Նախիջևանի հայկական Շահկերտ գյուղը․ այստեղ է կառուցվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

«Գեղարդ հիմնադրամի» հոդվածը․

Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Երնջակ գավառի հայկական նշանավոր բնակավայրերից էր Շահկերտը, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 13-րդ դարին։ Ըստ հայ նշանավոր պատմագիր Ստեփանոս Օրբելյանի՝ գյուղը Տաթևի վանքին վճարել է տարեկան ութ դահեկան հարկ[1]։

Հայտնի է, որ միջնադարից սկսած, հայկական տեղանուններին զուգահեռ, օգտագործվել են նաև օտար անուններ, որոնք երբեմն մատնանշել են նաև արհեստներ։ Այդ կարգի տեղանունները հիմնականում վերջացել են թյուրքական «չի» վերջածանցով[2]։ Շահկերտը հայտնի է եղել նաև Ղազանչի անունով, որ նշանակել է «Կաթսայագործ գյուղ»[3]։

Գյուղը գտնվում է Երնջակ գետի աջ ափին՝ այգեվետ և հարթավայրային վայրում։ Բնակիչները, մինչև 1919 թվականը, բացառապես հայեր են եղել։ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո՝ 1828-1829 թվականներին, Սալմաստից այստեղ են գաղթել բազմաթիվ հայ ընտանիքներ։ 1915-1918 թվականներին գյուղն ունեցել է մոտ 400 տուն հայ բնակչություն[4]։ Իր մեծաթիվ բնակչության պատճառով Շահկերտը, գյուղի փոխարեն, երբեմն անվանվել է նաև ավան։

13-17-րդ դարերում շահկերտցիների շրջանում տարածված է եղել պղնձագործությունը (այստեղից էլ Ղազանչի անունը, որը նշանակում է կաթսայագործ)։

Ավանդության համաձայն՝ գյուղն ունեցել է 1500 տուն և աշխատեցրել է 42 աղորիք-ջրաղաց[5]։ Սակայն 19-րդ դարի 2-րդ կեսից գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել է երկրագործությունը, շերամապահությունն ու մեղվաբուծությունը։ Տեղացիները Շահկերտ անվան ծագումը կապում են մի ավանդության հետ, ըստ որի, պարսից շահը մտել է գյուղ, և գյուղացիներն այդ պատճառով այն անվանել են նախ՝ «Շահ գիրդի» (իմա՝ «Շահը մտավ»), ապա ձևափոխվելով դարձել է Շահկերտ[6]։

Ժողովրդական մեկ այլ ստուգաբանությամբ՝ գյուղի Ղազանչի անունը կապված է ոչ թե պղնձագործության, այլ՝ «ղազանչի, կազանչի» բառի հետ, որ նշանակում է «դատել, վաստակել»[7]։

Շահկերտ գյուղը 1749-1750 թվականներին Հովհաննես Խանդամիրյանի գլխավորությամբ ապստամբել է Նախիջևանի Հեյդար-Ղուլի խանի դեմ։ Այս կռիվներում շահկերտցիներն օգտագործել են իրենց կողմից ձուլված թնդանոթներ։ Ի վերջո, ապստամբությունը ճնշվել է, և շահկերտցիները գաղթել են Կապան[8]։ Հեյդար-Ղուլի խանի վրեժխնդրությունից խուսափելու նպատակով հետագայում Ղազանչի գյուղի բնակիչները գաղթել են Արցախ՝ Շուշի՝ ձևավորելով Ղազանչեցոց թաղամասը[9]։ Այստեղ էլ 1868-1887 թվականներին կառուցվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի բացումը կատարվել է 1888 թվականի սեպտեմբերի 20-ին[10]։

Շահկերտում 1897 թվականին բացվել է պետական (ռուսական) դպրոց[11]։

Հայտնի շահկերտցիներ են եղել 16-րդ դարի հայ նշանավոր կաթողիկոս Ազարիա Ջուղայեցին[12], իշխաններ՝ Հովհաննես և Վարդազար Խանդամիրյանները, զորահրամանատար Ղազանչեցի Ղազարը, Շուշիում հաստատված մեծահարուստ առևտրականներ և բարերարներ Մարկոս ու Զահրապ Թառումյանները[13] և այլք։

Խորհրդային շրջանում գյուղում ապրել են հայեր և ադրբեջանցիներ։ Սակայն 1974 թվականից հետո այստեղ այլևս հայեր չեն ապրել[14]։

Գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, սակայն դրանց մեծ մասը ներկայումս ավերակ վիճակում է։

Շահկերտի կենտրոնական մասում է գտնվում Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը կառուցվել է 12-13-րդ դարերում, վերանորոգվել է 1654 թվականին։ Մուտքն արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում է։ Արևմտյան ճակատում կան արձանագրություններ, իսկ մուտքերը երիզված են զարդաքանդակներով։ Վանքը 1990-ական թվականների սկզբներին կանգուն է եղել։

