Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) խոր վշտով և ամենախիստ դատապարտմամբ արտահայտում է իր դիրքորոշումը Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված հալածանքների առնչությամբ։

Սույն սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի՝ Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսի նկատմամբ հարուցված անհիմն և անօրինական հետապնդումներով, այնպիսի հարցերի շուրջ, որոնք իրենց բնույթով ակնհայտորեն պատկանում են բացառապես Եկեղեցու ներքին՝ կանոնական իրավասությանը։

Քաղաքական շարժառիթներով իրականացվող այս արշավը, ուղղված Հայ Եկեղեցու Գերագույն Հովվի և նրա սրբազան հիերարխիայի դեմ, անթույլատրելի ոտնձգություն է հայ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի նկատմամբ։ Այն վտանգում է ողջ հայ ազգի միասնականությունը՝ Մայր Հայրենիքից մինչև Սփյուռք, և ստեղծում ներքին պառակտում, որի շահառուն կարող են լինել միայն մեր ժողովրդի թշնամիները։

Այն ժամանակահատվածում, երբ հայ ժողովուրդը կանգնած է ծանր արտաքին մարտահրավերների առաջ, նա չի կարող իրեն թույլ տալ նման ներքին ցնցումներ, որոնք նույնքան անպատվաբեր են, որքան կործանարար՝ թե՛ ազգային միասնության, թե՛ հոգևոր ու բարոյական տոկունության համար։

CCAF-ը հորդորում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նրա կառավարությանը սթափորեն վերանայել իրենց քայլերը և անհապաղ դադարեցնել այս վտանգավոր ընթացքը, որը հիշեցնում է ստալինյան շրջանի գործելակերպը և մեր պատմության մութ ու ցավալի էջերը։

CCAF-ը պահանջում է անհապաղ վերանայել և չեղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոս անդամների, ինչպես նաև Նորին Սրբության քարտուղարի նկատմամբ կայացված անօրինական որոշումները։

CCAF France-ը իր խորին հարգանքն ու որդիական նվիրվածությունն է հայտնում Ամենայն Հայոց Հայրապետ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Համանախագահներ` Մուրադ Փափազյան, Արա Թորանյան

14 փետրվարի 2026 թ.

 

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am