Կարեն Կարապետյանի 2017 թվականը. խոսքերի ութնյակը

Բառապաշարով ու հագուկապով տարբերվող վարչապետը 2016 թվականի սեպտեմբերին Մոսկվայից Երեւան` որպես վարչապետ գործուղված Կարեն Կարապետյանը փոքր-ինչ ակտիվացրեց երկրի ներքաղաքական կյանքը եւ իր ակտիվությամբ աչքի ընկավ լճացած իշխանական գործիչների կողքին՝ նախ կոստյումի պիջակն ուսին, աթոռին գցելով, հետո քարոզարշավին թմբուկ նվագելով:  Ներկայացնում ենք վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի այն խոսքերը, որոնք լայնորեն քննարկվեցին ու քննադատվեցին, բայց արդյունք չտվեցին: «Մենք ֆանտաստիկ ներուժ ունենք՝ մարդկային կապիտալը» Վարչապետը կարծում է, որ մարդկային կապիտալը Հայաստանի համար ֆանտաստիկ ներուժ է: Այդ պատճառով էլ, ըստ նրա, կառավարության համար կարեւոր է այդ կապիտալի զարգացման պայմաններ ստեղծել, նախեւառաջ, արդար, հավասար եւ մրցունակ տնտեսական դաշտ: «Ես բազմիցս ասել եմ, որ տարբեր հարցումների արդյունքներով, ամենաերջանիկ երկրների թվին պատկանում են այն երկրները, որոնք առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծել աշխատող մարդու, ստեղծագործող մարդու համար: Այդ երկրների թվում չկան նրանք, որոնք ունեն գազ, նավթ եւ այլ նմանատիպ հարստություններ»,-2017 թվականի ընթացքում նշել է վարչապետը: «Առանց «ստվերի» դեմ պայքարի մեր տնտեսությունն ապագա չունի» Կարեն կարապետյան-2 «Հասկանալի է այդ հարցում առկա դժգոհությունը: Երբեմն գործարարները կարծում են, որ ողջ բեռը դրված է «սպիտակ» տնտեսության ուսերին, իսկ «ստվերին» ոչ մի ուշադրություն չենք դարձնում: Հնարավոր է՝ դժգոհությունն արդարացված է, բայց եթե մենք չպայքարենք «ստվերի» դեմ եւ ամեն ինչ տեղափոխենք «սպիտակ դաշտ», ապա մեր տնտեսությունն ապագա չի ունենա»,-նշել է վարչապետը: «Մենք փոխում ենք միջավայրը, նշանակում է՝ կոռուպցիայի համար այն բարդ ենք դարձնում» «Մենք բոլորս խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Չգիտեմ որեւէ կառավարություն կամ վարչապետի, ում կհարցնեին՝ Դուք պայքարու՞մ եք կոռուպցիայի դեմ: -Իսկ նա պատասխաներ՝ ոչ: Եվ երբ ես խոսում եմ ստվերի դեմ պայքարի մասին, ես նկատի ունեմ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը»,-ընդգծել էր Կ. Կարապետյանը, բայց այդպես էլ ամբողջ տարվա ընթացքում ականատես չեղանք, որ որեւէ մեկ օլիգարխ, գործարար կամ իշխանավոր կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու համար պատասխան տար: «Պետք է պայմաններ ստեղծել Հայաստանը սփյուռքի համար հետաքրքիր դարձնելու համար» Կարեն Կարապետյան-6 «Մեզ պետք է գործակցել: Գուցե «պետք է» բառը շատ կատեգորիկ է հնչում, բայց անտրամաբանական կլիներ դա չանել»: Հայաստանի զարգացման մեջ Կարապետյանը տեսնում է Հայաստանի, սփյուռքի եւ Արցախի փոխգործակցության հատուկ դերը: Ըստ նրա, շատ կարեւոր է, որ սփյուռքի ներկայացուցիչներն իրենց ավանդը ներդնեն Հայաստանի կառավարչական կյանքում, կիսվեն իրենց մշակույթով: «Փոքրիկ օրինակ՝ սիրիահայերը եկել են Երեւան, եւ ռեստորանային ծառայության որակը բարելավվել է: Կարող եմ մի շարք բնագավառներ թվարկել, որտեղ սփյուռքի հետ գործակցությունը մուլտիպլիկատիվ արդյունք կտա»,-ասել է նա: «Ես չեմ կարող ծանր բեռ դառնալ երկրի համար, եթե ոչ արդյունավետ աշխատեմ» Կարապետյանն անցած տարվա ընթացքում նշել է, որ շատերին հետաքրքրում է, թե ինչ ժամկետով է նա եկել կառավարություն: «Կա՞ երկար աշխատելու ցանկություն: -Այո, բայց եթե դա արդյունավետ լինի: Չեմ կարող ծանր բեռ դառնալ երկրի համար, եթե ոչ արդյունավետ աշխատեմ»,-ասել է վարչապետը: «Պետք է այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի» «Ձգտելու ենք Հայաստանում կյանքը այնպիսին դարձնել, որ արտագաղթ չլինի: Ինչպե՞ս պայքարել արտագաղթի դեմ: Պետք է ուղղակի այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի»,-ասել է վարչապետը: Արտագաղթի դեմ պայքարող վարչապետը 2017 թվականին խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ակտիվ քարոզարշավ էր իրականացնում, իսկ Տավուշի մարզում քաղաքացիները դժգոհում էին իրենց ապրելակերպից, ասաց. «Մի՛ վախեցրու, որ գնալու ես երկրից»,-բնակչի բողոքին ի պատասխան ասել էր Կարապետյանը: Կարեն Կարապետյանը 2017 թվականի ընթացքում աջ ու ձախ հանձնարարություններ տվեց, սակայն այդպես էլ թերացող պատասխանատուներին պատժի ենթարկվելը չտեսանք: «Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես» «էն յառի պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,-2017 թվականի հունվարի 30-ին դիմելով ՀՀ պետական գույքի կառավարման եւ օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ ասել էր Կարեն Կարապետյանը: asparez.am

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am