CCAF-ը խիստ դատապարտում է Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով Նիկոլ Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

«Ափսոսում և ամենախիստ ձևով դատապարտում է» Հայաստանում Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները։

CCAF-ի գնահատմամբ՝ իրավիճակը հատել է նոր սահմանագիծ, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ նախաձեռնված դատական գործընթացների պատճառով, որոնք, ինչպես ընդգծվում է, պատկանում են բացառապես հոգևորականության իրավասությանը։

CCAF-ը կարծում է, որ Եկեղեցու առաջնորդի և նրա հոգևոր հիերարխիայի դեմ արշավը անթույլատրելի հարված է հայկական ազգային ինքնության առանցքային հենասյուներից մեկին։ Կազմակերպությունը նախազգուշացրել է ներքին պառակտումների խորացման վտանգի մասին այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը բախվում է լուրջ արտաքին մարտահրավերների՝ նշելով, որ նման գործողությունները կարող են թուլացնել թե՛ հայրենիքը, թե՛ սփյուռքը։

Ֆրանսահայ կառույցը հայտարարել է, որ նման քայլերը ձեռնտու են միայն հայ ժողովրդի հակառակորդներին և որակել է տեղի ունեցողը որպես քաղաքականապես դրդված՝ վնաս հասցնող ազգային միասնությանը։

CCAF-ը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը փոխել ընթացքը և անհապաղ դադարեցնել «չարաշահումները»՝ նշելով, որ ընթացող զարգացումները հիշեցնում են պատմության առավել մռայլ էջերը։ Կազմակերպությունը նաև պահանջել է վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների, ինչպես նաև նրա քարտուղարի նկատմամբ ընդունված որոշումները։

Հայտարարության վերջում CCAF-ը վերահաստատել է իր հարգանքը, համերաշխությունն ու լիակատար աջակցությունը Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ընդգծելով սփյուռքի մտահոգությունը պետական իշխանությունների և Եկեղեցու միջև շարունակվող լարվածության կապակցությամբ»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Նախատեսվում է ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով․ հայտարարություն Ալիևը «ցխել է» Նիկոլի ասածները․ Նաիրա Զոհրաբյան (video) Վաղը Բաքվի դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը» #ՈՒՂԻՂ․ Նիկոլն իրավիճակին չի տիրապետում․ ի՞նչ են զեկուցել նրան․ Գառնիկ Դանիելյան (video) Ի՞նչ ասեմ այդ խամաճիկին․ Նա սեփական խելք չունի և Աստծո հանդեպ վախ չունի․ Լոռու բնակիչ (video) Բացահայտեմ անորակ փռված ասֆալտի ամբողջ բլեֆը․ Արթուր Չախոյան (video) Նիկոլի կապը Էփշտեյնի հետ․ Հայկ Նահապետյանը բացատրում է (video) Թշնամուն 300 եկեղեցի հանձնած Նիկո՞լը պետք է բարելավվի եկեղեցին․ սփյուռքահայ (video) Գրադը խփեց, կռացա երեխայիս փակեցի ու չհասկացա, թե ինչ դիպավ աչքիս․ Մովսեսի բնակչուհի (video) Պարոն Բագրատյան, Դուք Ձեր դարդը լացեք, Պետրոսն արդեն տեղավորվել է․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Ընդդիմադիր երկու հզոր բլոկ է ձևավորվում․ Նիկոլը շանս չունի․ Նաիրա Զոհրաբյան (video) Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ժամանակներ․ Զաքարյան Բժշկուհին ոստիկաններին հայտնել է, որ տնօրենը, տեղակալը և իրավաբանը իրեն վիրավորել են և սպառնացել Օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ամերիկացին խայտառակեց Նիկոլին ու Աննային. միայն իմանաք՝ ինչ ասացին ինձ»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Ու՞մ վրա մունաթ գալիս Տիգրան Ավինյանը․ նա սկսեց դժգոհել ասֆալտապատման աշխատանքից (video) Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» Ուշադիր լսե՛ք՝ ինչ հնարեց Նիկոլը․ Արթուր Խաչիկյան (video) ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ․ Կորեայի ձորի Երևանի հատվածում մարդաբոյ փոսեր են․ Գագիկ Շամշյան (video) Անհարմար չեք զգո՞ւմ՝ ձեր իշխանության ժամանակ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում (video) Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը Տիգրան Աբրահամյանը՝ Ալեն Սիմոնյանի կողմից՝ հոգեւորականներին մանկապիղծ հայտարարելու մասին (video) Սա ստի ու կեղծիքի իշխանություն է. Անդրանիկ Թևանյանը ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի հետ (video) CCAF-ը խիստ դատապարտում է Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am