Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակող ընկերության (IRIB) առաջին գեոստացիոնար արբանյակը՝ «Ջամ-է Ջամ 1»-ը, հաջողությամբ տիեզերք է արձակվել Ղազախստանի Բայկոնուրի տիեզերակայանից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։Արբանյակը, որն ուղեծիր է դուրս բերվել ռուսական «Պրոտոն-Մ» հրթիռի միջոցով, ներկայացնում է Իրանի առաջին տեխնիկական փորձը գեոստացիոնար հեռարձակման արբանյակների ոլորտում։Երեք շաբաթից էլ պակաս ժամանակում արբանյակը կայունացվելու է արևելյան երկայնության 34° ուղեծրային դիրքում։
Այս նախագծի հիմնական նպատակն է ազդանշաններ փոխանցել Երկրի վրա գտնվող կայաններին և ապահովել Իրանի նոր «ինտերակտիվ հեռարձակման» տեխնոլոգիայի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։Ի տարբերություն ավանդական հեռուստատեսային արբանյակների՝ «Ջամ-է Ջամ 1»-ի ազդանշանը չի կարող ընդունվել տնային ընդունիչների կողմից և հասանելի է միայն մասնագիտական և մասնագիտացված սարքավորումների միջոցով։ Արբանյակը ենթակառուցվածքային դեր կկատարի IRIB-ի հաղորդագրությունների տարածման ցանցում։
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը