Խաղաղություն չի լինում, երբ զոհին ստիպում են արդարացնել դահիճին․ Մանե Թանդիլյան

Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես հռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումները, ապօրինի բանտարկությունները և մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

«Հայ գերիները «նացիստ» չեն։

Նրանք իրենց հայրենիքում ապրող և արարող մարդիկ էին՝ զինվորներ, քաղաքացիական անձինք, պաշտոնյաներ, ովքեր ծնվել, ապրել ու աշխատել են Արցախում՝ իրենց տներում, իրենց հողում։

Նրանք չեն ներխուժել ուրիշի երկիր, չեն եկել օկուպացնելու, չեն գնացել ոչնչացնելու այլ ժողովուրդների։ Նրանք պաշտպանել են իրենց ընտանիքները, իրենց համայնքները, իրենց գոյության իրավունքը։

Այս պարագայում «նացիստ» բառն օգտագործվում է մեկ նպատակի համար՝ արդարացնել արցախցիների բռնագաղթն իրենց հայրենիքից,

օրինականացնել էթնիկ զտումը և լռեցնել միջազգային հանրության խղճի վերջին մնացորդները։

Երբ Ալիևը հայերին համեմատում է ֆաշիստների հետ, նա փաստացի փորձում է պատմական հանցագործության լեզվով ծածկել իր իսկ ռեժիմի իրականացրած հանցագործությունները՝ շրջափակում, սովամահության հասցնող քաղաքականություն, ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության ահաբեկում, բռնի տեղահանում, էթնիկ զտում:

Բայց ամենացավալին սա չէ։ Ամենացավալին այն է, որ Հայաստանի իշխանությունը՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, այս ատելության լեզվին ոչ թե հակադրում է պետական արժանապատվություն, այլ՝ լռություն, զիջումներ և «խաղաղության» անվան տակ պարտվողական քաղաքականություն։

Երբ հայ գերիներին անվանում են «նացիստ»,

իսկ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել «խաղաղության օրակարգից»,

երբ Բաքուն համեմատում է հայերին մարդկության դեմ հանցագործների հետ,

իսկ Հայաստանը համաձայնում է միջազգային հայցերից հրաժարվելու գաղափարին, սա դիվանագիտություն չէ։ Սա ինքնազրկում է։

Խաղաղություն չի լինում այն ժամանակ, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»։

Խաղաղություն չի լինում, երբ քո ժողովրդին իրավազրկում են, իսկ դու լռում ես՝ հանուն «հարաբերությունների բարելավման»։

Խաղաղություն չի լինում, երբ զոհին ստիպում են արդարացնել դահիճին։

Հայ գերիները ֆաշիստներ չեն։

Նրանք հայեր են։

Մարդիկ են։

Իրենց տանն ապրած, իրենց ապրելու իրավունքը պաշտպանած մարդիկ։

Եվ ով դա համեմատում է նացիստների հետ՝ կամ գիտակցաբար ստում է, կամ փորձում է սեփական հանցագործություններին «բարոյական հիմք» տալ։

Այս ցինիկ հայտարարությանն ի պատասխան լռությունը համակրանք է հանցագործության նկատմամբ»,-գրել է նա։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Պետական շահը սպասարկող իշխանությունը կասեր՝ ինչո՞ւ ես «Խաղաղության պայմանագրում» դրույթ մտցրել միջազգային հայցերի հետքաշման մասին... 44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան Եկեղեցին պաշտպանելու առաքելությունը իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ Ամստերդամ Փաշինյանը վախից է անում ամեն ինչ, ինքը ահավոր վախկոտ մարդ ա․ Հարցում (video) Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, քաղաքացիները ստիպված են մաքսատուրք վճարել Եթե ընդդիմադիր եք, թուղթ ստորագրեք, որ Նիկոլին դեմ եք․ Հրանտ Բագրատյան (video) Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Հենց Թրամփը հարձակվի Իրանի վրա, իրենք կոչնչացնեն Իսրայելը. Հրանտ Բագրատյան (video) 44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի․ ի՞նչ է բացահայտում Իշխան Սաղաթելյանը (video) Թրամփը կոչ է արել Զելենսկիին սկսել խաղաղության համաձայնագրի գործընթացը Ռուսաստանի հետ Չէի ցանկանա գերիների հարազատներին հուսահատեցնել, բայց մենք մի անելիք ունենք․ Բագրատյան (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Երբ ուզում են՝ լույսերն անջատում միացնում են, առանց մարդկանց տեղյակ պահելու․ քաղաքացի (video) Այս պահին Նիկոլը եկեղեցին «բզկտելու է», բայց․․․ ի՞նչ է զգուշացնում Հրանտ Բագրատյանը (video) Արագ հարցում Վարդաշենում. Էս վիճակը գիտե՞ք քանի տարի է…Գառնիկ Դանիելյան, Գեղամ Մանուկյան (video) Խաղաղություն չի լինում, երբ զոհին ստիպում են արդարացնել դահիճին․ Մանե Թանդիլյան «Մհեր Գրիգորյանը տապալել է մեզ համար շատ կարևոր պայմանավորվածություն»․ Բագրատյանը բացում է մեծ բլեֆը (video) «Nissan»-ը բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ կապ հաստատելու մասին Ինքը էդ գումարով Աննայի հետ գնում է ման գալու․ պատերազմի ժամանակ չերևաց էդ զենքը․ հարցում (video) «Ի՞նչ TRIPP․ Իրանն արդեն կոշտ ձևով վիրավորեց Հայաստանին»․ Հրանտ Բագրատյան (video) Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում մնացել են ամենաբարդ հարցերը. Մարկո Ռուբիո 9 միլիարդի բլեֆը․ մեկը լինի՝ Ամերիկային ֆինանսավորի․ պարտքերի մեջ խրված են․ Բագրատյան (video) Վենսը օդանավակայանում մատնեց Նիկոլին.Արա Վարդանյան (video) Որ փողը լինի, կիմանանք ինչպես օգտագործել․ Լոռու բնակիչների պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am