Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ համագործակցել՝ տարածաշրջանում Իսրայելի գործողությունների ֆոնին կայունություն ապահովելու նպատակով, հայտնում է Ermenihaber.am-ը։
«Իրանը պատրաստ է համագործակցության՝ տարածաշրջանային կայունության պահպանման համար»,- նշել է նա «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։
Լարիջանին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններին՝ նշելով, որ Թեհրանը բաց է երկխոսության համար, սակայն հրթիռային ծրագրի հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ այն վերաբերում է Իրանի ազգային անվտանգությանը։ Նրա խոսքով՝ միջուկային հարցից դուրս թեմաների ընդգրկումը կարող է խափանել գործընթացը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է պատասխանել հնարավոր հարձակման։
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2025-ի հունիսին, վերսկսվել են Օմանում։ Լարիջանին նշել է, որ Թեհրանը սպասում է Վաշինգտոնի պաշտոնական արձագանքին և հույս ունի, որ բանակցությունները հնարավորինս շուտ արդյունք կտան՝ միաժամանակ շեշտելով, որ տարածաշրջանում լարվածության աճը բխում է Իսրայելի քաղաքականությունից։
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը