«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին «ՀայաՔվե» ազգային քաղաքական միավորումը մեր պետության համար ցավալի հանգրվաններում մշտապես եղել է առաջնագծում՝ վեր հանելով խնդիրները, բարձրաձայնելով վտանգների մասին։ Եվ ահա, «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին: Օրերս տեղի ունեցավ «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները և պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թվականի համապետական ընտրություններին: Այս քայլով, փաստորեն, ձևավորվեց միավորման քաղաքական թևը։

Համագումարի ժամանակ քաղաքական թևի ղեկավար, կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Մենուա Սողոմոնյանը։ Նրա հետ զրույցում հետաքրքրվում ենք՝ հասարակական, քաղաքացիական իրազեկման լայնածավալ գործունեություն ծավալելուց հետո ի՞նչը դարձավ խթան ստեղծելու քաղաքական ուժ և ներգրավվելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների մրցավազքին։ «Խթանը ստեղծված իրավիճակն է։ Ստեղծված իրավիճակում պարզորոշ տեսնում ենք, որ գործող իշխանությունների քաղաքական գիծը Հայաստանին տանում է դեպի նոր զիջումներ, դեպի նոր կորուստներ, նոր նվաստացում, տանում է դեպի դիկտատուրա։ Խթանը, որպես այդպիսին, որոշակի մի իրադարձություն չէ, այլ իրադարձությունների շղթա, որը բերում, հանգեցնում է այդ տրամաբանությանը։ Հաշվի առնելով, որ այս ընթացքում բավականաչափ քաղաքական կապիտալ ենք կուտակել, ստեղծել ենք ենթակառուցվածքներ, տարածքային գրասենյակներ ունենք մարզերում և Երևանում, ավելի հասունացել ենք, գտնում ենք, որ մեր նպաստը կունենանք արդյունավետ ընդդիմադիր միավորման մեջ՝ առաջ տանելու հայակենտրոն քաղաքական օրակարգ, այդ պատճառով որոշեցինք բաց չթողնել իշխանություններին հեռացնելու հերթական քաղաքական գործիքը, առիթը, այն է՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները։ Կմասնակցենք այդ ընտրություններին, բայց կլինենք այնպիսի ձևաչափի մեջ, որ երբեք թույլ չենք տա ձայների փոշիացում և կնպաստենք իշխանափոխությանը, մենք գնում ենք իշխանափոխության օրակարգով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Ընդգծում է՝ քաղաքական չափման կարճաժամկետ կտրվածքում իրենց նպատակը իշխանափոխությունն է։ «Առանց իշխանափոխության չենք կարող ստեղծել կենսունակ պետություն, որը մեր գերնպատակն է»,-եզրափակում է Սողոմոնյանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից փորձում ենք ստանալ շատերին հուզող հարցի պատասխանը՝ լինելո՞ւ է համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ։ Արձագանքում է՝ ուզում են համագործակցել բոլոր այն քաղաքացիների և խմբերի հետ, որոնք պատրաստ են կիսել իրենց գաղափարախոսությունը և աջակցել իրենց։ «Նույն կերպ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, որոնց հետ կկարողանանք գաղափարախոսական ընդհանրություն գտնել։ Մեր հիմնական նպատակը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելը, նոր ազգային իշխանություն ձևավորելն ու դրա միջոցով Հայաստանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելն է։ Մեզ համար կարևոր է համագործակցել այն ուժերի հետ, որոնք հստակ պատկերացում ունեն Հայաստանը առաջ տանելու մասին, ոչ թե զբաղված են անցյալը գովերգելով։ Եթե անցյալը լավը լիներ, ներկան այսքան դժգույն և խնդրահարույց չէր լինի։ Բաց ենք համագործակցության համար, տարբեր ուժերի հետ պարբերական քննարկումների, բանակցությունների մեջ ենք։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս դա որոշակի արդյունքի կբերի, և կկարողանանք հայտարարել դաշինքի ձևավորման մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

Դառնալով ազգային իշխանության մաս՝ որո՞նք են լինելու «Հայկական քվեի» առաջնահերթությունները։ «Առաջինը՝ խաղաղությունը, մեր երկրի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ուժով, այսինքն՝ պետք է կարողանանք ուժի կուտակման միջոցով պաշտպանել մեր երկրի, ժողովրդի անվտանգությունը։ Երկրորդը՝ ուժի կուտակումը պահանջում է կայուն տնտեսական զարգացում և հանրային համերաշխություն ունի։ Երրորդը՝ հանրային համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության, ուստի մեր երրորդ խնդիրը պետք է լինի մեր երկրում սոցիալական արդարության ամրապնդումը՝ որպես հանրային դաշինք, այլապես երբևիցե հնարավոր չի լինի հասնել հանրային համերաշխության, դրա բացակայությամբ հնարավոր չէ ո՛չ տնտեսական զարգացումը, ո՛չ անվտանգությունը։ Շղթան սկսվում է նրանից, որ պետք է մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել, որ մեր պետությունը քաղաքացիների համար է և նրանց համար ապահովում է արդարություն։ Ի դեպ, ոչ միայն սոցիալական արդարություն, արդարություն ամեն ինչում՝ դատական, իրավական, հայրենիքին ծառայելու տեսանկյունից։ Բոլոր հարցերում քաղաքացիները պետք է զգան, որ իրենց նկատմամբ պետությունը արդար է վարվում»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, դե էդքան տղամարդ ես, գնա Մոսկվա ու պատասխանդ տուր․ Արամ Սարգսյան (video) ՆԱՏՕ․ Գերմանիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշումը չի ազդի դաշինքի կարողությունների վրա Թրամփ․ Իրանի նավթային ենթակառուցվածքները կարող են հսկայական վնաս կրել Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են uպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Ի՞նչն է երեկ Ալիևին կատաղեցրել․ Երվանդ Բոզոյան (video) Դուք տեսե՞լ եք՝ այս խայտառակ վիճակը, ինչո՞վ եք բացատրում․ Արծվիկ Մինասյան (video) Արդեն ներվայնանում եմ․ թոռներիս ուզում եմ սիրեմ, սրտիկ եմ ասում, Նիկոլին հիշում ու․․․ հարցում (video) Գողացել են երեքով Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է փոփոխության Նիկոլական «շունուշանգյա՛լ», դուք ուշադիր լսեք այս սարսափելի իրականությունը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դուք կսարսափե՛ք, իմանաք՝ ինչպես են արտահայտվել Փաշինյանի ու Զելենսկու մասին ՌԴ կուլիսներում. Բոզոյան (video) Դե հենց հիմա ասե՛ք՝ ինչ եք խոստացել Ալիևին, որ երեկ այդպիսի խայտառակ խոսք ասաց․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video) Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video) ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am