Շահկերտի Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում։ Գտնվել է գյուղի հարավարևելյան մասում, մուտքն՝ արևմտյան ճակատում։ Որմնանկարներ, պատկերաքանդակներ, զարդաքանդակներ չի ունեցել։ Ներկայումս եկեղեցին ավերված վիճակում է։

Երնջակ գետի վրա 1551 թվականին Պողոս Ղազանչեցի վարդապետի կողմից կառուցվել է Շահկերտի կամուրջը, որը ներկայումս գործող է։

Գյուղի հյուսիսարևելյան մասում է գտնվում հին գերեզմանատունը, որը վերաբերում է 10-18-րդ դարերին։ Պահպանված են 700-720 տապանաքարեր, որոնցից արձանագիր են 236-ը[15]։

Նոր գերեզմանատունը գտնվում է գյուղի հարավարևմտյան մասում և վերաբերում է 18-20-րդ դարերին։ Այստեղ պահպանված են 400-410 տապանաքարեր, որոնցից արձանագիր են 270-275-ը։ 18-19-րդ դարերին վերաբերող արձանագրությունների մի մասը քայքայված է[16]։ Մեկ այլ գերեզմանատուն, որը վերաբերում է 17-20-րդ դարերին, գտնվում է գյուղի հյուսիսային կողմում։ Այստեղ պահպանված են 71 տապանաքարեր, որոնցից 23-ը՝ արձանագիր[17]։

Գյուղի հյուսիսային կողմի սրածայր լեռնագագաթին է գտնվել 10-12-րդ դարերում կառուցված Շահկերտի բերդը։ Կառուցվել է Սյունյաց աշխարհի և Երնջակ գավառի հայ իշխանների կողմից։ 18-րդ դարում բերդը վերակառուցվել է շահկերտցի մեծատոհմիկ Հովհաննես Խանդամիրյանի կողմից։ Միջնաբերդը գտնվել է լեռան գագաթի անմատչելի տեղում, պարիսպները եղել են քարաշեն, աշտարակազարդ։ Ներկայումս բերդն ավերակ վիճակում է։

Գյուղի հյուսիսարևելյան թաղամասում է գտնվել Շահկերտի քարավանատունը, որը կառուցվել է 16-17-րդ դարերում․ այն ավերված է։

Շահկերտ գյուղն այժմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանում, ադրբեջանաբնակ է[18]։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ուժեղ ձնաբքի պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է 5 միլիոնով տա՞լ, թե՞ 56 միլիոնով փրկել. իրական բանակցության գինը. Հովիկ Գրիգորյան Զովունիում կրակոցներ են հնչել. վիրավnր կա Վեհափառի նկատմամբ արգելքը իշխանությունների պառակտիչ ռազմավարության համատեքստում է․ Բեգլարյան «Թեհրան» հեռուստասերիալի պրոդյուսերին մահացած են գտել Երեկ ու այսօր Արարատ լեռան մոտակայքում թուրքական Bayraktar TB-2 ֆռռում. Դավիթ Գալստյան Ալեն Սիմոնյանի հայտարարությունը կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից, և այդ կեղտը հոսում է ոչ միայն հոգևորականների, այլև մեզ վրա. Ժաննա Ալեքսանյան Այս տարի արդեն 26 մահվան դեպք է արձանագրվել այդ հիմնարկներում. Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանի բանտային առաջին հայեցեկարգային գրությունը՝ կրթության մասին ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը պարտավորեցնում է Ադրբեջանին պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը Ադրբեջանական կողմը Արցախի օկուպացված տարածքները ներառում է զբոսաշրջային ուղղությունների մեջ Նախիջևանի հայկական Շահկերտ գյուղը․ այստեղ է կառուցվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Մեր կապը Արարատ լեռան հետ անբացատրելի է, մնացածը՝ յուրաքանչյուր հայի արյան մեջ․ Քոչարյան Այս դեպքում ևս՝ դատավճիռը չի փոխում խնդրի էությունը, այլ ընդամենը պատանդների գինը բարձրացնող միջոցն է. Հակոբ Բադալյան Ակցիա «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»»․ «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց Ովքե՞ր են Կաթողիկոսի գործով քննիչն ու դատախազը. «Armlur.am» Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մա՛րդ եղեք նորոգված մտքերով. Տեր Ռուբեն ՀՀ քննչական կոմիտեն Արշակ սրբազանի գործի մասին Խաղաղության իմիտացիա է. ադրբեջանագետը` քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին Թուրք-հունական երկխոսություն՝ առանց լուծումների Բժիշկներն արձանագրել են նրա մահը Վագիֆ Խաչատրյանը կրկին վիրահատվել է Դադարեցնե՛լ Վեհափառի և հոգևորականների հանդեպ ճնշումները․ ջավախահայ գործիչների հայտարարությունը Կոմիտասի պողոտայում մեքենաների բախման հետևանքով վիրավոր կա Արտառոց դեպք․ Հարսանիքից երեք ամիս անց՝ տղամարդը տեսանյութում նկատել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am