեսությունը կարգավորում է կամքի գործնական ուղղվածությունը ժամանակի և միջավայրի պայմաններում։ Էութաբանական մարդը նա է, ով իր մտածողության մեջ, որոշումների կայացման պահին և վարքագծում կարողանում է ներդաշնակորեն միավորել այս երեք աղբյուրները և երեք բաղկացուցիչ մասերը՝ մարդուն ներսից չբաժանելով հակադիր բևեռների։

Տեխնիկական դարաշրջանում այս հարցը նոր չէ։ Դեռևս 20-րդ դարում գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերը նախազգուշացնում էր, որ տեխնիկան պարզապես գործիքների ամբողջություն չէ, այլ աշխարհը բացահայտելու ձև։ Տեխնիկական մտածողությունը աշխարհը դիտում է որպես «պաշար», օգտագործելի և կարգավորվող ռեսուրս, և վտանգն այն է, որ նույն հայացքը կարող է տարածվել մարդու վրա, երբ նա ընկալվում է որպես ֆունկցիա կամ հաշվարկելի միավոր։ Ռուս կրոնափիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը ևս ընդգծում էր, որ տեխնիկան կարող է ծառայել ազատությանը միայն այն դեպքում, երբ ենթարկված է անձի հոգևոր նպատակին, այլապես այն վերածվում է հոգևոր վտանգի։ Այս մտքերը այսօր ստանում են նոր հնչեղություն արհեստական բանականության զարգացման պայմաններում։ Հարցը շարունակում է մնալ նույնը՝ մարդը կպահպանի՞ իր գոյաբանական ինքնությունը, թե՞ կընդունի իրեն որպես համակարգային ֆունկցիա։

Քրիստոնեական աստվածաբանության մեջ մարդու էութաբանական ամբողջությունը հնարավոր է լիովին հասկանալ միայն շնորհի գաղափարի միջոցով։ Ըստ Հայ առաքելական Եկեղեցու ավանդության՝ շնորհը պարզապես բարոյական լավ զգացում չէ, այլ Աստվածային կենդանի ներգործություն մարդու հոգու մեջ։ Այն ուժ է, որով մարդը ոչ միայն հասկանում է բարին, այլ նաև կարողանում է ընտրել և կատարել այն։ Շնորհը չի վերացնում բանականությունը, այլ մաքրում է այն, չի ճնշում կամքը, այլ ազատում է այն ինքնասիրության և վախի կապանքներից։ Եթե բանականությունը ցույց է տալիս ճանապարհը, խիղճը հաստատում է արժեքը, ապա շնորհը տալիս է այդ ուղին ապրելու զորությունը։ Առանց շնորհի մարդը կարող է տեսնել ճշմարտությունը, բայց չունենալ ներքին ուժ այն իրականացնելու համար։ Շնորհը կամուրջ է իմացությունից դեպի կենսական գործողություն, և քրիստոնեական ընկալմամբ այն կապված է Սուրբ Հոգու ներգործության հետ, որը լուսավորում, ուղղորդում և զորացնում է մարդու ներսը։

Արհեստական բանականությունը կարող է հաշվարկել, համեմատել և կանխատեսել, բայց այն չունի խիղճ, չունի սիրո փորձառություն, չունի շնորհ։ Այն կարող է մշակել բարոյական կանոնների մոդելներ, սակայն չի կարող ընկալել բարոյական պայքարը, չի կարող կրել ներքին պատասխանատվության ցավը կամ սիրո զոհաբերական ուրախությունը։ Երբ մարդը սկսում է իրեն ընկալել որպես «կենսաբանական ալգորիթմ», նա աստիճանաբար նմանվում է այն համակարգերին, որոնք ինքն է ստեղծել։ Բայց երբ նա հիշում է, որ իր մեջ կա Աստվածային աշխարհ, խղճի ձայն և ստեղծարար ազատություն, նա վերագտնում է իր արժանապատվությունը։

Էութաբանական մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում նշանակում է պահպանել մարդու ամբողջականությունը տեխնոլոգիական պայմաններում։ Դա նշանակում է, որ մարդը չի մերժում առաջընթացը, այլ օգտագործում է այն պատասխանատվությամբ, չի ընկնում տեխնոլոգիական կուռքապաշտության մեջ, այլ գիտակցում է, որ տեխնոլոգիան գործիք է, ոչ թե նպատակ։ Նրա արժանապատվությունը չի չափվում արտադրողականությամբ կամ տվյալների մշակման արագությամբ։ Այն արմատավորված է նրա աստվածապարգև էության մեջ։

