Ակցիա «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»»․ «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց

«Ժողովրդավարական այլընտրանք» կուսայցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Հրավիրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ՝ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին

Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները պնդեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, փաստերը խոսում են հակառակի մասին.

1) Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ որպես նախապայման Հայաստանից պահանջելով փոխել Սահմանադրությունը,

2) Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, զուգահեռաբար առաջ է քաշում, այսպես կոչված, անկլավների վերադարձի, ժողովրդագրական էքսպանսիայի(Արևմտյան Ադրբեջանի թեզ) պահանջները,

3) Այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի օրակարգը խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով,
3) Բաքվի բանտում պահվող ռազմագերիները դատապարտվում են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման: Ավելին, Ալիևը Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ»:

Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ Հայաստանին հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա։

Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր էին հակադարձել Բաքվի վտանգավոր օրակարգին, ընտրել են միակողմանի և նվաստացուցիչ զիջումների ճանապարհը:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հասարակական խումբ, քաղաքական ուժ պետք է հակադրվի հարաբերությունների կարգավորման այս մոդելին, որը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ Հայաստանի անշրջելի կապիտուլյացիայի մասին է:

Գործող իշխանության պարտվողական լռությունը չի կարող նույնացվել Հայաստանի և նրա ժողովրդի դիրքորոշման հետ:

Ես իմ խորհրդանշական ակցիան անցկացնելու եմ ս.թ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին՝ բողոքի նամակ փոխանցելով ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակ(Երևան, Պետրոս Ադամյան 14):
Իմ ու Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նպատակն իրական խաղաղությունն է՝ անվերջանալի թվացող կապիտուլյացիայի փոխարեն:

Հրավիրում եմ ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներին՝ ակցիան լուսաբանելու նպատակով: Սիրով կպատասխանեմ թեմայի շուրջ նրանց հուզող բոլոր հարցերին»:

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Այս տարի արդեն 26 մահվան դեպք է արձանագրվել այդ հիմնարկներում. Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանի բանտային առաջին հայեցեկարգային գրությունը՝ կրթության մասին ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը պարտավորեցնում է Ադրբեջանին պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը Ադրբեջանական կողմը Արցախի օկուպացված տարածքները ներառում է զբոսաշրջային ուղղությունների մեջ Նախիջևանի հայկական Շահկերտ գյուղը․ այստեղ է կառուցվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Մեր կապը Արարատ լեռան հետ անբացատրելի է, մնացածը՝ յուրաքանչյուր հայի արյան մեջ․ Քոչարյան Այս դեպքում ևս՝ դատավճիռը չի փոխում խնդրի էությունը, այլ ընդամենը պատանդների գինը բարձրացնող միջոցն է. Հակոբ Բադալյան Ակցիա «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»»․ «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց Ովքե՞ր են Կաթողիկոսի գործով քննիչն ու դատախազը. «Armlur.am» Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մա՛րդ եղեք նորոգված մտքերով. Տեր Ռուբեն ՀՀ քննչական կոմիտեն Արշակ սրբազանի գործի մասին Խաղաղության իմիտացիա է. ադրբեջանագետը` քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին Թուրք-հունական երկխոսություն՝ առանց լուծումների Բժիշկներն արձանագրել են նրա մահը Վագիֆ Խաչատրյանը կրկին վիրահատվել է Դադարեցնե՛լ Վեհափառի և հոգևորականների հանդեպ ճնշումները․ ջավախահայ գործիչների հայտարարությունը Կոմիտասի պողոտայում մեքենաների բախման հետևանքով վիրավոր կա Արտառոց դեպք․ Հարսանիքից երեք ամիս անց՝ տղամարդը տեսանյութում նկատել է Նիկոլ Փաշինյան, չե՞ք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալը արդար չի. Մեսրոպ Մանուկյան Չպետք է քննարկել Ալեն Սիմոնյանի զրպարտությունները. հարցը իրավաքրեական տիրույթում պետք է լուծվի. մեդիափորձագետ Տարածաշրջանում ԱՄՆ ներկայության ուժեղացման ֆոնին՝ մեկնարկել են ԻՀՊԿ զորավարժությունները Պատմական խայտառակություն. ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ՀԱԵ-ի առաջնորդի դեմ. il Giornale D'italia Պուտինը Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմից Ռուսաստանում Ալեն Սիմոնյանից հարցազրույց վերցրած լրագրողին հեռակա կարգով դատապարտել են ազատազրկման
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am