Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով․ հայտարարություն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Փետրվարի 14-ին, դատախազությունը մեղադրանք ներկայացրեց Կաթողիկոսին և կիրառեց երկրից բացակայելու արգելք։ Մեղադրանքը նույն հիմքով է, ինչ հունվարի 31-ին ներկայացվել էր 6 եպիսկոպոսներին։ Փաստորեն, ՀԱՍԵ առաջնորդը քրեական հետապնդման է ենթարկվում նրա համար, որ կարգալույծ է արել Գևորգ (Արման) Սարոյանին, դրանով «խոչընդոտելով» նրա պաշտոնավարմանը որպես Թեմակալ Առաջնորդ։

ՔԻՀԿ-ի նախորդ հրատապ զեկույցում մանրամասն ներկայացրել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպության ինքնավարությանը և պետության՝ դրան չմիջամտելու պարտավորություններին։ Անհնար է, որ ավելի քան երկու տասնամյակի իրավաբանական կրթության և աշխատանքային փորձ ունեցող գլխավոր դատախազը տեղյակ չլինի վերը նշված չափանիշներից։

Դատախազության ղեկավարի և իշխող քաղաքական ուժի հարաբերությունները, ինչպես նաև իրադարձությունների հաջորդականությունը հստակ վկայում են, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Ն. Փաշինյանի ցուցումով, վերջինիս վկայակոչած «շատ կոշտ հակազդեցության» համատեքստում։

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պարզ է, որ Կաթողիկոսին և 6 եպիսկոպոսներին քրեական մեղադրանք առաջադրելը, նրանց տեղաշարժման իրավունքը սահմանափակելը անթաքույց հետապնդում է ՀԱՍԵ եպիսկոպոսաց ժողովին նրանց մասնակցությունը արգելելու նպատակով։ Այս արգելքը հետևանք է Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) իրավունքի կոպիտ խախտման, մասնավորապես՝ կրոնական կազմակերպության ինքնավարությանը պետության կողմից չմիջամտելու պարտականության չկատարման, որի արդյունքում խախտվում է ինչպես ՀԱՍԵ կրոնի, այնպես էլ՝ խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքները։ ՄԻԵԿ իմաստով նման գործողություններն ուղղակի արգելվում են 18-րդ հոդվածով։
Հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝
https://drive.google.com/…/18XGJH3U83lMIwJwxZc5…/view…

Սույն հայտարարությանն անգլերեն տարբերակը կներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Շոյգուի շատ կոշտ հայտարարությունը․ ի՞նչ է սպասվում առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) «Եթե կա մեկը, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը մատնել է կորստյան, Փաշինյանն է. հո թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք». Տեր Վրթանես քահանա Բաղալյան Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ Վարորդն ասաց՝ էդ «համբալին փոխանցե՛ք․․․»․ Արմենակ Դանիելյան (video) Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը Հունիսի 7-ին ինչ նոր ծուղակ ու աղետ են պատրաստել Ալիևն ու Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալիևը կոնկրետ ընտրակաշառք է բաժանում Նիկոլի համար»․քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից գումար ստանալու դեպք Ալիև-Պուտին հարաբերություն չկա՛․ Պուտինը դատելու է դրանց․ Հրանտ Բագրատյան (video) «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». Մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների տեղաշարժի սահմանափակումը՝ որպես ճնշում. ՔԻՀԿ հայտարարությունը 2 անչափահասներ կոտրել են դռան կողպեքները, մտել «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» գործարանի տարածք և գողություն արել Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկի նկուղը ամբողջությամբ լցված է կեղտաջրերով․ գարշահոտը զգացվում է անգամ բնակարաններից Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է. Արգենտինայի հայկական կազմակերպություններ Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք Մեր եկեղեցին քանդելով՝ ուզում են մեզ առանց հայրենիքի մարդ դարձնեն․ սփյուռքահայ (video) Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները․ Գարեգին Բ Ովքե՞ր են այն ՔՊ-ական պատգամավորներն, որոնց չհաջողվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակի առաջին փուլի 50-յակում Հիմա ես կմեջբերեմ մի շատ կարևոր դրվագ Նիկոլից․ Նաիրա Զոհրաբյան (video) Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա Այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ․ Արմեն Աշոտյան Արցախի հայաթափման հետ Հայաստանի կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն սիմոնյանի նկատմամբ գործ հարուցեք զրպարտության հոդվածով «Թող Նիկոլը նայի․ մի անբարո կեցվածքի մասին»․ Հայկ Նահապետյան (video) «Կաթողիկոսը ուզում է զավթել իշխանությունը»․․․էս էլ չանցավ․ լրագրողի մի քանի դիտարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am