Թվայինի փոխարեն՝ թղթային. ինչպես ՊԵԿ-ը միլիարդավոր դրամներով կասկածելի գնմամբ դրոշմապիտակներ գնեց

2025-ի հունվարի 1-ից Հայաստանում պետք է ներդրվեր QR-երով դրոշմավորման նոր համակարգ՝ ԵԱՏՄ կանոնների համաձայն։ ՊԵԿ-ը 2024-ի դեկտեմբերին շրջանառության մեջ էր դրել այդ մասին նախագիծը, շաբաթներ անց այն հետ կանչել՝ բարելավումների, համակարգի կայացման հիմնավորմամբ։ Այս մասին գրում է «Ազատությունը»։


Որոշման հետկանչին հետևել է միլիարդավոր դրամներով նորից թղթային դրոշմապիտակների ձեռքբերումը, թեպետ թվային համակարգը շահագործող «Ի-մարկ» ընկերությունը պնդում է, որ ներդրված համակարգն այդ ժամանակ լիովին աշխատում էր ու պատրաստ էր այլ ապրանքախմբեր ևս ներառել թվային դրոշմավորման համակարգում։ Բացի այն, որ ՊԵԿ-ի այս գործողությունները կարող են կասկած հարուցել նորից թղթային դրոշմապիտակներ գնելու շահագրգռվածության հարցում, զուգահեռ տարօրինակ զարգացումներ են եղել թղթային դրոշմապիտակները ձեռք բերելիս. պարզվում է՝ «Էյ էմ-փի ջի գրուպ» ընկերությունը թղթային դրոշմապիտակները մատակարարել է ՊԵԿ-ին, մինչ Կոմիտեի կողմից կհայտարարվեր գնման մրցույթ, և կընտրվեր դրա հաղթողը։ Ավելի ուշ հայտարարված ու անցկացված մրցույթում ընկերությունը մրցակից չի ունեցել։

Ինչո՞ւ է QR-երով դրոշմավորումը համարվում կարևոր


Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2018-ի փետրվարին ընդունել է ԵՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համաձայնագիրը՝ ամբողջ ԵՏՄ գոտում մեկ միասնական դրոշմավորման համակարգ ներդնելու համար։ Ըստ կառավարության՝ նոր համակարգը թույլ է տալիս վերահսկել յուրաքանչյուր միավոր ապրանքի շարժը՝ շրջանառության մեջ մտնելուց մինչև սպառում, և այդ տեղեկատվությունն ամբողջապես փոխանցում պետական մարմին։ Դա հնարավորություն է ստեղծում լիարժեք պայքարել ստվերի և կեղծ ապրանքների շրջանառության դեմ։ Մյուս կողմից կառավարությունն այս համակարգով հնարավորություն է ստանում տեսնել արտադրողների, ներմուծողների, արտահանողների, վաճառողների տնտեսական վարքագիծն ու փոփոխությունները։

Հայաստանում դրոշմավորման նոր համակարգը նախ սկսեց կիրառվել պիլոտային եղանակով՝ ներառելով հյութերը, ըմպելիքները, գարեջուրը, միսը, ձկնեղենը, թեյը, սուրճը, կաթնամթերքը, օծանելիքները, կոսմետիկան և այլն։ Հետագայում դրոշմավորման նոր համակարգի մաս դարձան ալկոհոլը, ծխախոտն ու ջուրը։

ՊԵԿ-ը ներկայացնում, ապա հետ է կանչում, հետո նորից բերում նախագիծը

2025-ի հունվարի 1-ից Պետեկամուտների կոմիտեն պլանավորում էր բոլոր ապրանքախմբերը ներառել թվային դրոշմապիտակների համակարգում և այդ նպատակով նախագիծ էր շրջանառել։ Նախագիծը քննարկվել է մինչև 2024-ի դեկտեմբերի 24-ը, սակայն չի դարձել կառավարության որոշում․ ՊԵԿ-ը հետ է կանչել իր իսկ առաջարկը՝ լրամշակման համար։ «Հետք»-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահը բացատրել էր. «Մենք սկսեցինք ուսումնասիրել դա (համակարգը)։ Այդ ժամանակ նախնական որոշումներ կային կայացված, որ ենթաակցիզային բոլոր ապրանքները պետք է անցնեն նոր համակարգին։ Ուսումնասիրությունները բացահայտեցին, որ դեռ այդքան էլ պատրաստ չենք, ու համակարգը կարիք ունի կայացման»։

ՊԵԿ-ը նույն հիմնավորումն է ներկայացրել նաև «Ազատությանը»՝ չպարզաբանելով՝ հետ կանչված նախագծի և հետագայում ընդունված որոշման մեջ ինչ սկզբունքային փոփոխություններ են եղել։ Այնուհանդերձ, այս փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ ամենաէական փոփոխությունը վերաբերում է ժամկետներին․ ըստ այդմ, որոշ ապրանքներ նոր համակարգին պետք է միանան ավելի ուշ, այդ թվում՝ 2026-ից։

