Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
լխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և Վահե Հակոբյանի ծնողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության
բռնագանձել՝
9 անշարժ գույք.
3 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձանցում մասնակցություն.
4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով.
2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով.
2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով.
4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը