Տաք հետքերով հայտնաբերեցին Hummer և Mercedes G 500 ավտոմեքենաները թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 5-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատողները Չարենցավանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Չարենցավան քաղաքում ավտոմեքենաներից գողություն կատարող կասկածյալին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչ 20-ամյա Մհեր Պետրոսյանն է, ով հունվարի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում Չարենցավան 5-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում կոտրել է կայանված Hummer մակնիշի 88 TՕ 707 համարանիշի ավտոմեքնայի առջի ձախ ապակին և այնտեղից գողացել ՌԴ մետաղադրամներ: Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժածը՝ 50-ամյա Ալբերտ Թովմասյանը, հրաժարվել է կատարվածի մասին հայտարարություն տալ: Պարզվել է նաև, որ Մ. Պետրոսյանը նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 7 շենքի մոտ կոտրել է Mercedes G 500 մակնիշի UA BH 6666 IM համարանիշի ավտոմեքենայի հետևի ձախ ապակին և այնտեղից գողացել 7000 դրամ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են 170 մետաղադրամ՝ 224 ՌԴ ռուբլի մետաղադրամ, 1 հատ ակնոց,, որոնք պարզվել է՝ տարած է եղել Hummer-ի միջից: Ոստիկանությունը պարզում է Mercedes G 500 ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: Փաստի առթիվ Ոստիկանության Չարենցավանի բաժնի հետքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մ. Պետրոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am