Արտակարգ դեպքեր՝«սալյուտ տրաքացնելու» արդյունքում /տեսաշար,տեսանյութ/
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ամանորի նախօրեին և դրանից հետո հանրապետությունում «սալյուտ տրաքացնելու» արդյունքում եղել են դեպքեր, երբ այն պայթեցնողները մարմնական վնասվածքներ են ստացել: Բարեբախտաբար զոհեր չեն եղել: Վիրավորների մեծ մասը եղել են երեխաներ, ովքեր հրավառությամբ զբաղվել են ծնողներից թաքուն: Երևանում երիտասարդները նույնպես ոգևորվում են իրենց կողմից պայթեցրաց «սալյուտ»-ներով, բայց որ երիտասարդի կողմից պայթեցված «սալյուտ»-ը պատուհաս կդառնար իր համար, երևի նա չգիտեր: Բարեբախտաբար երիտասարդը թեթև վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի մատերի շրջանում: SHAMSHYAN.com-ը բոլոր վիրավորներին՝ այդ թվում նաև նշված տեսանյութի հերոսին, ցանկանում է առողջություն ու վստահ է, որ հետագա տարիներին եթե ցանկություն կունենան հերթական անգամ «սալյուտ տրաքացնելու», զգոնություն կցուցաբերն ու կիմանան, որ «պապն ամեն անգամ փլավ չի ուտի»:























