Թրամփը հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստում կներկայացնի Գազայի հատվածի բազմամիլիարդանոց ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի առաջին պաշտոնական նիստում կհայտարարի Գազայի հատվածի վերականգնման բազմամիլիարդանոց ծրագրի մասին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն, Թրամփի վարչակազմը ակնկալում է, որ փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններ։
Պատերազմից ավերված Գազայի հատվածի վերականգնման համար նախատեսվում է հատկացնել մի քանի միլիարդ դոլար, ինչպես նաև հազարավոր զինվորներ միջազգային կայունացման ուժերի համար՝ տարածքի անվտանգությունն ապահովելու համար։
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ նա հաջորդ շաբաթ չի վերադառնա Միացյալ Նահանգներ։
Խաղաղության խորհրդի ստեղծումը Թրամփի առաջարկած ծրագրի մի մասն էր՝ Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար։ Դրա ստեղծման մասին հայտարարվել է 2026 թվականի հունվարին։
Աշխարհի շուրջ 60 առաջնորդներ հրավերներ են ստացել միանալու խորհրդին, որոնցից մի քանիսը հիմնադիր անդամներ են։ Թրամփը դարձել է Խաղաղության խորհրդի առաջին նախագահը։
Խաղաղության խորհրդի բացման արարողությունը տեղի ունեցավ Դավոսում հունվարի 22-ին։
