Քաղաքական իրավունքների հասարակական կենտրոնը հայտարարություն է տարածել եկեղեցու դեմ հերթական ոտնձգության վերաբերյալ, որտեղ նշված է.
«Փետրվարի 14-ին, դատախազությունը մեղադրանք ներկայացրեց Կաթողիկոսին և կիրառեց երկրից բացակայելու արգելք։ Մեղադրանքը նույն հիմքով է, ինչ հունվարի 31-ին ներկայացվել էր 6 եպիսկոպոսներին։ Փաստորեն, ՀԱՍԵ առաջնորդը քրեական հետապնդման է ենթարկվում նրա համար, որ կարգալույծ է արել Գևորգ (Արման) Սարոյանին, դրանով «խոչընդոտելով» նրա պաշտոնավարմանը որպես Թեմակալ Առաջնորդ։
ՔԻՀԿ-ի նախորդ հրատապ զեկույցում մանրամասն ներկայացրել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպության ինքնավարությանը և պետության՝ դրան չմիջամտելու պարտավորություններին։ Անհնար է, որ ավելի քան երկու տասնամյակի իրավաբանական կրթության և աշխատանքային փորձ ունեցող գլխավոր դատախազը տեղյակ չլինի վերը նշված չափանիշներից։
Դատախազության ղեկավարի և իշխող քաղաքական ուժի հարաբերությունները, ինչպես նաև իրադարձությունների հաջորդականությունը հստակ վկայում են, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Ն. Փաշինյանի ցուցումով, վերջինիս վկայակոչած «շատ կոշտ հակազդեցության» համատեքստում։
Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պարզ է, որ Կաթողիկոսին և 6 եպիսկոպոսներին քրեական մեղադրանք առաջադրելը, նրանց տեղաշարժման իրավունքը սահմանափակելը անթաքույց հետապնդում է ՀԱՍԵ եպիսկոպոսաց ժողովին նրանց մասնակցությունը արգելելու նպատակով։ Այս արգելքը հետևանք է Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) իրավունքի կոպիտ խախտման, մասնավորապես՝ կրոնական կազմակերպության ինքնավարությանը պետության կողմից չմիջամտելու պարտականության չկատարման, որի արդյունքում խախտվում է ինչպես ՀԱՍԵ կրոնի, այնպես էլ՝ խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքները։ ՄԻԵԿ իմաստով նման գործողություններն ուղղակի արգելվում են 18-րդ հոդվածով»։
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը