Մյունխեն 2026․ միջանցք, միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին, «այսպես կոչված Խաղաղության խաչմերուկ» և անցած օրերի «փառքը»․ Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

«Մյունխեն 2026․ միջանցք, միջամտություն Հայաստանի ներքին գործերին, «այսպես կոչված Խաղաղության խաչմերուկ» և ․․․․ անցած օրերի «փառքը»

Այս տարի Փաշինյանը Մյունխենի խաղաղության կոնֆերանսին չէր մասնակցում։ Ի դեպ, չէր մասնակցել նաև Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Մի քանի ժամով Դավոս թռնելը և այնտեղ Թրամփի ստեղծած խաղաղության խորհրդի ստեղծման թուղթը ստորագրելու արարողությանը մասնակցելը միայն այնքանով տնտեսական ֆորումի հետ կապ ուներ, որ նույն քաղաքում նույն ժամանակ էր կազմակերպվել։ Փաշինյանը Դավոսի ֆորումին չէր մասնակցել։ Չգիտեմ, միգուցե չէին հրավիրել, կամ հրավիրել էին, բայց հետո որևէ մեկը ցանկություն չէր հայտնել հանդիպել, ինքն էլ Խաչատուրյանին էր ուղարկել։ Իրոք չգիտեմ, գիտեմ, որ չէր մասնակցել։

Սակայն, վերադառնանք Մյունխեն։ Փաշինյանը չկար։ Մարկո Ռուբիոյի՝ ազգային պետության ազգային շահի շուրջ ձևավորվող արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումներին չէր մասնակցել։ Դե, դա էլ է հասկանալի։ Իր համար ազգային շահն ապահովելու միակ տարբերակը «լեգիտիմությունն» է, որով ինքը քողարկում է ադրբեջանցիներին ու թուրքերին արած բոլոր զիջումները։ Իրեն մանր մունր ազգային բան ման չի հետաքրքրում, իրանը լեգիտիմությունն է։ Բայց այսօր լեգիտիմությունը ոչ ոքի չի հետաքրքրում:

Փաշինյանը չկար, Ալիևը կար, գնացել էր կնոջ ու աղջկա հետ։ Մյունխենում նա մի քանի հետաքրքիր հայտարարություն է արել, որոնց իմաստ ունի անդրադառնալ։ Ալիևը Մյունխենում հույս էր հայտնել, որ «խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այս տարի»։ Սակայն, դրա համար պայման էր դրել՝ բառացիորեն ասելելով, որ «խաղաղության համաձայնագիրը կստորագրվի Հայաստանի սահմանադրության փոփոխության հաջորդ օրը»՝ դարձյալ պնդելով, որ մեր սահմանադրությունն իրենց նկատմամբ տարածքային հավակնություններ ունի (Փաշինյանը, Ալիևի ականջը խուլ, այդ միտքը հերքում է)։

Ալիևը մեկ այլ հայտարարություն էլ էր արել։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին արյունալի բախման և Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի միջև ընկած ժամանակահատվածը երկու տարուց էլ պակաս էր»,- ասել էր Ալիևը։ Վաշինգոտնի «գագաթնաժողովից» երկու տարի առաջ Ադրբեջանը, ինը ամսվա պաշարումից հետո, Հայաստանի դավադիր անգործության պայմաններում, հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա, արցախահայերի էթնիկ զտման ենթարկել ու բռնազավթել Արցախի Հանրապետությունը։ Փաստորեն, որքան էլ պաշտոնական Երևանը փորձեր ձեռքերը լվալ 2023 թվականի պատերազմից, Ալիևը հայտարարում է, որ պատերազմել է Հայաստանի դեմ էր, որի ղեկավարը Փաշինյանն է։ Եթե սրան էլ գումարենք մի քանի օր առաջ Բաքվի դատարանի վճիռները, պարզ է դառնում, թե ինչու Փաշինյանը ռիսկ չի անում իր քարդաշ Ալիևին հակաճառել, այլ կրկնում է նրա թեզերը, թե մեր տարածաշրջանում արդեն խաղաղություն է։ Ի դեպ, այս սին թեզը ձեռնատու է նաև Փաշինյանին։ Նա այդ սուտ հեքիաթով կգնա ընտրությունների՝ հայտարարելով, որ բերել է իր խոստացած խաղաղությունը։ Երկու եղբոր շահերը լրիվ համընկնում են։