Թվային դրոշմավորման ազգային օպերատոր «Ի-մարկ» ընկերությունը, որ մշակել ու կառավարում է նոր համակարգը, պատասխանելով «Ազատության» գրավոր հարցերին տեղեկացրել է, որ համակարգն անցել է պիլոտային փուլը, լիարժեք գործել է և պատրաստ է նոր ապրանքախմբերի դրոշմավորմանը։

«Պիլոտային ծրագրերն իրականացվել են բարձր արդյունավետությամբ, մինչև 2024-ի դեկտեմբերը «Ի-մարկ» ընկերությունը հավաքագրել ու իրականացրել է բոլոր անհրաժեշտ ծրագրային փոփոխությունները՝ համակարգի լավարկման նպատակով։ Համակարգի անպատրաստ լինելու մասին իրենց հայտնի չէ որևէ արձանագրություն»,- հայտնել են ընկերությունից ու նշել, որ անցած տարվա փետրվարին կառավարության որոշմամբ համակարգին միացած նոր ապրանքախմբերը «ներդրվել են նույն ծրագրային ապահովմամբ»։

Այս իրավիճակում, երբ ՊԵԿ-ը 2024-ի դեկտեմբերի վերջին հետ է կանչել թվային դրոշմավորման, ապրանքախմբերի ընդլայնման նախագիծը, անհրաժեշտություն է առաջացել մի շարք ապրանքների դրոշմավորումը կատարել մինչ այդ գործող՝ թղթային դրոշմապիտակների տարբերակով։ Այդ նպատակով ՊԵԿ-ը էլեկտրոնային աճուրդ է հայտարարել՝ թղթային դրոշմապիտակների տպագրման ու ձեռքբերման համար։ Աճուրդը հայտարարվել է 2025-ի փետրվարի 12-ին, դրա միակ մասնակից ու հաղթող է դարձել «Էյ էմ փի ջի գրուպ» ընկերությունը՝ դրոշմապիտակների մատակարարման հարցում ՊԵԿ-ի վաղեմի գործընկերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 121 անգամ
Լրահոս
«Սրտիկի հետ էլ թող ամեն թոշակառուի 50 հազար պարգեւավճար ղրգե». վանաձորցիները Փաշինյանին (video) Կապիտուլյացիայի վերջին փուլը․ Արթուր Խաչիկյան (video) Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցիալիստական ինտերնացիոնալ «Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ․ Past.am «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ Այս իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, նրանց հետ համագործակցելը` անպատվություն. Սաղաթելյան Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով ՊԲ-ն լուծարած, սպառազինության մի մասը Բաքվին հանձնած իշխանության դեմքերը խոսում են հարկատուների գումարներով գնած սպառազինության մասին Ձյուն, բուք, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում Քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական. Իսահակ վարդապետ Պողոսյան Վենսի ցինիզմը․ դե այս հարցին պատասխանե՛ք․ Արթուր Խաչիկյան (video) #ՀԻՄԱ․ «Սամվել Կարապետյանի ձեռքը քարի տակ չէ, մեծ շանսեր ունի սրիկա շներից ազատվելու է». Զաքարյան (video) «Խաղաղության խորհրդում» Հայաստանը որոշիչ դեր չունի․ Սուրեն Սուրենյանց Պատմական անցյալն օրինակ է մերօրյա դժվարությունների ու մարտահրավերների դեմ միակամ ու միասնական պայքարելու՝ հանուն Եկեղեցու անսասանության. Եզրաս Սրբազան «Ուզում եմ Նիկոլը քյալի վրա կա**ի, ես էլ նայեմ, ուրախանամ»․ քաղաքացի (video) Որ Անկարա-Բաքու շառավղի ժառանգորդն է՝ փույթ չէ, այլ մանրիկ նրբություն. իր կյանքի կոչումն է դարձել Իրավապահներն առավոտից Արմեն Չարչյանի աշխատասենյակում են, դուռը փակ է. «Իզմիրլյան» ԲԿ ՔԿ–ն՝ Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկությունների մասին Վենսի այցի ավարտն ու դաժան իրականությունը․ Արթուր Խաչիկյան (video) Քննչական գործողություններ են իրականացվում նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում Թրամփը հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստում կներկայացնի Գազայի հատվածի բազմամիլիարդանոց ծրագիրը Քայլեր, որ կաներ ցանկացած իշխանություն, եթե լիներ ազդեցության գործակալ (video) Աստծուն ուղղված անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում և Տիրոջ ողորմած պատասխանը չի ուշանում Թվայինի փոխարեն՝ թղթային. ինչպես ՊԵԿ-ը միլիարդավոր դրամներով կասկածելի գնմամբ դրոշմապիտակներ գնեց «Քաղաքական խումհար». Թրամփի վարկանիշը կտրուկ անկում է ապրել երդմնակալությունից մեկ տարի անց
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am