Սա զրպարտություն է, որն արդե՛ն անուղղելի վնաս է հասցրել մեր Մայր Եկեղեցու ու հետևաբար մեր ողջ ազգի հեղինակությանը կոնկրետ երկրում. Ռուբեն Մելիքյանը` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

«ալենը օտարերկրյա մի լրատվամիջոցում խոսել է այն մասին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 4-5 բարձրաստիճան հոգևորականներ, մեղա՜, մեղա՜, մանկապղծության մեջ են «թաթախված» (բառացի՝ «погрязли в этих ситуациях»):

 


Դա ահավորագույն մեղադրանք է։ Ավելի ահավոր բան ես ուղղակի չեմ պատկերացնում, քան մանկապղծությունը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ո՛ր պատիժը կարող է թեկուզ մի քիչ արդար լինել այդ զազրելիագույն հանցանքի համար։ Ընդ որում, նման ծանրագույն մեղադրանք բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից լսելիս՝ ցանկացած անկողմնակալ մեկը, օրինակ՝ այդ օտարերկրյա լրատվամիջոցի ունկնդիրը, հավանաբար զզվանքով է լցվել մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ։

Մինչդեռ մեր Մայր Եկեղեցու 11 նվիրապետներից որևէ մեկին առաջադրված շինծու մեղադրանքները անգամ մոտ էլ չեն մեղա՜, մեղա՜, մանկապղծությանը. կիլոմետրերո՛վ են հեռու։ Պարզ է, չէ՞ – եթե նման փաստ լիներ, ապա այն հիմա վաղուց ներկայացված կլիներ ֆեյսբուքներում, մամլո հաղորդագրություններում, Պետրոսի տաղավարներում։ Անգամ սառնարանը բացեինք՝ դրա մասին կխոսեր։

Հետևաբար նման փաստ գոյություն չունի ու հետևաբար ալենը պարզապես զրպարտում է։ Ավելին, սա զրպարտություն է, որն արդե՛ն անուղղելի վնաս է հասցրել մեր Մայր Եկեղեցու ու հետևաբար մեր ողջ ազգի հեղինակությանը կոնկրետ երկրում։

Բացի զրպարտություն լինելուց, ալենի խոսքը, ըստ իս, նաև կոնկրետ հանցակազմ է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի ներքո. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ (…) կրոնով, (…) անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, (…) կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»։


Կարճ ասած, սա այն հարցն է, որը չպետք է անարձագանք մնա իրավական տիրույթում։

ՀԳ. Մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքներում բարձրաստիճան նիկոլականներն ամեն օր նորանոր կարմիր գծեր են հատում։ Ընդ որում, հատում են նաև այնպիսի կարմիր գծեր, որոնց գոյության մասին անգամ չէինք էլ մտածել, որովհետև դրանք հատելու պիղծ գաղափարն անգամ մեր թշնամիների՛ մտքով չի անցել։

ՀԳ-2. Մի շարք հին ազգերի օրենքներում, այդ թվում՝ Գոշի դատաստանագրքում կա սկզբունք, ըստ որի՝ սուտ մեղադրանք ներկայացնողը պետք է պատժվի այն նույն պատժով, որը ենթակա էր կիրառման սուտ մեղադրանքի զոհի հանդեպ։ Նոր եմ հասկանում, թե ի՜նչ աստիճան արդար սկզբունք է։

ՀԳ-3. Իմ դիտած ամենատպավորիչ ֆիլմերից մեկը 2012թ-ի դանիական «Որս» (The Hunt) ֆիլմն է՝ մանկապծության կեղծ մեղադրանքի մասին։ Այդ ֆիլմը դիտելուց հետո բոլոր հանցանքներից երկրորդ ամենածանրը համարում եմ հենց մանկապծության կեղծ մեղադրանքը։ Դե առաջինն իհարկե մանկապղծությունն է ինքնին»։

դիտվել է 322 անգամ
Լրահոս
Բացահայտեմ անորակ փռված ասֆալտի ամբողջ բլեֆը․ Արթուր Չախոյան (video) Նիկոլի կապը Էփշտեյնի հետ․ Հայկ Նահապետյանը բացատրում է (video) Թշնամուն 300 եկեղեցի հանձնած Նիկո՞լը պետք է բարելավվի եկեղեցին․ սփյուռքահայ (video) Գրադը խփեց, կռացա երեխայիս փակեցի ու չհասկացա, թե ինչ դիպավ աչքիս․ Մովսեսի բնակչուհի (video) Պարոն Բագրատյան, Դուք Ձեր դարդը լացեք, Պետրոսն արդեն տեղավորվել է․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Ընդդիմադիր երկու հզոր բլոկ է ձևավորվում․ Նիկոլը շանս չունի․ Նաիրա Զոհրաբյան (video) Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ժամանակներ․ Զաքարյան Բժշկուհին ոստիկաններին հայտնել է, որ տնօրենը, տեղակալը և իրավաբանը իրեն վիրավորել են և սպառնացել Օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ամերիկացին խայտառակեց Նիկոլին ու Աննային. միայն իմանաք՝ ինչ ասացին ինձ»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Ու՞մ վրա մունաթ գալիս Տիգրան Ավինյանը․ նա սկսեց դժգոհել ասֆալտապատման աշխատանքից (video) Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» Ուշադիր լսե՛ք՝ ինչ հնարեց Նիկոլը․ Արթուր Խաչիկյան (video) ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ․ Կորեայի ձորի Երևանի հատվածում մարդաբոյ փոսեր են․ Գագիկ Շամշյան (video) Անհարմար չեք զգո՞ւմ՝ ձեր իշխանության ժամանակ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում (video) Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը Տիգրան Աբրահամյանը՝ Ալեն Սիմոնյանի կողմից՝ հոգեւորականներին մանկապիղծ հայտարարելու մասին (video) Սա ստի ու կեղծիքի իշխանություն է. Անդրանիկ Թևանյանը ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի հետ (video) CCAF-ը խիստ դատապարտում է Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով. Վեհափառ Հայրապետ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել «Նիկոլի տեր Ալիևը երեկ Նիկոլի մի քանի սուտ բացահայտեց». Արմեն Աշոտյան (video) #ՀԻՄԱ․ Բողոքի Ակցիա ԱՄՆ-ում՝ ընդդեմ տիրադավ Հովնանի․ նրա աջակիցը կռիվ հրահրեց (video) ՊՆ-ն հակառակորդի համար հասանելի է դարձնում ինժեներական տվյալներ․ Աբրահամյան Արցախի ՊԲ-ում 20 տարուց ավելի աշխատած տեղահանված կինն անմխիթար պայմաններում է ապրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am