Նիկոլ Փաշինյան, չե՞ք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալը արդար չի. Մեսրոպ Մանուկյան
Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է. «Հարցե՛ր, որոնք լուծում են պահանջում. ՀՀ-ում կա գրանցված շուրջ 120 000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդներ, որոնցից առնվազն 40 000 վարորդ օրեկան 10 ժամ աշխատում են և ամենակարևոր՝ վճարում են հարկեր։ Այսպիսով մեր վարորդները իրենց աշխատածից նվազագույնը 16,5 % վճարում են «Yandex» (իրականում գումարն ավելի շատ է), 1,8-4% վճարում են «տաքսոպարկեր»-ին և ևս 4-5% պետությանը հարկ։
Բնականաբար, վճարած գումարներից հարկեր գեներացվում է նաև «Yandex»-ից և «տաքսոպարկեր»-ից և վճարված հարկերը, իմ գնահատմամբ, կազմում է շուրջ 12 %: Արդյունքում վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանցված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության Համընդհանուր Ապահովագրության շահառու, այսինքն անվճար բուժ օգնություն չեն ստանում։
Հիմա հարցեր նիկոլ Փաշինյանին շարքից. Նիկոլ Փշինյան, Չե՞ք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալ արդար չի։ Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվի «Yandex»-ի անարդար տոկոսադրույքը Չե՞ք կարծում, որ հարկ վճարողը պետք է օգտվի Առողջության Համընդհանուր Ապահովագրության հիմնադրամից Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք տալ բացատրություն՝ վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16,5%, սրա հովանավորը ո՞վ է․․․
Օնլայն վարորդների իրավունքները պետք է վերականգնվի և պետք է պաշտպանված լինի»։
