«Եթե կա մեկը, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը մատնել է կորստյան, Փաշինյանն է. հո թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

«ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Վեհափառին հարցաքննել են: Ավարտին Վեհափառն օրհնել է քննիչին ու նրա ընտանիքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արա Զոհրաբյանը։

Այս հայտարարությանը հետևեց Մայր Աթոռի հայտարարությունը, որտեղ այս ամենը որակվել էր՝ որպես միջամտություն Առաքելական եկեղեցու ներքին կյանքին։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:

Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ»,- նշված էր հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այս գործընթացները հաջորդել էին Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որի ժամանակ նա հայտարարել էր, որ «թույլ չի տալու, որպեսզի կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանեն», նկատի ունենալով Եպիսկսպոսաց ժողովը, որը պետք է անցկացվեր Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի բնորոշմամբ՝ տեղի ունեցողն իշխանությունների խայտառակությունն է։

«Տեղի ունեցողն ապօրինություն է, կոպիտ միջամտություն մեր եկեղեցու ներքին գործերին։ Նախ սկսենք դատարանի որոշումից, օրինակ մարդու կարգալույծ լինել-չլինելու, թեմակալ առաջնորդ լինել-չլինելու հարցերը դատարանն իրավունք չունի քննելու։

Այս հարցերը դատարանի քննման տիրույթից դուրս են, այսինքն՝ դատարանի որոշումը, որն ապօրինի է կայացվել, և Մայր Աթոռը, որ իբրև թե պիտի կիրառի այս կայացրած որոշումը՝ օրենքի խախտում է, որը որևէ կերպ չի կարող կիրառվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Հոգևորականն անհեթեթություն ու անլուրջ համարեց Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների՝ «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու» վերաբերյալ հայտարարությունները։

«Սա նյութամոլ մասսային Մայր Աթոռ Էջմիածնի դեմ տրամադրելու անհաջող փորձ է։ Օրինակ, ինչպե՞ս պետք է տեղափոխենք, հո մենք թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք։ Այդ մարդու ասածը շատ անլուրջ չէ։ Եթե մեկը կա, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը, մշակույթը մատնել է կորստյան՝ Նիկոլ Փաշինյանն է։ Նա կորստյան է մատնել Արցախում եղած մեր վանքերը, եկեղեցիները և մնացած արժքերը, որոնք Ադրբեջանի կողմից այսօր ոչնչացվում են»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տրե Վրթանեսը նաև հավելեց՝ Առաքելական եկեղեցու հետևորդը պետք է այս ամենի վերաբերյալ իր կարծիքն արտահայտի, որ իշխանության անլուրջ կարծիքը չի կիսում։

168.am

դիտվել է 200 անգամ
Լրահոս
«Արա՛, այ ասֆալտի թալանչիներ․ ջարդած ավտոների համար ո՞վ է պատասխան տալու»․ Արմենակ Դանիելյան (video) Ընդդիմադիրնե՛ր, դե հիմա հասկացե՛ք՝ ով է ձեր դիմաց կանգնած․ Հայկ Նահապետյան (video) Արշակ Սրբազանի դեմ գործ կարողը պատասխան է տալու․․․ ի՞նչ է սպասվում․ Գառնիկ Դանիելյան (video) 6 միլիարդ 531 միլիոն 147 հազար դրամ է հատկացված աղբահանության համար․․․ ի՞նչ է կատարվում. Աղեկյան (video) Սփյուռքի հայտնի 7 գործիչներ Նիկոլին մղեցին այդ քայլին․ քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Դե հիմա լսեք Ռուբեն Վարդանյանին ու գետինը մտեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Արշակ Սրբազանի դեմ բլեֆը պայթեց․ հիմա ի՞նչ է անելու Նիկոլը․ Անժելա Թովմասյան (video) ՔՊ–ն Հովիտի դպրոցն էլ է փակում. բնակիչներն ահազանգում են՝ գյուղը կդատարկվի, կմնան միայն ծերերը (video) Ինչ է իրականում տեղի ունենում․ «Հրապարակ» Շոյգուի շատ կոշտ հայտարարությունը․ ի՞նչ է սպասվում առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) «Եթե կա մեկը, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը մատնել է կորստյան, Փաշինյանն է. հո թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք». Տեր Վրթանես քահանա Բաղալյան Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ Վարորդն ասաց՝ էդ «համբալին փոխանցե՛ք․․․»․ Արմենակ Դանիելյան (video) Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը Հունիսի 7-ին ինչ նոր ծուղակ ու աղետ են պատրաստել Ալիևն ու Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալիևը կոնկրետ ընտրակաշառք է բաժանում Նիկոլի համար»․քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից գումար ստանալու դեպք Ալիև-Պուտին հարաբերություն չկա՛․ Պուտինը դատելու է դրանց․ Հրանտ Բագրատյան (video) «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». Մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների տեղաշարժի սահմանափակումը՝ որպես ճնշում. ՔԻՀԿ հայտարարությունը 2 անչափահասներ կոտրել են դռան կողպեքները, մտել «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» գործարանի տարածք և գողություն արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am