Արհեստական բանականությունը երբևէ չի կարող փոխարինել մարդու ներսում գործող այդ լույսը, որովհետև ճանաչելու, սիրելու և պատասխանատվություն կրելու կարողությունը Սուրբ Հոգու շնորհի գործողությունն է, որը չի փոխարինվում տեխնիկական համակարգերով։ Այդ շնորհը կոչված է ոչ թե մրցելու տեխնոլոգիայի հետ, այլ ներսից ամբողջացնելու մարդուն և ներդաշնակելու նրա հոգևոր ու նյութական կյանքը։ Արհեստական բանականության դարաշրջանում մարդու ամենամեծ մարտահրավերը մարդն է։ Մարդ մնալը նշանակում է ապրել բանականությամբ, խղճով և կամքով, շնորհով լուսավորված ազատությամբ և իրականության հանդեպ պատասխանատվությամբ։ Սա է էութաբանական մտածողության ուղին, որը չի հակադրում հավատքը և գիտությունը, այլ դրանց միասնության մեջ պահպանում է մարդու աստվածատուր արժանապատվությունը։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր

դիտվել է 62 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Փետրվարի 15-ին Ալիևը պայթեցրեց Նիկոլի ամենամեծ սուտը․ Երվանդ Բոզոյան (video) Մենք ունենք այդ համարձակությունն ու դա անելու ենք․ Լևոն Քոչարյան (video) «Աննա Հակոբյանն ամենամեծ պատիժն է, որ Նիկոլին կարող էր բաժին հասնել. դրան տեղն է»․ Կարապետ Պողոսյան (video) Ես Փաշինյանին չեմ ընտրի, դրան ո՞նց ընտրենք․ Հարցում (video) 50-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Mercedes»-ով հայտնվել է Արզական բնակավայրի կամրջի տակ՝ գետի ափին #ՀԻՄԱ․ «Արա Նիկո՛լ, դե տղա ես, կանգնի ու ասա էդ»․ ԵԿՄ-ական Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) «New normal»-ում մեր Արցախի կռիվը մի անիմաստ «բզբզոց» էր, քանի որ մենք իբր «ոչինչ չէինք հասկանում» Կաթողիկոսը շրջափակման մեջ է. Ինչով է սպառնում Եկեղեցուն Գարեգին Բ-ի դեմ հարուցված քրեական գործը․ Նեզավիսիմայա գազետա Զովունիում կրակողը 46–ամյա տղամարդ է, մյուսները Զովունիից չեն. Նոր մանրամասներ Աննախադեպ ծանր օրեր են, բայց․․․ Հայր Իսահակ (video) Քվերակության արդյունքներով գզվռտոց է սկսվել․ էլ չի աշխատում, չի աշ-խա-տում 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի ֆեյսբուքյան հերթական հրապարակման տակ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում Լավ եղեք, կտեսնվենք. Միքայել Սրբազանը դուրս գրվեց հիվանդանոցից (video) «Չմրսե՛ս»․ Միքայել Սրբազանին դուրս գրեցին «Իզմիրլյան»-ից, նա տեղափոխվում է Շիրակի թեմի առաջնորդարան (video) Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ․ Թանդիլյան Դատարանը Ստեփան Ասատրյանի գործունեությունը կարգավորող պայմանագիր է պահանջել Հայ Առաքելական Եկեղեցուց Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են․ Արման Աբովյան Ընդդիմության կազմակերպվածությունից է կախված լինելու սրանց «քաղաքական աղբանոց» շպրտելը. Սևակ Խաչատրյան  «Ինչո՞վ է Նիկոլը կախված Ալիևից»․ Իշխան Սաղաթելյան (video) Մեծ համաներու՞մ. ընդդիմության կարևոր առաջարկը․ Գառնիկ Դանիելյան (video) «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացնում է մեգանախագծեր Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման Ավինյանենց առանձնատան փողոցի ասֆալտն աղը չի «ուտում»․ փոս չկա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am