Իրավաբանը պարզաբանում է՝ ինչպես պահանջել փոխհատուցում Երևանի փոսերի համար

Երևանում փոսերի խնդիրը շարունակում է մնալ օրակարգային, հատկապես ձմռան ավարտին, երբ ձյան հալոցքից հետո ճանապարհներին բացվում են խորը փոսեր։ Վարորդները ոչ միայն կրում են նյութական վնաս, այլև հաճախ կանգնում են բարդ իրավական գործընթացի առաջ՝ փորձելով հասկանալ՝ ո՞վ պետք է հատուցի վնասը։
Իրավաբան Մհեր Հակոբյանի խոսքով՝ հարցը քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում է՝ վնասի պատճառման և դրա հատուցման ինստիտուտի շրջանակում, սակայն քանի որ մյուս կողմը պետական մարմին է, այն ստանում է վարչական բնույթ և կարգավորվում է վարչական ու վարչական դատավարական ընթացակարգերով։
«Չեմ կարող ասել, թե քաղաքապետարանը 100 տոկոս դեպքերում չի փոխհատուցում վնասը։ Հնարավոր է՝ նման դեպքեր կան։ Բայց մեծամասամբ քաղաքապետարանը այս կամ այն պատճառաբանությամբ ձգձգում է գործընթացը, և անձինք ստիպված են լինում դիմել դատարան»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե քաղաքապետարանը հրաժարվում է կամ չի լուծում հարցը, քաղաքացիների համար մնում է մեկ ճանապարհ՝ վարչական դատարան։ Դատավարության ընթացքում ապացուցման բեռը մնում է վնաս կրած անձի վրա։
«Անձը պետք է հավաքի բոլոր ապացույցները, հիմնավորի վնասը։ Ի պատիվ վարչական դատարանի՝ կարող եմ ասել, որ հիմնականում այդ հայցերը բավարարվում են։ Ցավալի է, որ քաղաքապետարանը միանգամից չի տալիս դրական լուծում, այլ թողնում է, որ հարցը հասնի դատարան»։
Իրավաբանը կարևորում է դեպքի ճիշտ փաստագրումը հենց սկզբից․ անհրաժեշտ է կանչել պարեկային ծառայություն, որպեսզի պետական պաշտոնյան արձանագրի տեղի ունեցածը։ Ցանկալի է նաև իրականացնել տեսանկարահանում, ունենալ վկաներ։
«Հետագայում շատ կարևոր է ապացուցել, որ մեքենան հենց այդ օրը և այդ ժամին է ընկել տվյալ փոսը և վնասվել։ Քաղաքապետարանը պարտավոր է ապահովել պատշաճ ճանապարհ։ Ի վերջո, մարդիկ ոչ քիչ հարկեր են վճարում»։
Մինչ իրավաբանները խոսում են փոխհատուցման իրավունքի և դատական ճանապարհի մասին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է՝ խնդիրը հայտնի է և արդեն սկսվել են լայնածավալ աշխատանքներ։
«Գիտենք, որ այս պահին Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա ձեզ համար անհարմարություն է պատճառում։ Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով»,-գրել է Ավինյանը։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ մեկնարկել է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը, նախատեսվում է իրականացնել շուրջ 200 հազար քմ աշխատանք։ Բոլոր վարչական շրջաններում գործընթացը կազմակերպվելու է գիշերային ժամերին՝ նախ վնասված հատվածների կտրումով, ապա նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրմամբ։ Ապրիլից կմեկնարկի նաև միջին նորոգման տարեկան ծրագիրը։
Քաղաքապետը հորդորում է երևանցիներին համբերատար լինել՝ վստահեցնելով, որ աշխատանքները լինելու են ինտենսիվ և հետևողական։
Սակայն մինչ ճանապարհաշինական տեխնիկան դուրս է եկել փողոցներ, տուժած վարորդների համար խնդիրը շարունակում է մնալ ոչ միայն փոսերի լցումը, այլ նաև արդեն կրած վնասի փոխհատուցումը։ Եվ այդ հարցում, ըստ իրավաբանների, առանց հետևողականության և երբեմն՝ առանց դատարանի, արդյունքի հասնելը դժվար է։

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Բացահայտեմ անորակ փռված ասֆալտի ամբողջ բլեֆը․ Արթուր Չախոյան (video) Նիկոլի կապը Էփշտեյնի հետ․ Հայկ Նահապետյանը բացատրում է (video) Թշնամուն 300 եկեղեցի հանձնած Նիկո՞լը պետք է բարելավվի եկեղեցին․ սփյուռքահայ (video) Գրադը խփեց, կռացա երեխայիս փակեցի ու չհասկացա, թե ինչ դիպավ աչքիս․ Մովսեսի բնակչուհի (video) Պարոն Բագրատյան, Դուք Ձեր դարդը լացեք, Պետրոսն արդեն տեղավորվել է․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Ընդդիմադիր երկու հզոր բլոկ է ձևավորվում․ Նիկոլը շանս չունի․ Նաիրա Զոհրաբյան (video) Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ժամանակներ․ Զաքարյան Բժշկուհին ոստիկաններին հայտնել է, որ տնօրենը, տեղակալը և իրավաբանը իրեն վիրավորել են և սպառնացել Օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ամերիկացին խայտառակեց Նիկոլին ու Աննային. միայն իմանաք՝ ինչ ասացին ինձ»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Ու՞մ վրա մունաթ գալիս Տիգրան Ավինյանը․ նա սկսեց դժգոհել ասֆալտապատման աշխատանքից (video) Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» Ուշադիր լսե՛ք՝ ինչ հնարեց Նիկոլը․ Արթուր Խաչիկյան (video) ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ․ Կորեայի ձորի Երևանի հատվածում մարդաբոյ փոսեր են․ Գագիկ Շամշյան (video) Անհարմար չեք զգո՞ւմ՝ ձեր իշխանության ժամանակ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում (video) Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը Տիգրան Աբրահամյանը՝ Ալեն Սիմոնյանի կողմից՝ հոգեւորականներին մանկապիղծ հայտարարելու մասին (video) Սա ստի ու կեղծիքի իշխանություն է. Անդրանիկ Թևանյանը ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի հետ (video) CCAF-ը խիստ դատապարտում է Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով. Վեհափառ Հայրապետ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել «Նիկոլի տեր Ալիևը երեկ Նիկոլի մի քանի սուտ բացահայտեց». Արմեն Աշոտյան (video) #ՀԻՄԱ․ Բողոքի Ակցիա ԱՄՆ-ում՝ ընդդեմ տիրադավ Հովնանի․ նրա աջակիցը կռիվ հրահրեց (video) ՊՆ-ն հակառակորդի համար հասանելի է դարձնում ինժեներական տվյալներ․ Աբրահամյան Արցախի ՊԲ-ում 20 տարուց ավելի աշխատած տեղահանված կինն անմխիթար պայմաններում է ապրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am