Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մա՛րդ եղեք նորոգված մտքերով. Տեր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը հայտարարություն է արել․

«Խոսքդ ճրագ է քայլերիս, լուսավորող՝ ճամփաներիս» (Սաղ․ 119։105)

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Մեծ Պահքը տարվա առանձնահատուկ մի ժամանակահատված է, երբ Սուրբ Եկեղեցին պահեցողության, աղոթքի և բարեգործության միջոցով մեզ հրավիրում է վերադառնալ ինքներս մեզ՝ Տիրոջը վերագտնելու հույսով: Բարեպաշտական արժեքավոր միջոցների շարքում տեղ է գրավում նաև հոգևոր ընթերցանությունը՝ ոչ թե որպես պարզ մտավարժանք, այլ լսելու ունակություն։ Գիտենք, որ «մարդը միայն հացով չի ապրում, այլ նաև Աստծո խոսքով» (Մատթ․ 4։4): Եթե մարմինը սնուցման կարիք ունի, հոգին նույնպես քաղցած է: Եվ հոգու քաղցը հագենում է ոչ թե աշխարհի աղմուկով, այլ այն Խոսքով, որը լուսավորում, ուղղորդում, մխիթարում և նորացնում է: Երբ բացում ենք Աստվածաշունչը, պարզապես տեքստ չէ, որ ընթերցում ենք, այլ մտնում ենք Աստծո հետ կենդանի երկխոսության մեջ։ Ինչպես աշակերտները Էմմավուսի ճանապարհին զգացին իրենց սրտերի ճմլվելը, երբ Հարուցյալ Հիսուս նրանց բացատրում էր Սուրբ Գիրքը (Ղուկ․ 24։32), այնպես էլ սուրբգրային ընթերցմամբ մենք կարող ենք զգալ այն կրակը, որ հալեցնում է մեր հոգու կարծրությունը և հավատ, հույս, սեր բորբոքում։

Բայց Աստծո իմաստությունը՝ ինչպես պատմության միջով հոսող գետ, ոգեշնչել է նաև բազմաթիվ տղամարդկանց և կանանց, որոնք փնտրել են Նրա ներկայությունը։ Հոգևոր տեքստ կարդալ նշանակում է հաղորդակցվել Աստծուն որոնողների այս երկար շղթային. «Քննեցե՛ք ամեն բան, բարո՛ւն կառչեք» (Ա Թես․ 5։21), – հորդորում է Սուրբ Պողոս առաքյալը։ Այսպիսով, հոգևոր ընթերցումը դառնում է կշռադատում, հոգու մերկացում և խղճմտանքի հասունացում։

Այսօր, երբ մարդիկ քիչ են կարդում, առավել ևս՝ քիչ են լսում, ընթերցանությանը ժամանակի հատկացումը նկատվում է որպես քայլ օրինաչափությանը հակառակ։ Դա ճգնության մի ձև է, որ նշանակում է՝ ժամանակը խլել շտապողականության կուռքից, անմիջական շահույթի գերիշխանությունից՝ այն Աստծուն վերադարձնելու համար․ «Տե՜ր․․․ սովորեցրո՛ւ մեզ, որ հասկանանք, թե մեր օրերը հաշվված են, որպեսզի սրտով իմաստուն դառնանք» (Սաղմ․ 90։12)։ Ժամանակի տրամադրումը ընթերցանությանն արդեն իսկ ժամանակը սրբագործելու արարք է։

Հոգևոր ընթերցանությունը հանդիպումն է երկու՝ գրքի խոսքի և ներաշխարհի խոսքի միջև։ Սուրբ Հոգին, որի ներշնչանքով գրվել են Սուրբ Գրվածքները, այսօր էլ շարունակում է խոսել հեզ սրտերին․ «Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան որևէ երկսայրի սուր» (Եբր. 4։12)։ Այն մանրակրկիտ զննում է սրտի խորհուրդները, լուսավորում է ստվերոտ գոտիները և մխիթարում փորձությունների պահին։

