Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում մնացել են ամենաբարդ հարցերը. Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ երկխոսության ընթացքում հաջողվել է կրճատել վիճելի հարցերի քանակը, սակայն մնացել են դրանցից ամենաբարդերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում փետրվարի 14-ին։
«Լավ լուրն այն է, որ լուծման կարիք ունեցող վիճելի հարցերի ցանկը կրճատվել է։ Վատ լուրն այն է, որ մնացել են ամենաբարդ հարցերը»,- նշել է Մարկո Ռուբիոն։
Նա հստակեցրել է, որ մնում են անորոշ պահեր. օրինակ՝ հնարավո՞ր է գտնել համաձայնագրի պայմաններ, որոնք ընդունելի կլինեն և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հավաստիացրել է, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում կարգավորման հասնելու համար՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու փետրվարի 17-ին։
Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նավթարդյունաբերության ոլորտի նկատմամբ՝ հասնելով նաև նրան, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։
Բանախոսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն եվրոպացիների միջնորդությամբ շարունակում է Ուկրաինային զենք վաճառել Prioritised Ukraine Requirements List (PURL) ծրագրի շրջանակում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի է ունենալու Շվեյցարիայի Ժնև քաղաքում։
—00—ԼԱ
Նմանատիպ նորություններ
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ կապ հաստատելու մասին
14/02/2026 14:46
Միջազգային
Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում մնացել են ամենաբարդ հարցերը. Մարկո Ռուբիո
14/02/2026 14:19
Միջազգային
Թրամփը կոչ է արել Զելենսկիին սկսել խաղաղության համաձայնագրի գործընթացը Ռուսաստանի հետ
14/02/2026 13:42
Միջազգային
Ժամանակն է, որ սահմանենք մեր հարաբերությունները․Սպիտակ տունը Գրելանդիայի պատկերով բացիկ է հրապարակել
14/02/2026 12:32
Միջազգային
Մենք շատ մեծ ավիակիր խումբ ենք ուղարկել Իրան, նրանք դեռ շատ են ափսոսալու․ Թրամփ
13/02/2026 23:45
Տարածաշրջան
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. զոհեր կան
13/02/2026 23:37
Միջազգային
Թրամփն Օրբանին աջակցություն է խոստացել առաջիկա ընտրություններում
13/02/2026 22:49
Միջազգային
Արևմտյան երկրների բնակիչներն ավելի ու ավելի են վախենում Երրորդ համաշխարհային պատերազմից
13/02/2026 20:55
Միջազգային
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության ներկայացուցիչներին պարգևներ են հանձնվել
13/02/2026 19:11
Միջազգային
Ուղիղ
Լրահոս
Ամենաշատ դիտվածները
14/02/2026 14:46
Միջազգային
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ կապ հաստատելու մասին
14/02/2026 14:39
Ներքին կյանք
Խաղաղություն չի լինում, երբ զոհին ստիպում են արդարացնել դահիճին․ Մանե Թանդիլյան
14/02/2026 14:34
Ներքին կյանք
Ղոչաղ էի, շատ ղոչաղ, դրա համար տարան ու լծեցին. մովսեսցի կինը պատմում, ծիծաղում է իր խոսքերի վրա
14/02/2026 14:19
Միջազգային
Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում մնացել են ամենաբարդ հարցերը. Մարկո Ռուբիո
14/02/2026 14:12
Ներքին կյանք
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ի դրությամբ
14/02/2026 14:01
Ներքին կյանք
Սպասվում է անձրև
