Հայաստանը սպասում է ԱՄՆ-ից ներդրումային բումի՝ տարածաշրջանի համար մրցակցության սրման ֆոնին. Bloomberg
Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ից ներդրումների հոսքի, որը կարող է գերազանցել 13 միլիարդ դոլարը՝ կազմելով երկրի տարեկան տնտեսական արտադրանքի գրեթե կեսը, և թուլացնել նրա երկարամյա կախվածությունը Ռուսաստանից։ Այս մասին գրում է «Bloomberg» պարբերականը։
Այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան, որի ընթացքում նա ստորագրեց մինչև 9 միլիարդ դոլար արժողությամբ քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագիր, վկայում է Վաշինգտոնի և նախկին խորհրդային փոքր հանրապետության միջև կապերի հնարավոր կտրուկ խորացման մասին։ Եվս 4 միլիարդ դոլար կարող է հատկացվել արհեստական բանականության նախագծերի ուղղության զարգացմանը։
Ըստ հրապարակման՝ այդ ծրագրերը քննարկվում են Երևանի և Վաշինգտոնի միջև երկխոսության ակտիվացման և Հարավային Կովկասում ազդեցության համար մրցակցության սրման ֆոնին։