Մեծ Պահքը ժամանակն է ապաշխարության, ասել է թե՝մտքի փոփոխության․ «Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մա՛րդ եղեք նորոգված մտքերով» (Հռոմ․ 12։2)։ Այդ դեպքում հոգևոր ընթերցումը դառնում է միջոց, որով թույլ ենք տալիս Աստծուն ընդլայնել մեր հորիզոնները, մաքրագործել մեր չափանիշները և ամրապնդել մեր հույսը։

Ընթերցումը խոնարհության դրսևորում է՝ այն գիտակցությամբ, որ ինքնաբավ չենք, և մեզ անհրաժեշտ է իմաստությունն այն մարդկանց, որոնք նախորդել են մեզ հավատքի փորձառությամբ: Օգոստինոս Երանելին ընթերցանությունը բնորոշում է իբրև երկխոսություն նրանց հետ, ովքեր բացակա են, իսկ Աստծո Խոսքի ընթերցման ժամանակ «Բացական» ավելի ներկա է, քան երբևէ․ Հարուցյալ Փրկիչը խոսում է մեզ հետ Սուրբ Գրքի միջոցով, և Սուրբ Գիրքը դառնում է Տիրոջ հետ հանդիպման վայր:

Մեծ Պահքը թող լինի հոգևոր վերելք պտղաբեր լռությամբ, աղոթքով ներշնչված ընթերցանությամբ, սրտի ճմլմամբ։ Եվ Աստծո Խոսքը, որ ընդունում և պահպանում ենք, նոր կյանքի զորությամբ օժտի մեզ, որպեսզի Սուրբ Զատկին Հարուցյալ Քրիստոսի մեջ ճանաչենք այն Ձայնը, որին սովոր ենք լսել»։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Այս դեպքում ևս՝ դատավճիռը չի փոխում խնդրի էությունը, այլ ընդամենը պատանդների գինը բարձրացնող միջոցն է. Հակոբ Բադալյան Ակցիա «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»»․ «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց Ովքե՞ր են Կաթողիկոսի գործով քննիչն ու դատախազը. «Armlur.am» Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մա՛րդ եղեք նորոգված մտքերով. Տեր Ռուբեն ՀՀ քննչական կոմիտեն Արշակ սրբազանի գործի մասին Խաղաղության իմիտացիա է. ադրբեջանագետը` քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին Թուրք-հունական երկխոսություն՝ առանց լուծումների Բժիշկներն արձանագրել են նրա մահը Վագիֆ Խաչատրյանը կրկին վիրահատվել է Դադարեցնե՛լ Վեհափառի և հոգևորականների հանդեպ ճնշումները․ ջավախահայ գործիչների հայտարարությունը Կոմիտասի պողոտայում մեքենաների բախման հետևանքով վիրավոր կա Արտառոց դեպք․ Հարսանիքից երեք ամիս անց՝ տղամարդը տեսանյութում նկատել է Նիկոլ Փաշինյան, չե՞ք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալը արդար չի. Մեսրոպ Մանուկյան Չպետք է քննարկել Ալեն Սիմոնյանի զրպարտությունները. հարցը իրավաքրեական տիրույթում պետք է լուծվի. մեդիափորձագետ Տարածաշրջանում ԱՄՆ ներկայության ուժեղացման ֆոնին՝ մեկնարկել են ԻՀՊԿ զորավարժությունները Պատմական խայտառակություն. ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ՀԱԵ-ի առաջնորդի դեմ. il Giornale D'italia Պուտինը Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմից Ռուսաստանում Ալեն Սիմոնյանից հարցազրույց վերցրած լրագրողին հեռակա կարգով դատապարտել են ազատազրկման Հորդորում ենք հիմնազուրկ հայտարարություններ անող անձանց ընդունել մեղքը և անպատասխանատու հայտարարություններ չանել. Տեր Եսայի Մելիքյանը հանդիպել է Մխիթարյանին. ինչ են խոսել Սիրիական ճամբարից ազատ է արձակվել ԻՊ-ի հետ առնչություն ունեցող 34 ավստրալացի Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում Հատել ենք, հայրենակիցներ, գոյաբանական այդ բախտորոշ եզրագիծը, որից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին․ Տեր Եսայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am