«Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». Մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից

Սովորականի նման 10–րդ դասարանի աշակերտուհի Ս.–ն մինչև վերջին ժամը նստել է դասի, զանգից հետո տուն պիտի գնար, բայց տուն չի գնացել, գնացել է անհայտ ուղղությամբ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզի Արևիկ գյուղի դպրոցի տնօրեն Արուսյակ Ավագյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած դեպքին։

«Մեր ուսուցիչները, որոնք դասի վերջին գնում էին տուն, իրենք հանդիպել են երեխային մեր կենտրոնական մասում, որ վերուվար էր, քայլում էր տարակուսած, ինչ-որ մի բանի էր սպասում։ Զանգից հետո բոլորն էլ գնում են տուն ու նույն ձևով էլ ինքն է գնացել տուն։ Ու հետո լսեցինք, որ գնացել է անհայտ ուղղությամբ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների սիրած տղայի հետ է հեռացել, տնօրենն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ սիրած տղան է, թե ոչ, համենայնդեպս հաղորդագրությունը փաստում է այն, որ սա նախապես կազմակերպված միջոցառում է եղել։ Որովհետև վերջին ժամի ուսուցչուհին միշտ հավաքում է հեռախոսները, դասի վերջում տալիս է։ Ինքն այդ օրը չի տվել իր հեռախոսը, ասել է՝ տվել եմ փոքր եղբորս, որը սովորում է չորրորդ դասարանում։

Ըստ իս ճիշտ չի ասել, որովհետև նախորդ ժամի ուսուցչին ասել է, որ իր մոտ է հեռախոսը, նույնիսկ օգտվել է հեռախոսից, ուսուցչուհու խնդրանքով և պահանջով պահել է հեռախոսը՝ դասապրոցեսը չխանգարելու համար։ Բայց այդ օրը ինքը շատ հաճախակի հեռախոսի մեջ է եղել։

Ես հիմա պիտի ներկայացնեմ, որովհետև սա արդեն կոչվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխա։ Մենք նշանակում ենք բացակաները ամսի 12-ից, մինչև տեսնենք ինչ է լինում»։

Դպրոցի տնօրենի խոսքով, ծնողները շատ անհանգիստ են. «Մեզ թվում է, որ ծնողները տեղյակ են, որովհետև մենք լսել ենք, որ ծնողները այցելել են այդ տուն, ով որ տարել է այդ աղջկան, խոսել են տղայի ծնողների հետ, բայց որ տղան հիմա աղջկան պահում է անհայտ տարածքում, ըստ իս դա փաստ է, որովհետև ծնողն ասում է ես պիտի հետ բերեմ իմ երեխային, ինչ ուզում է լինի»։

Արուսյակ Ավագյանը նշեց, որ աղջիկն ազգությամբ եզդի է, ինքը աղջկա հորը ևս դասավանդել է. ««Խելոք աղջիկ է, լավ երեխա է, ոչ մի արտառոց բան 10 տարվա ընթացքում չի եղել, անսպասելի էր, բացարձակ չէինք սպասի իրենից նման բան։

Արդեն ճանապարհին ինքը գրել է, որ ես գնում եմ իմ երջանկության հետևից, խնդրում եմ ինձ չփնտրեք։ Հոր ասելով եմ ես սա ասում։ Փաստը այն է, որ երեկ էլ է երեխան WhatsApp-ով զանգել, խոսել պապիկի և հոր հետ, երկու նախադասություն, ասել է՝ ես լավ եմ ու եթե բողոքել եք, բողոքը հետ վերցրեք։ Ծնողներն ասում են՝ գուցե և երեխային ստիպում են, որ նման բան ասի, իրենք էլ են տարակուսած։ Ես կապի մեջ եմ իրենց հետ»,– ընդգծեց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սըտ Shamshyan.com–ի, աղջկա հարազատներից մեկը զանգել է խմբագրություն և հայտնել, որ րեր առաջ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ փետրվարի 11-ին, դպրոցից տուն վերադառնալիս 15–ամյա աղջիկը ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Ըստ ընտանիքի անդամների՝ ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են. «Ծնողները դիմել են ոստիկանություն, և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգողի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերը և ապահով վերադարձնել տուն»,– փոխանցել է հարազատը։

Վերջինիս խոսքով՝ ընտանիքը տեղեկություններ ունի, որ աղջկան հնարավոր է առևանգել է Օշական գյուղի բնակիչը, սակայն աղջկա գտնվելու հստակ վայրը հայտնի չէ։

Դեպքի առթիվ ընտանիքը շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների հետ և սպասում է գործի արագ բացահայտմանը։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
«Արա՛, այ ասֆալտի թալանչիներ․ ջարդած ավտոների համար ո՞վ է պատասխան տալու»․ Արմենակ Դանիելյան (video) Ընդդիմադիրնե՛ր, դե հիմա հասկացե՛ք՝ ով է ձեր դիմաց կանգնած․ Հայկ Նահապետյան (video) Արշակ Սրբազանի դեմ գործ կարողը պատասխան է տալու․․․ ի՞նչ է սպասվում․ Գառնիկ Դանիելյան (video) 6 միլիարդ 531 միլիոն 147 հազար դրամ է հատկացված աղբահանության համար․․․ ի՞նչ է կատարվում. Աղեկյան (video) Սփյուռքի հայտնի 7 գործիչներ Նիկոլին մղեցին այդ քայլին․ քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Դե հիմա լսեք Ռուբեն Վարդանյանին ու գետինը մտեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Արշակ Սրբազանի դեմ բլեֆը պայթեց․ հիմա ի՞նչ է անելու Նիկոլը․ Անժելա Թովմասյան (video) ՔՊ–ն Հովիտի դպրոցն էլ է փակում. բնակիչներն ահազանգում են՝ գյուղը կդատարկվի, կմնան միայն ծերերը (video) Ինչ է իրականում տեղի ունենում․ «Հրապարակ» Շոյգուի շատ կոշտ հայտարարությունը․ ի՞նչ է սպասվում առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) «Եթե կա մեկը, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը մատնել է կորստյան, Փաշինյանն է. հո թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք». Տեր Վրթանես քահանա Բաղալյան Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ Վարորդն ասաց՝ էդ «համբալին փոխանցե՛ք․․․»․ Արմենակ Դանիելյան (video) Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը Հունիսի 7-ին ինչ նոր ծուղակ ու աղետ են պատրաստել Ալիևն ու Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալիևը կոնկրետ ընտրակաշառք է բաժանում Նիկոլի համար»․քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից գումար ստանալու դեպք Ալիև-Պուտին հարաբերություն չկա՛․ Պուտինը դատելու է դրանց․ Հրանտ Բագրատյան (video) «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». Մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների տեղաշարժի սահմանափակումը՝ որպես ճնշում. ՔԻՀԿ հայտարարությունը 2 անչափահասներ կոտրել են դռան կողպեքները, մտել «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» գործարանի տարածք և գողություն արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am