Ու վերջապես միջանցքի թեման։ Ալիևը կրկին շեշտել է, որ լինելու է միջանցք։ Ավելին, ըստ նրա «միջանցքն անցնելու է Ադրբեջան-Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան)-Թուրքիա և հետո Եվրոպա» երթուղով։ Այսինքն՝ Ալիևը բացառում է, որ երկաթուղին Նախիջևանից մտնելու է Երասխ, այնտեղից հասնելու է Ախուրիկ (Գյումրի) և հետո Կարս։ Փաշինյանը հայտարարում է, թե երկաթուղին Երասխ չի մտնելու, քանի որ երկաթուղին կառավարում են ռուսները։ Ալիևը նման հայտարարություն չի անում և չի դիտարկում Նախիջևան-Երասխ-Ախուրիկ-Կարս տարբերակն անկախ նրանից, թե ով է կառավարում հայկական երկաթուղին։

Մի հետաքրքիր նկատառում ևս։ «Երիտասարդ առաջնորդ» ներկայացող 53-ամյա Սծյոպա Սաֆարյանը փորձեց հասկանալ Ալիևի վերաբերմունքը Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկին»։ Ալիևի պատասխանը․ «Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկին», ինչպես գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա գործարկեց TRIPP-ը, ուստի երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերսկսի ձեր «Խաղաղության խաչմերուկը»։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ։ 2020-ի կոնֆերանսին նա խոսել էր Տիգրան Մեծի մասին, իսկ Երևան վերադառնալուց հետո հռչակել էր իր «Մյունխենյան սկզբունքները»՝ դրանք հակադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների առաջարկած «Մադրիդյան սկզբունքներին»։ Մյունխենյան սկզբունքներով Փաշինյանը փորձել էր մատ հայտարարել Ալիևին։ Վերհիշեք դրանք ու կհասկանանք, թե ինչու Փաշինյանի արտաքին քաղաքականություը մեզ հասցրեց այս վիճակին․․․

Մյունխենյան սկզբունքներ

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Որտեղից որտեղ հասավ․․․․ Բա էլ ի՞նչ սրտով Մյունխեն գնար»։  

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Բացահայտեմ անորակ փռված ասֆալտի ամբողջ բլեֆը․ Արթուր Չախոյան (video) Նիկոլի կապը Էփշտեյնի հետ․ Հայկ Նահապետյանը բացատրում է (video) Թշնամուն 300 եկեղեցի հանձնած Նիկո՞լը պետք է բարելավվի եկեղեցին․ սփյուռքահայ (video) Գրադը խփեց, կռացա երեխայիս փակեցի ու չհասկացա, թե ինչ դիպավ աչքիս․ Մովսեսի բնակչուհի (video) Պարոն Բագրատյան, Դուք Ձեր դարդը լացեք, Պետրոսն արդեն տեղավորվել է․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Ընդդիմադիր երկու հզոր բլոկ է ձևավորվում․ Նիկոլը շանս չունի․ Նաիրա Զոհրաբյան (video) Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ժամանակներ․ Զաքարյան Բժշկուհին ոստիկաններին հայտնել է, որ տնօրենը, տեղակալը և իրավաբանը իրեն վիրավորել են և սպառնացել Օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ամերիկացին խայտառակեց Նիկոլին ու Աննային. միայն իմանաք՝ ինչ ասացին ինձ»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Ու՞մ վրա մունաթ գալիս Տիգրան Ավինյանը․ նա սկսեց դժգոհել ասֆալտապատման աշխատանքից (video) Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» Ուշադիր լսե՛ք՝ ինչ հնարեց Նիկոլը․ Արթուր Խաչիկյան (video) ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ․ Կորեայի ձորի Երևանի հատվածում մարդաբոյ փոսեր են․ Գագիկ Շամշյան (video) Անհարմար չեք զգո՞ւմ՝ ձեր իշխանության ժամանակ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում (video) Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը Տիգրան Աբրահամյանը՝ Ալեն Սիմոնյանի կողմից՝ հոգեւորականներին մանկապիղծ հայտարարելու մասին (video) Սա ստի ու կեղծիքի իշխանություն է. Անդրանիկ Թևանյանը ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի հետ (video) CCAF-ը խիստ դատապարտում է Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով. Վեհափառ Հայրապետ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել «Նիկոլի տեր Ալիևը երեկ Նիկոլի մի քանի սուտ բացահայտեց». Արմեն Աշոտյան (video) #ՀԻՄԱ․ Բողոքի Ակցիա ԱՄՆ-ում՝ ընդդեմ տիրադավ Հովնանի․ նրա աջակիցը կռիվ հրահրեց (video) ՊՆ-ն հակառակորդի համար հասանելի է դարձնում ինժեներական տվյալներ․ Աբրահամյան Արցախի ՊԲ-ում 20 տարուց ավելի աշխատած տեղահանված կինն անմխիթար պայմաններում է ապրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am