Ամերիկան լույս կսփռի Ռուսաստանի մութ գործողությունների վրա

Ռուսաստանը մասնագիտացել է Արեւմտյան երկրների հասարակությունների տարբեր հատվածներին միմյանց դեմ ուղղորդելու խարդախ գործում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերթ ՄքՄասթերը. «Ռուսաստանը կատարելագործել է ապատեղեկատվության, քարոզչության եւ սոցիալական ցանցերի միջոցով հասարակությունների բեւեռացման, միմյանց բախելու արվեստը»: Դրան հակազդելու համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է առաջին հերթին լույս սփռել Ռուսաստանի մութ գործողությունների վրա, համոզված է գեներալը. «Երբ բոլորը տեսնեն, թե իրականում ինչ է անում Ռուսաստանը, վերջինիս համար այլեւս այդքան հեշտ չի լինի համայնքներն իրար դեմ լարել եւ մարդկանց վստահությունից զրկել»: ՄքՄասթերի խոսքով, եթե նախկինում Ռուսաստանի հայտարարություններին վստահությամբ էին վերաբերվում, ապա այժմ այդ վստահությունը վերացել է. «Այս մարդիկ ասում են. մենք քաղաքացիական ինքնաթիռ չենք ոչնչացրել, այդ բոլոր ուղեւորվերին չենք սպանել: Ոչ, ասում են նրանք, մենք Ղրիմում եւ արեւելյան Ուկրաինայում զինվորներ չունենք: Այլեւս նրանց խոսքերի նկատմամբ վստահություն չկա»: Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծում է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ որոնել: Գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Արեւմուտքի հետ համագործակցությունը հենց Ռուսաստանի շահերից է բխում, ընդգծում է Հերբերթ ՄքՄասթերը. «Սակայն, մենք տեսնում ենք, որ վերջերս Ռուսաստանը գործում է նույնիսկ իր սեփական շահերի դեմ՝ միայն թե ընդդիմանա ԱՄՆ-ին, Արեւմուտքին եւ մեր եվրոպական դաշնակիցներին»: Նման պահվածքի օրինակներից մեկը Հյուսիսային Կորեան է, նշում է գեներալ ՄքՄասթերը, քանի որ, ասում է նա, Ռուսաստանի շահերից որեւէ կերպ չի բխում Ասիայում միջուկային զենքի տարածումը: Մյուս հարցը Իրանն է, որին Մոսկվան օգնել է պահպանել ազդեցությունը Սիրիայում. «Բացատրեք՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը հետաքրքրված լինել Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցության տարածմամբ: Նրանք բարձր գին են վճարելու դրա համար»: ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծում է՝ Վաշինգտոնում չեն ակնկալում եւ չեն պահանջում, որ Մոսկվան ի վնաս ինքն իրեն աշխատի, սակայն ակնկալում են, որ Ռուսաստանն ի վերջո կգործի իր շահերից ելնելով եւ կհամագործակցի Արեւմուտքի հետ:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am