Քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական. Իսահակ վարդապետ Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի հրապարակումը.

«Վարդանանց խորհուրդը

Պատմական որոշ իրադարձություններ, իրենց հատուկ խորությամբ, դուրս են գալիս զուտ քաղաքական իրադարձությանց սահմաններից՝ հավակնելով դառնալ աստվածային հայտնություն։ Վարդանանց դրվագը այդպիսի մի դրվագ է։ Այն մեզ դեմ հանդիման կանգնեցնում է ոչ միայն անցյալում տեղի ունեցած մի ճակատամարտի, այլև՝ ճշմարտության առաջ. խղճի ազատությամբ և նահատակության լռությամբ։

Քրիստոնեական հավատքը երբեք չի եղել սոսկ մշակութային պատկանելիություն կամ ազգային ինքնության արտաքին երիզ։ Այն հանդիպում է մարդու ներքին կենտրոնին՝ խղճին, որտեղ մարդը դեմ առ դեմ հանդիպում է Աստծուն։ Երբ այդ կենտրոնը պահանջում է հավատուրացություն, հարցը դառնում է ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ՝ ճշմարտության մասին։ Վարդանանց ընտրությունը հենց այս նպատակակետում է՝ նրանք պաշտպանեցին ոչ միայն ավանդույթը, այլև՝ ճշմարտությունը. այն է՝ մարդը չի կարող ծառայել այն իշխանությանը, որը հավակնում է տնօրինել նրա հավատքը։ Այստեղ բացահայտվում է նաև իշխանության սահմանը։ Քաղաքական իշխանությունը, որքան էլ անհրաժեշտ է հասարակական կարգի համար, չի կարող դառնալ խղճի ինքնավարը։ Երբ այն փորձում է ներխուժել այն տարածք, որն ըստ էության պատկանում է Աստծուն, ծագում է վկայության անհրաժեշտություն։ Նահատակությունը դառնում է ոչ թե բռնության պատասխան կամ դրսևորում, այլ՝ ճշմարտության հաստատագրում, սիրո և անգամ մահվան միջոցով։ Այդպիսով՝ պատմական մակարդակում Վարդանանց «պարտությունը» հավիտենական հորիզոնում վերածվում է հաղթանակի։ Պարզ պատճառով, որովհետև ճշմարտությունը ռազմական արդյունքով չի չափվում։

Նույն տրամաբանությունն է նաև Խաչի խորհրդի մեջ։ Քրիստոսի «պարտությունը» Գողգոթայում աշխարհիկ չափորոշիչներով վախճան էր, սակայն հենց այդ կատարածին բացահայտվեց Աստծու հաղթանակը։ Վարդանանց վկայությունը որոշ առումով մասնակցություն էր այդ նույն խորհրդին․ նրանք ընդունեցին, որ ճշմարտությունը չի կարող պահպանվել սակարկությամբ, բայց միայն հավատարմությամբ, ինչպես որ մեկնաբանում է Եղիշե պատմիչը։ Ըստ այդմ, պատերազմը ոչ թե աշխարհիկ գերիշխանության, այլ «հավատի և հայրենիքի» պաշտպանության համար էր։ Որտեղ «հայրենիքը» չի սահմանափակվում միայն տարածքով․ այն վերացարկվում է հանձնառության և ուխտի, որտեղ ժողովուրդը կոչված է ապրել աստվածային ճշմարտության մեջ։

Այսպիսով՝ Վարդանանց ձեռքբերումը չի սահմանափակվում գեթ կրոնական ինքնության պահպանմամբ։ Այն ցուցանում է, որ ազգի իրական նախադրյալն ու հենարանը ոչ թե ուժն է, այլ՝ ճշմարտության հանդեպ հավատարմությունը։ Երբ ժողովուրդը հավատարիմ է մնում այն լույսին, որն ստացել է Ավետարանից, նա չի կորցնում իր ինքնությունը, անգամ եթե կորցնում է կյանքը։

Հետևապես, Վարդանանց խորհուրդը մեզ հիշեցնում է մի պարզ, բայց և խորին ճշմարտություն․ քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական։ Եվ այնտեղ, որտեղ մարդը ընտրում է ճշմարտությունը՝ նույնիսկ կյանքի գնով, իրականությունը դառնում է վկայություն և փրկության պատմություն»։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
ՆԳ նախարարը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին․ ի՞նչ նոր հանգամանքներ են առաջ եկել (video) Հայաստանը սպասում է ԱՄՆ-ից ներդրումային բումի՝ տարածաշրջանի համար մրցակցության սրման ֆոնին. Bloomberg Այս իշխանության կողմից բռնաճնշումների ենթարկվելը պատիվ է, նրանց հետ համագործակցելը` անպատվություն. Սաղաթելյան Քրվարույթը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ու փողերի լվացման մասին է. Փաստաբանը՝ Չարչյանի դեպքի մասին ՇՏԱՊ․ Իզմիրլյան բկ-ից առգրավվեցին գլխավոր հաշվապահի համակարգիչները (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ է տեղի ունենում Իզմիրլյան բկ-ի ներսում, ի՞նչ են փնտրում իրավապահները հիվանդանոցում (video) Ադրբեջանի մեկ քաղաքացի Հայաստանում ապաստան է հայցել Պենտագոնը ևս մեկ ավիակիր կուղարկի Մերձավոր Արևելք. New York Times Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Ֆրանսիայում փոթորկից հետո շուրջ 450 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության «Սրտիկի հետ էլ թող ամեն թոշակառուի 50 հազար պարգեւավճար ղրգե». վանաձորցիները Փաշինյանին (video) Կապիտուլյացիայի վերջին փուլը․ Արթուր Խաչիկյան (video) Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցիալիստական ինտերնացիոնալ «Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ․ Past.am «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ Այս իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, նրանց հետ համագործակցելը` անպատվություն. Սաղաթելյան Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով ՊԲ-ն լուծարած, սպառազինության մի մասը Բաքվին հանձնած իշխանության դեմքերը խոսում են հարկատուների գումարներով գնած սպառազինության մասին Ձյուն, բուք, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում Քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական. Իսահակ վարդապետ Պողոսյան Վենսի ցինիզմը․ դե այս հարցին պատասխանե՛ք․ Արթուր Խաչիկյան (video) #ՀԻՄԱ․ «Սամվել Կարապետյանի ձեռքը քարի տակ չէ, մեծ շանսեր ունի սրիկա շներից ազատվելու է». Զաքարյան (video) «Խաղաղության խորհրդում» Հայաստանը որոշիչ դեր չունի․ Սուրեն Սուրենյանց Պատմական անցյալն օրինակ է մերօրյա դժվարությունների ու մարտահրավերների դեմ միակամ ու միասնական պայքարելու՝ հանուն Եկեղեցու անսասանության. Եզրաս Սրբազան «Ուզում եմ Նիկոլը քյալի վրա կա**ի, ես էլ նայեմ, ուրախանամ»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am