Հերիք չէ՞՝ դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հերիք չէ՞, դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին։
Թե բա՝ հունիսի 8-ին սկսվելու է այն ընթացքը, որ ընդհատվել է 374թ. Պապ թագավորի սպանությամբ։
Պապ թագավորը Ձիրավի ճակատամարտ է հաղթել։
Դու ի՞նչ ես արել, բացի Արցախ հանձնելուց։
Հերիք-բոլ է խեղաթյուրես հայ ժողովրդի հերոսական պատմությունը։
Պապի սպանությունից հետո հայ ժողովուրդը Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթեւ կաթողիկոսի առաջնորդությամբ ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հրաշքով հայոց այբուբեն է ստեղծել։
451-ին Սուրբ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ Ավարայրի ճակատամարտ է տեղի ունեցել։ Էլ չեմ խոսում 484-ին Վահան Մամիկոնյանի շնորհիվ
Նվարսակի հայանպաստ հաշտության մասին։
Մի ամբողջ Բագրատունյաց թագավորության շրջանի վրա ես ստվեր գցում դու՝ Նիկոլ։
Այսինքն՝ Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած ու Գագիկ 1-ին հեչ, հա՞, քո համար։
Անիի վերելք, հետագայում Զաքարյան եղբայրների առաջնորդությամբ Անի մայրաքաղաքի ու Հայաստանի մեծ մասի ազատագրումը հե՞չ։
Հայ ազգը հաղթանակներ ունեցել է ու էլի է ունենալու։
Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա ու Լեռնայաստան…
1988-ի ազգային զարթոնք ու Արցախյան առաջին հերոսամարտի հաղթանակ։
2016-ի Ապրիլյանի հաղթանակ…
Դու ո՞ւր, էդ հաղթանակ կերտողներն՝ ուր։
Նախկին նախագահներին չես մարսո՞ւմ, քանի որ քո «կիրթ իւ կառուցողական գործընկեր» Ադրբեջանի ղեկավարներին հաղթել են։
Լավ իմացիր, դու պարտության խորհրդանիշ ես, ու վերջ։
Հայկը չի պարտվելու ոսոխ բելին…»։
