Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ՔՊ ներկուսակցական ընտրությունների շրջանակում ՔՊ գրասենյակում հրավիրված ճեպազրույցում հնչեցրեց կոնկրետ սպառնալիքներ ու հղեց ազդակներ։

Անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում հրավիրելուն՝ ասաց. «Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու խորքային նախաձեռնությունը Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելն է»,- նշեց նա։

Փաշինյանն արձագանքեց նաև սփյուռքահայ մի շարք գործիչների, որոնք դատապարտել են Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավը, կոչ արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին։

«Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք լրիվ ուրիշ կողմ՝ Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ հարկ եղած դեպքում «լրացուցիչ միջոցների» կդիմի՝ սպառնալով և տողատակում հասկացնելով, որ անգամ ուժ կկիրառվի։

«Էս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին, և ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»։

Փաշինյանը հեգնեց անգամ, թե «կուզեն թռնեն վերև, իջնեն ներքև, թույլ չեն տա»։

Ստացվում է, որ փետրվարի 16-19-ին կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը վտանգված է, վտանգված է նաև կաթողիկոսի և եպիսկոպոսների անվտանգությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն այս անգամ շատ վճռական է տրամադրված։ Թիմակիցների հետ մասնավոր զրույցներում նշել է, որ այլևս չի հանդուրժելու կաթողիկոսի քայլերը։

Կարճ ասած՝ առաջիկա օրերին առավել կտրուկ քայլերի կդիմեն իրավապահները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Նիկոլը հենց դրանից սարսափեց. առաջիկա ամիսներին անելիք ունենք․ Ալբերտ Բազեյան (video) Ավինյա՛ն, կռուտիտդ չանցավ․ Գևորգ Ստեփանյան Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիևի հետ՝ բոլորիս հաշվին․ Աշոտյան Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հրապարակ». Պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել Ողբերգական դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Մենք մեր փողը ուղարկում ենք Ադրբեջան կամ Թուրքիա, որ իրենց համար զենք առնեն․ Լոռու բնակիչ (video) Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Պարզվում է՝ Հայաստանում անվտանգության մասին խոսելու համար նախ անձնագիր պետք է ցույց տաս (video) Джеффри Эпштейна убили Երևանի փողոցներում խրամատներ են, պարզապես փոսեր չեն․ Գառնիկ Դանիելյան (video) «Ժողովրդին սիրողը ժողովրդի զավակներին չէր կոտորի»․ Հարցում (video) Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով Ձեր վարչության 15 տղամարդկանցից 8-ը չեն ծառայել. Լրագրողը՝ Փաշինյանին (video) «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ»․ «Փաստ» Դու Սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել կամ խեղաթյուրել. Հովհաննես Ավետիսյան Նարե Սոսեին կանչել են ոստիկանություն․ «Իմ նկատմամբ ճնշումներ են ուզում գործադրել» (video) «Այդ մենք չպետք է թույլ տանք մեր մայրաքաղաքը Բաքու տեղափոխելը». Էդգար Ղազարյան #ՈՒՂԻՂ․ «Գլխավոր գողի ցնցումները․ ի՞նչն է երեկ Նիկոլին հունից հանել»․ Արա Վարդանյան (video) Կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են. Տեր Եսային՝ Եպիսկոսաց ժողովի մասին «Փաբերում խմել սիրող Մարիամ Փաշինյանը բիզնես լեդի է դարձել» (video) Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է, ես գտնում եմ, որ ինքը նորմալ մարդ չէ․ Հարցում (video) 26-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակցին. նա մահացել է Սամվել Կարապետյանը հենց այդպես կարող է ընտրվել վարչապետ․ Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am