Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որ չի վախենում Եկեղեցուց․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․

«Որպես իրավաբան՝ պարտավոր եմ մի քանի բան հստակ ասել` կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման հետ։

Երկրից դուրս գալու [բացակայելու] արգելքը խափանման միջոց է։
Իրավական պետությունում այն պետք է կիրառվի, եթե «դա անհրաժեշտ է մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ մեղադրյալի կողմից իր վրա Քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար»։
Ես տալիս եմ պարզ մասնագիտական հարց․ ասենք, փախուստի ի՞նչ ռիսկ կա մի մարդու, այն էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեպքում, որի տունը Սուրբ Էջմիածինն է։
Ո՞ւր է, ըստ Դատախազության կամ Քննչական կոմիտեի, «փախչելու» հազարամյա ինստիտուտի առաջնորդը, որի կյանքն անբաժանելի է այդ պատերից։
Եթե Դատախազությունը կամ Քննչական կոմիտեն չի կարող հստակ և համոզիչ պատասխան տալ այս հարցին, նշանակում է՝ քրեական հետապնդումն ու հարկադրանքի միջոցը չունեն իրավական հիմք։ Իսկ իրավական հիմք չունեցող ցանկացած որոշումն այլ անվանում ունի՝ կամայականություն։
Բայց հարցը միայն այս կոնկրետ որոշման մասին չէ։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի երեկվա հայտարարությունն ու դրան հաջորդած քրեական հետապնդումը արդարադատություն չեն։
Սա Դատախազությունը կամ Քննչական կոմիտեն որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հստակ օրինակ է։
Երբ իշխանության «մուրճը» հարվածում է Կաթողիկոսարանին և Կաթողիկոսին, դա հանցավորության դեմ պայքար չէ։ Դա փորձ է ենթարկելու իրեն ինստիտուտ, որը նվիրական է, ավելի հին է, քան ցանկացած քաղաքական կուսակցություն և քաղաքական ցանկացած գործիչ։
Եկեղեցու ներքին գործերը՝ ձեռնադրությունը, կարգալույծ անելը, եկեղեցական կյանքի կազմակերպումը, Վարչապետի, Դատախազության կամ Քննչական կոմիտեի իրավասության ոլորտը չեն։
Եվրոպական ոչ մի պետությունում, որի անդամակցությանը կոչ է անում ներկայիս իշխանությունը, պատմական եկեղեցու առաջնորդը չի ենթարկվում քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառներով։
Սակայն կա ավելի խորքային հարց․ ինչպե՞ս դարձան օրենսդրության այս կոպտագույն խախտումները հնարավոր մի անձի կողմից, որն ունի Վարչապետի իրավական կարգավիճակ։
Պատճառն այն է, որ մեր երկրում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն, իսկ այսօրվա Վարչապետը ծառայեցնում է պետական համակարգը նրան ինչ իրեն անձամբ պետք է ու չեն գործում նրան պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, քանի որ գործող Վարչապետը պետական մարմինները ենթարկեցրել է իրեն անձամբ:
Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որ չի վախենում Եկեղեցուց, և այնքան իմաստուն է, որ Եկեղեցու դեմ պատերազմ չի սկսում։
Ներկայիս իշխանությունն իր ապօրինություններով չի հաղթահարել այս փորձություններից (test) որևէ մեկը»,- գրել է նա։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Վարկաբեկվում են նրանք, ովքեր չեն խոնարհվում իշխանական քմահաճույքների առաջ․ Տեր Օշին Պահանջում ենք անհապաղ կարճել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը. ՀՀԿ Վեհափառ Տեր, Մենք Ձեր կողքին ենք՝ միշտ, մինչև վերջ, հավատքով՝ ամուր․ Տեր Մանուկ Մայր Աթոռը դատապարտում է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը, Հայաստանից ելքի արգելքը Վարչապետի թեկնածու առաջադրվեց ժողովրդի վստահությանն ու սիրուն արժանացած գործիչը՝ Սամվել Կարապետյանը Արցախի ՊԲ-ում ծառայած, տեղահանված կինը այսօր ապրում է կյանքի հետ անհամատեղելի պայմաններում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հավատալու չէ, որ Հայոց Հոր դեմ հնարավոր է «քրեական հետապնդում» մեր Հայաստանում. Վարդևանյան Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն․ Բեգլարյան Կան հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ․ Արման Աբովյան Կաթողիկոսի վրա գործ կարողնե՛ր, դուք ընտրել եք խարանը. Ռուբեն Մխիթարյան Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որ չի վախենում Եկեղեցուց․ Արման Թաթոյան Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ Տիգրան Աբրահամյան Եղանակի մասին Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազության գլուխգործոցն է Եկեղեցին մեզ համար գաղափար չէ, այլ ապրող Մարմին, որի ցավն ու պատիվը նաև մերն են․ Տեր Նարեկ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան Կա՞ գոնե մեկ «Հայ մարդ» այլ ոչ «ՀՀ քաղաքացի» ով շարունակում է հպարտանալ իր երկրով. Վլադիմիր Մարտիրոսյան Հետևանքները կարող են լինել խորքային և երկարաժամկետ․ Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսը վախենալու բան չունի. Մնաց՝ մենք էլ չվախենանք. Վարուժան Գեղամյան Դժվար է, բայց մենք փորձելու ենք անել․ Ռուբիոն՝ Իրանի հետ համաձայնության հասնելու մասին Հրահանգ կատարող դատավորը պետության ինքնիշխանության թշնամին է. սա ազգային դավաճանություն է․ քաղաքագետ Արմավիրի մարզում 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս առևանգվել է․ ծնողները դիմել են իրավապահներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am