Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման մեջ։ Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի փոփոխությունները՝ նախագծով սահմանվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կամ ուղղակի վաճառքի դեպքերի։

Միաժամանակ, նախագծով խմբագրվել են Երևան համայնքում և քաղաքային այլ համայնքներում հողամասերի մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման ու անցկացման առանձնահատկությունները՝ ելնելով նախագծի ընդհանուր տրամաբանությունից, քանի որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքն այսուհետ օտարվելու է միանման ընթացակարգով՝ կառավարության հաստատված կարգով։

Հիմք ընդունելով հողային օրենսգրքի 67րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչպես նաև 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ344-Ն օրենքով գնահատման գործունեության մասին օրենքում կատարված փոփոխությունները՝ նախագծով սահմանվում է, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը, իսկ էլեկտրոնային աճուրդը չկայանալու և չվաճառվելու դեպքում սահմանվել են հաջորդ, երկրորդ, երրորդ և հերթական աճուրդների ժամանակ մեկնարկային գների նվազման չափերը։

Հիմք ընդունելով հողային օրենսգրքի կարգավորումները՝ նախագծով սահմանվել է, որ աճուրդներն անցկացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Միաժամանակ, հաշվի է առնվել այն, որ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի, որը ընդունվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին, կարգավորումներով սահմանվել են, որ այս օրենքը չի տարածվում պետական և համայնքային գույքերի նկատմամբ իրականացվող գործարքների վրա։ Դրանով պայմանավորված նախագծով կատարվել են փոփոխություններ, այն է՝ հանվել են ռիելթորների միջոցով էլեկտրոնային սակարկություններով հողամասերի աճուրդները կամ մրցույթներն անցկացնելու վերաբերյալ կարգավորումները։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Որ փողը լինի, կիմանանք ինչպես օգտագործել․ Լոռու բնակիչների պատասխանը՝ Փաշինյանին (video) «Ինչու՞ է Զատուլինը Փաշինյանին հասցրել ջղաձգումների»․ Արա Վարդանյան (video) Նիկոլին վռնդելուց հետո դրա բոլոր պարեկներին ուղարկելու ենք բանակ․ ազատամարտիկ (video) «Ոտքից գլուխ կոռուպցիայի մեջ թաթախված Նիկոլը ջղաձգումների մեջ ընկավ»․ Արա Վարդանյան (video) Ձեզ ասեմ՝ ո՞նց են այդ օրերին փախել ու ի՞նչ վիճակում էին․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Այ անասու՛ն, ինչի՞ եք տվել, մեզ էլ ասում եք՝ հե՞տ եք բերելու»․ Արա Վարդանյան (video) Նիկոլը հենց դրանից սարսափեց. առաջիկա ամիսներին անելիք ունենք․ Ալբերտ Բազեյան (video) Ավինյա՛ն, կռուտիտդ չանցավ․ Գևորգ Ստեփանյան Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիևի հետ՝ բոլորիս հաշվին․ Աշոտյան Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հրապարակ». Պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել Ողբերգական դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Մենք մեր փողը ուղարկում ենք Ադրբեջան կամ Թուրքիա, որ իրենց համար զենք առնեն․ Լոռու բնակիչ (video) Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Պարզվում է՝ Հայաստանում անվտանգության մասին խոսելու համար նախ անձնագիր պետք է ցույց տաս (video) Джеффри Эпштейна убили Երևանի փողոցներում խրամատներ են, պարզապես փոսեր չեն․ Գառնիկ Դանիելյան (video) «Ժողովրդին սիրողը ժողովրդի զավակներին չէր կոտորի»․ Հարցում (video) Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով Ձեր վարչության 15 տղամարդկանցից 8-ը չեն ծառայել. Լրագրողը՝ Փաշինյանին (video) «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ»․ «Փաստ» Դու Սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել կամ խեղաթյուրել. Հովհաննես Ավետիսյան Նարե Սոսեին կանչել են ոստիկանություն․ «Իմ նկատմամբ ճնշումներ են ուզում գործադրել» (video) «Այդ մենք չպետք է թույլ տանք մեր մայրաքաղաքը Բաքու տեղափոխելը». Էդգար Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am