Ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով. Վեհափառ Հայրապետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով։

«Հոգու նվիրական ապրումներով վերստին մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Ներաշխարհի քննությամբ, զղջման և ապաշխարության սրբարար ճանապարհով ընթանալու ենք դեպի բերկրալի և լուսավոր տոնը մեր Փրկչի Սուրբ և Հրաշափառ Հարության։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի քարոզչությունը սկսվեց ապաշխարության կոչով. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4.17): Տերունական այս հրավերին ընդառաջումն է, որ պահքը աղոթական իր խորհրդով զորացնում ու մաքրագործում է հոգին, ամրացնում որդիական կապը Երկնավոր Հոր հետ։ Ջերմեռանդ աղոթքը պիտի լուսավորի պահեցողության ընթացքը, չափավորությունը զարդարի հավատավոր անձի կենցաղավարությունը, նաև ներողամտություն դրսևորի զղջացող հոգին իր նմանի հանդեպ, ինչպես որ քաղցրորեն հորդորում է Տերը. «Ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները» (Մարկ. 11.25):

Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Ում միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնությանն ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ։

Աղոթենք միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման և ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքիս համար, որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով և շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Թող Բարձրյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում, և բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեր Սուրբ Եկեղեցին. ամեն»,- ասվում է Վեհափառի ուղերձում։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլն իրավիճակին չի տիրապետում․ ի՞նչ են զեկուցել նրան․ Գառնիկ Դանիելյան (video) Ի՞նչ ասեմ այդ խամաճիկին․ Նա սեփական խելք չունի և Աստծո հանդեպ վախ չունի․ Լոռու բնակիչ (video) Բացահայտեմ անորակ փռված ասֆալտի ամբողջ բլեֆը․ Արթուր Չախոյան (video) Նիկոլի կապը Էփշտեյնի հետ․ Հայկ Նահապետյանը բացատրում է (video) Թշնամուն 300 եկեղեցի հանձնած Նիկո՞լը պետք է բարելավվի եկեղեցին․ սփյուռքահայ (video) Գրադը խփեց, կռացա երեխայիս փակեցի ու չհասկացա, թե ինչ դիպավ աչքիս․ Մովսեսի բնակչուհի (video) Պարոն Բագրատյան, Դուք Ձեր դարդը լացեք, Պետրոսն արդեն տեղավորվել է․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Ընդդիմադիր երկու հզոր բլոկ է ձևավորվում․ Նիկոլը շանս չունի․ Նաիրա Զոհրաբյան (video) Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ժամանակներ․ Զաքարյան Բժշկուհին ոստիկաններին հայտնել է, որ տնօրենը, տեղակալը և իրավաբանը իրեն վիրավորել են և սպառնացել Օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ամերիկացին խայտառակեց Նիկոլին ու Աննային. միայն իմանաք՝ ինչ ասացին ինձ»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Ու՞մ վրա մունաթ գալիս Տիգրան Ավինյանը․ նա սկսեց դժգոհել ասֆալտապատման աշխատանքից (video) Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» Ուշադիր լսե՛ք՝ ինչ հնարեց Նիկոլը․ Արթուր Խաչիկյան (video) ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ․ Կորեայի ձորի Երևանի հատվածում մարդաբոյ փոսեր են․ Գագիկ Շամշյան (video) Անհարմար չեք զգո՞ւմ՝ ձեր իշխանության ժամանակ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում (video) Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը Տիգրան Աբրահամյանը՝ Ալեն Սիմոնյանի կողմից՝ հոգեւորականներին մանկապիղծ հայտարարելու մասին (video) Սա ստի ու կեղծիքի իշխանություն է. Անդրանիկ Թևանյանը ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի հետ (video) CCAF-ը խիստ դատապարտում է Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով. Վեհափառ Հայրապետ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել «Նիկոլի տեր Ալիևը երեկ Նիկոլի մի քանի սուտ բացահայտեց». Արմեն Աշոտյան (video) #ՀԻՄԱ․ Բողոքի Ակցիա ԱՄՆ-ում՝ ընդդեմ տիրադավ Հովնանի․ նրա աջակիցը կռիվ հրահրեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am