Իտալական էստրադայի արքա և կանանց մի քանի սերնդի սեքս-խորհրդանիշ Ադրիանո Չելենտանոն դարձավ 80 տարեկան:
Չելենտանոն ծնվել է Միլանում, Գլուկ 14 հասցեում, որի մասին նա հետագայում գրել է իր "Տղան Գլուկ փողոցից" երգում։ Նրա ծնողները ծագումով Ֆոջիայից են, Պուլիա և տեղափոխվել են Միլան աշխատանքի նպատակով։ Ըստ արվարձանների լեգենդների՝ մինչ երաժշտական կարիերայի սկսելը Չելենտանոն եղել է Գիգո Ագոստիի (Եվրոպական ռոքի առաջնեկներից մեկը) աշակերտը։ Վերջին 40 տարիների ընթացքում նա դարձել է աշխարհահռչակ՝ վաճառելով միլիոնավոր ալբոմներ, հայտնվելով տարբեր հեռուստաշոուներում և ֆիլմերում։ Կինոյի բնագավառում դարձել է հիմնադիրը նոր կոմիկ ոճի՝ շնորհիվ իր յուրահատուկ քայլվածքի և դեմքի արտահայտության։ Նրա ֆիլմերի մեծամասնությունը մեծ հաջողություններ են ունեցել։
Նա համարվում է թագավորը իտալական ֆիլմերի, որ ստեղծվել են քիչ գումարով և ունեցել մեծ հաջողություններ։ Որպես դերասան քննադատները մատնանշում են Սերաֆինոն (1968) որպես նրա լավագույն խաղ։
Նրա կինն է հանդիսանում հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին, որից ունի երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն։ Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում։
Նա թողարկել է մոտ 40 ալբոմ։
Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդիսանում է կենդանիների իրավունքների պաշտպան։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը