Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետագա գործունեության վերաբերյալ հարցը ԵՄ-ն Հայաստանի կառավարության հետ կքննարկի աշնանը՝ Բրյուսելում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Եվրոպական միության առաքելության 3-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Ինչի շուրջ համաձայնել ենք եկել, այն է, որ շարունակելու ենք մեր ներկա աշխատանքը։ Մենք կշարունակենք նաև սահմանին հարակից տարածքներում պարեկություն իրականացնել և զեկուցել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի։ Աշնանը Եվրամիությունը Բրյուսելում կքննարկի առաքելության ապագային վերաբերող հարցերը»,-ընդգծել է Ռիտերը։
Ռիտերը նաև խոսել է ԵՄ դիտորդական առաքելության՝ շուրջ երեք տարվա կատարած աշխատանքի, գործունեության ուղղությունների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում առաքելության ունեցած դերակատարության մասին։
«Երբ մենք ժամանեցինք Հայաստան, սահմանին մեծ լարվածություն կար, տեղի էին ունենում կրակոցներ, նույնիսկ կային զոհված և վիրավոր զինծառայողներ։ Դա բավականին դժվար ժամանակաշրջան էր։ Այդ օրերին մենք նաև հասկացանք, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչությունը վախենում էր, որ ինչ-որ նոր բախում կարող է տեղի ունենալ։ Բնակիչները մտահոգված էին նոր և բաց հակամարտության հնարավորությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ առաքելությունն իրագործվել է՝ ունենալով հաջողություն։ Իրավիճակը հանգիստ և խաղաղ է»,-ընդգծել է Մարկուս Ռիտերը՝ շեշտելով, որ այդ հանդարտ իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու և դեռևս առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Հիշեցնենք, որ Մարկուս Ռիտերն արդեն ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը