Երևանը պրակտիկորեն դառնում է անանցանելի․ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հսկայական փոսեր են, որոնք մարդկանց ամեն օր հսկայական նյութական վնասներ են հասցնում։ Սա խոսում է խոշոր չափերի այլանդակության մասին՝ սկսած տենդերներից, որակից, սարքողներից, վերահսկողներից։ Ոչ մեկին սա չի անհանգստացնում, ոչ մի իրավապահի։ Էսօրվա Երևանը իննսունականների գյուղ է հիշեցնում։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Սա ոչ ոքի չի հուզում, բայց Չարչյանի՝ պրոֆեսոր Չարչյանի մոտ, մտնում են խուզարկության։ Մարդ, ով երևի Հայաստանի մեկ քառորդին փրկել է հաշմանդամ դառնալուց։ Մարդ, ով ամբողջ կյանքում բուժել և օգնել է։ Սա քաղաքականություն չի, սա մարդկային բարոյականություն է։
Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ոտնատակ են տալիս եկեղեցուն պատկանող բոլոր հիմնարկները՝ առանց որևէ բանի առաջ կանգ առնելու։ «Քաղաքականությամբ չենք զբաղվում» ասողները, որոնց զգալի մասին Չարչյանն օգնել է և վստահաբար օգնելու է, հանգի՞ստ են նայում այս «չքաղաքականությանը»։ Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին։ Էսպիսի երկիրը դո՞ւր է գալիս հայ ընտրողին»,-գրել է Հովհաննիսյանը:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը