ՀՀ-ի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքը այլոց հանձնելու այլընտրանքը օրակարգային է դարձել

Չգիտեմ, այն անհավանական արտահայտությունը, որ օրերս հնչեց Նիկոլ Փաշինյանի բերանից միայն ի՞մ ականջն է ծակել։ Փաշինյանն ասում է. «Աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ Հայաստանը 99 տարի որպես ինքնիշխան, անկախ պետություն գոյություն է ունենալու»։ Ինչ ասեմ։ Նախ՝ նման «երաշխիք» իրեն ոչ ոք չի տվել։ Դա իր երևակայության արգասիքն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

«Բայց անկախ նրանից Փաշինյանը ինչ է հասկացել, այս հայտարարությունը ապացույցն է Հայաստանի ցավալի ու խղճուկ կագավիճակի, որին մեզ հասցրել է այս իշխանությունը։ Այս հայտարարությունը նաեւ մատնում է օր ու գիշեր խաղաղության ու ինքնիշխանության մասին խոսացող Փաշինյանի իրական մտքերը. ենթագիտակցությունն ընդունում է ու իրենից անկախ բարձրաձայն հայտարարում, որ իրականում իրենք Հայաստանը հասցրել են այն վիաճկին, որ կասկածի տակ է նույնիսկ Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն, եւ ինչ-որ երրորդ կողմ պետք է «ասի» որ Հայաստանը ինչ-որ ժամկետով կարող է գոյություն ունենալ։ Ինչ է սա, եթե ոչ՝ խղճալի վիճակ։

Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում՝ ընթացիկ, հետո՝ սառեցված կոնֆլիկտի պայմաններում Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առեւտրի առարկա չի եղել։ Քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը։

Հայաստանի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքը այլոց հանձնելու այլընտրանքը օրակարգային է դարձել Փաշինյանի բերած «խաղաղության» արդյունքում։ Ընդ որում՝ այդ գոյության իրավունքն էլ ժամկետով է։ Ու սա ներկայացվոմ է որպես ձեռբերում։ Փաստորեն կարող էր ավելի վատ լինել՝ ենթադրենք 50 տարվա գոյության խոստման դիմաց զիջեինք Սյունիքի միջանցքը։ Կամ միգուցե եւս մի 20 տարի ավելանա մեր երկրի «գոյության հնարավորությանը»՝ մի կտոր էլ Տավուշից զիջելու հաշվին։

Դիվանագիտական ու քաղաքական ֆիասկոները այլեւս չեն զարմացնում։ Անկեղծորեն զարմացնում է այս բարձրաձայն խոստովանությունը որ խաղաղություն իրականում չկա, կա վտանգ, որ Հայաստանը կարող է գոյություն չունենալ։

Եվ դա, անկախ իրականում չտրված որեւէ երրորդ կողմի խոստման, այս իշխանության չգնալու պարագայում շատ շոշափելի վտանգ է։ Այնքան շոշափելի, որ նույնիսկ իրենք են խոստովանում»,-գրել է նա:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ժողովու՛րդ, Նիկոլը ձեզանից 1 միլիարդ դրամ տարավ, նախընտրական միջոցներ հավաքեց․ Պարույր Հայրիկյան (video) Սա մեր շանսն ու հնարավորությունն է․ Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրում արեց․ Իվետա Տոնոյան (video) #ՀԻՄԱ․ «Արա, ինչքան էլ ճղես քեզ, պատերով տաս, հարձակվես, մեկ է՝ փրկություն էլ չկա»․ Մանուկյան (video) Նիկոլը հելնի վերև, իջնի ներքև էլ, չի կարող հերքել՝ իր շրջապատը դոլարային միլիոնատեր է դարձել (video) Աննա՛, հարկայի՞ն ես ուղարկել էդ մարդկանց վրա․ Դերենիկ Մալխասյան (video) Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ձյուն է տեղում Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել Լուվրի տոմսերի հետ կապված խարդախության գործով Իրանի կոշտ պատասխանը Հայաստանին չի՛ ուշանա․․․ ու՞մ եք ուզում խաբել․ Շաքարյանց (video) «Վենսն իր այս արարքի համար շատ տխուր ձևով պատասխան է տալու». Պարույր Հայրիկյան (video) ՊԵԿ հարկային գլխավոր տեսուչ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերքել են F-35 կործանիչների առանց ռադարների մատակարարման մասին տեղեկությունները «Ժողովու՛րդ, Նիկոլն իր թալանածի մեջ խեղդվում է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցինտերն «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին (video) «ԹԱԼԱՆ․ 100 մլն դրամ նվիրատվություն են արել Աննայի ֆոնդին»․ Դերենիկ Մալխասյան (video) Իրանը նոր գեոստացիոնար արբանյակ է արձակել տիեզերք Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ «Վենսը իրեն դրսևորեց որպես վախկոտ սրիկա»․ Սերգեյ Շաքարյանց (video) Դոկտո՛ր ջան, դու սրանց նմաններին վաղուց գիտես, դիմացել ես, դիմադրել ու հաղթահարել. Աշոտյան Քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հսկայական փոսեր են. այսօրվա Երևանը 90-ականների գյուղ է հիշեցնում «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ ՀՀ-ի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքը այլոց հանձնելու այլընտրանքը օրակարգային է դարձել Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am