«Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր, անսահման համեստ։ Միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել բոլորին։ Կարող էր իր գործը թողնել և գնալ օգնելու ընկերոջը, հարազատին, բարեկամին։ Նման երեխա է եղել»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Ազատի մայրիկը։ Ազատը ծնվել է Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, հաճախել է գյուղի դպրոցը։ «Երբ դպրոց էի գնում, ուսուցիչներն իրեն միայն գովեստի խոսքեր էին ասում։ Շատ լավ էր սովորում, հրաշալի հանձնեց իր քննությունները։ Ռուսաց լեզուն շատ էր սիրում։ Քննությունը հանձնելուց հետո դպրոցի տնօրենն անգամ ասաց՝ եթե արտերկրում քննություն տար, կընդունվեր ինչ-որ բուհ, անպայման առաջ կգնար, բայց նա այլ բան էր որոշել»։

Մայրիկն ասում է՝ որդին ուզում էր բանակ գնալ։ «Ներսում անհանգստություն էլ կար, բայց ուզում էր զինվոր լինել։ ԴՕՍԱՖՖ-ում սովորեց։ Տղաս վարորդ էր։ Երազանքս էր, որ տղաս վարորդական իրավունք ունենա, և բանակից զորացրվելուց հետո իր համար մեքենա գնեի, բայց դա այդպես էլ երազանք մնաց»։ Իսկ թե ինչ երազանքներ ուներ Ազատը, երևի այդպես էլ չենք իմանա։ Բարձր առաջադիմություն ունեցող տղան չէր կողմնորոշվել, թե որտեղ կշարունակի ուսումը կամ ինչով կզբաղվի ծառայությունից վերադառնալուց հետո։

2020 թվականի հուլիսի 5-ին է Ազատը մեկնել ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ Ծառայության կարճ ժամանակահատվածում որևէ դժգոհություն չի ունեցել, սիրով է ծառայել։ Տիկին Աննան նշում է՝ զինվորական համազգեստով մի քանի նկար է հասցրել ուղարկել այդ ընթացքում։ «Չկարողացանք իր երդմնակալության արարողությանը գնալ։ Մեզ ասաց՝ եթե գաք էլ, միևնույնն է, չեն թողնելու, որ մասնակցեք արարողությանը։ Իրեն չտեսանք զինվորական համազգեստով։ Չկարողացանք նաև տղայիս վերջին անգամ հրաժետ տալ...»։


Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ Պատերազմի օրերին Ազատը Ջրականում է եղել։ «Հետո եմ իմացել, որ այդ օրերին նա զենք է կրել։ Զրույցների ժամանակ ասում էր՝ լավ ենք, մա՛մ ջան։ Երբ իմացա պատերազմի սկսվելու լուրը, կարծես չհավատայի դրա իսկությանը։ Իսկ հետո չէի պատկերացնում, որ իրենք էլ կարող են ներգրավվել պատերազմին։ Առաջին օրը չզանգեց։ Պատերազմի երկրորդ օրն է զանգել Ազատս։ Եվ այդպես, երբեմն նաև ընդմիջումներով զանգահարում էր, զրուցում էինք»։

Վերջին զանգի ժամանակ Ազատի խոսքերը, մայրիկի հետ զրույցը չեն հուշել, որ նա շրջափակման մեջ է։ «Վերջին զանգը հոկտեմբերի 10-ին էր։ Միայն ասաց. «Լավ եմ, մա՛մ ջան, երեկոյան կզանգեմ»։ Իրենց Հադրութ էին տեղափոխել։ Հետո արդեն իմացել ենք, որ գրավված տարածք է եղել։ Իր հրամանատարը, որը դատապարտվեց ազատազրկման, շատ լավ իմանալով, որ դա արդեն գրավված տարածք է, երեխեքին տարել էր այնտեղ։ Ինն ամիս Ազատիս էինք փնտրում։ Հորեղբայրները փնտրում էին իրեն, ամեն տեղից ինչ-որ նորություն էին իմանում։ Հետո ես իր նկարը սոցցանցերում տարածեցի, գրեցի, որ տղայիցս ամիսներ շարունակ տեղեկություն չունենք։ Պատերազմի ժամանակ Ազատս մի քանի զինվորների էր օգնել։ Տղաներից մեկին տեղափոխել էր ապահով վայր։ Նա էլ ասել էր՝ Ազա՛տ, արի գնանք, տղաս արձագանքել էր՝ չէ, տղերքն ինձ են սպասում։ Ընկերներին մենակ չէր թողել։ Այդ տղան մեզ հետ կապ հաստատեց, պատմեց այս ամենը, նաև ասաց, որ Ազատն իրեն օգնել է, հետո գնացել ընկերների հետևից։ Մի վիրավոր տղայի էլ մեքենայով ճանապարհել է, նրանից առհասարակ տեղեկություն չունենք»։

Հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Ազատի զոհվելու օր։ Տիկին Աննան անկեղծանում է՝ հոկտեմբերի 12-ին է զգացել, որ որդու հետ ինչ-որ բան է պատահել։ «Կարծես սրտիս խփեին։ Զգացողություն ունեմ, որ այդ օրն է Ազատս զոհվել։ Բայց մահվան վկայականի մեջ նշված է հոկտեմբերի 10-ը՝ հիմք ընդունելով, որ այդ օրն է նա վերջին անգամ մեզ զանգահարել»։

Սպասման երկար ու ձիգ ինն ամիս, երբ որևէ տեղեկություն չունես որդուցդ, անդադար որոնումներ։ Ինն ամիս անց է Ազատը տուն «վերադարձել»։ «Ազատիս անունը չէր հնչում հեռուստատեսությամբ, երբ զոհվածների անուններն էին հրապարակում, դա ինձ համար հույս էր՝ ուրեմն ողջ է։ Տղաս հիվանդանոցներում չէր, դա ինձ համար հույս էր, բայց, ավաղ... 13 հոգու հուղարկավորել էին, հետո ինն ամիս անց տղաների մարմինները փոխանցել էին հայկական կողմին։ Հուլիսի 5-ին իրեն արդեն գտել էին, բայց իմ հարազատները չէին ցանկացել, որ այդ օրն ինձ մոտ ասոցացվի Ազատի և՛ բանակ մեկնելու, և՛ հոգեհանգստի օրվա հետ։ Հուլիսի 14-ին նա տուն «վերադարձավ», հաջորդ օրը տղայիս հուղարկավորությունն էր»

Ապրելու ուժի մասին։ «Երբ գալիս ու ինձ ասում էին, որ Ազատս չկա, չէի հավատում։ Ազատս ինձ ուժ էր տալիս։ Շատ կապված էինք իրար հետ։ Եվ հետաքրքիր մի բան ասեմ՝ վստահ էի, որ մեր կյանքը դրական իմաստով փոխվելու է իր՝ բանակից վերադառնալուց հետո։ Այս հարվածին անհնար էր դիմանալ, չէի ուզում ապրել, բայց երբ աղջկաս ապրումները տեսա, հասկացա՝ նա միայն ինձ ունի, հանուն նրա պետք է ապրեմ։ Աղջիկս ամուսնացած է, տղա ունի, որին Ազատ է անվանակոչել։

Գիտեք՝ որևէ մեկն էլ մեր ցավը չի հասկանում։ Սա վատ իմաստով չեմ ասում, սա իրականությունն է։ Երբեմն ուզում ես մարդկանց ասել՝ պատկերացրեք, որ ձեր երեխան մեկ ժամ տանը չէ, և դուք չգիտեք, թե նա որտեղ է, ի՞նչ կզգաք։ Իսկ ես մի մարդ եմ, ով անվերադարձ կորցրել է իր ամենաթանկին։ Չեմ տեսել իրեն, մինչև հիմա էլ սպասում եմ տղայիս։ Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, պետք է կանչի՝ մա՛մ»։

Հ. Գ. - Ազատ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Ոսկեհասկի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Ձեզ ասեմ՝ ո՞նց են այդ օրերին փախել ու ի՞նչ վիճակում էին․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Այ անասու՛ն, ինչի՞ եք տվել, մեզ էլ ասում եք՝ հե՞տ եք բերելու»․ Արա Վարդանյան (video) Նիկոլը հենց դրանից սարսափեց. առաջիկա ամիսներին անելիք ունենք․ Ալբերտ Բազեյան (video) Ավինյա՛ն, կռուտիտդ չանցավ․ Գևորգ Ստեփանյան Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիևի հետ՝ բոլորիս հաշվին․ Աշոտյան Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հրապարակ». Պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել Ողբերգական դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Մենք մեր փողը ուղարկում ենք Ադրբեջան կամ Թուրքիա, որ իրենց համար զենք առնեն․ Լոռու բնակիչ (video) Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Պարզվում է՝ Հայաստանում անվտանգության մասին խոսելու համար նախ անձնագիր պետք է ցույց տաս (video) Джеффри Эпштейна убили Երևանի փողոցներում խրամատներ են, պարզապես փոսեր չեն․ Գառնիկ Դանիելյան (video) «Ժողովրդին սիրողը ժողովրդի զավակներին չէր կոտորի»․ Հարցում (video) Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով Ձեր վարչության 15 տղամարդկանցից 8-ը չեն ծառայել. Լրագրողը՝ Փաշինյանին (video) «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ»․ «Փաստ» Դու Սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել կամ խեղաթյուրել. Հովհաննես Ավետիսյան Նարե Սոսեին կանչել են ոստիկանություն․ «Իմ նկատմամբ ճնշումներ են ուզում գործադրել» (video) «Այդ մենք չպետք է թույլ տանք մեր մայրաքաղաքը Բաքու տեղափոխելը». Էդգար Ղազարյան #ՈՒՂԻՂ․ «Գլխավոր գողի ցնցումները․ ի՞նչն է երեկ Նիկոլին հունից հանել»․ Արա Վարդանյան (video) Կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են. Տեր Եսային՝ Եպիսկոսաց ժողովի մասին «Փաբերում խմել սիրող Մարիամ Փաշինյանը բիզնես լեդի է դարձել» (video) Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է, ես գտնում եմ, որ ինքը նորմալ մարդ չէ․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am