ՇՏԱՊ․ Ի՞նչ է տեղի ունենում Իզմիրլյան բկ-ի ներսում, ի՞նչ են փնտրում իրավապահները հիվանդանոցում (video)

«Մենք դեռ տեղյակ չենք ինչ են անում, գիտենք, որ խուզարկություններ են անում արդեն մոտ 3 ժամ։ Առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում, որը ընդհատվեց, քանի որ քննչական մարմինները եկան, և այդ պահից սկսած՝ խուզարկությունները շարունակվում են երեք սենյակներում՝ տնօրենի սենյակում, փոխտնօրենի սենյակում բուժական գծով և ֆինանսական գծով փոխտնօրենի սենյակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Հիշեցնենք, որ քննչական մարմինները ներխուժել են «Իզմիրլյան» ԲԿ ժամը 9-ից։

Լրագրողների հարցին,թ ե ինչ են փնտրում, հոգևոր տեսուչը պատասխանեց․ «Իմ կարծիքով, սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում էր։ Մենք սրան սպասում էինք և ասեմ՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք սպասում իրենց այստեղ»։

Հարցին, թե՝ որևէ կապ ունի՞ պարոն Չարչյանի՝ Վեհափառին աջակցող խոսքի հետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը աջակցություն էր հայտնել Վեհափառին, իսկ ժամեր անց, իրավապահները ներխուժեցին ԲԿ։

«Կարող է և կապ ունի, չեմ կարող ասել»,- պատասխանեց տեր Թորգոմը։

Ինչ վերաբերում է հարկեր թաքցնելու մեղադրանքին, պատասխանեց․ «Լկտի սուտ։ Մենք կապ չունենք նման բանի հետ։ Իրենք արդեն ձևակերպումը պատրաստ եկել էին, ուղղակի պետք էր, որ գային գործողությունները, սկսեին՝ նոր հրապարակեին այդ ձևակերպումը։ Իրենք ամեն քայլի ընդունակ են և սրբազանի ասածի համաձայն՝ եթե իրենք ամեն ինչի ընդունակ են, մենք էլ պատրաստ ենք, բացարձակ մտավախություն չունենք, որովհետև մեր գործը արդար է»:

Ինչ վերաբերում է Արմեն Չարչյանին, ով արդեն մի անգամ կալանավորվել է այս իշխանությունների բռնաճնշումների արդյունքում, հոգևոր տեսուչն ասաց․ «Կարծում եմ՝ պարոն Չարչյանը այստեղ ոչ մի կապ չունի, էստեղ կապ ունի հաստատությունը որը, եկեղեցապատկան կառույց է: Պարոն Չարչյանը կլիներ, թե չգիտեմ՝ Պողոսյան կամ Պետրոսյան կլիներ, սա էական չէ: Էականն այն է, որ սա եկեղեցապատկական կառույց է և իրենց հերթական, հակաեկեղեցական արշավներից հերթական դրսևորումներից մեկն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am