«…Մեր կյանքում աղոթքը երբեք չպետք է դադարի…». Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

Արագածոտնի թեմի հոգևոր դասը, միանձնուհիներն ու հավատավոր զավակները կրկին մեկտեղվել էին միասնական աղոթքի, այս անգամ Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 Ներկաները միասնաբար աղոթք բարձրացրեցին տնային կալանքում հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:

Ընթացս Ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Արուճի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

 Տեր Հայրն հորդորեց հավատացյալներին համբերատար ու անդադար աղոթել՝ վստահեցնելով, որ Աստծուն ուղղված անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում և Տիրոջ ողորմած պատասխանը չի ուշանում։

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով:

Հայր Սուրբը ժամերգության ավարտին ներկաներին փոխանցեց Սրբազան Հոր օրհնությունն ու երախտագիտությունը՝ նշելով, որ Սրբազան Հայրը իր շնորհակալությունը փոխանցել է Սուրբ Պողոս Առաքյալի խոսքերով․ «Ես բանտում էի, և դուք աղոթում էիք ինձ համար»։ Միաժամանակ Հայր Սուրբը փոխանցեց նաև Սրբազան Հոր հորդորը՝ շարունակել աղոթել անազատության մեջ գտնվող հոգևորականների և բոլոր հայորդիների համար։

Միասնական ժամերգությունն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Սիրելի հավատացյալներ, տեղեկացնում ենք, որ Մեծ Պահքի ընթացքում միասնական ժամերգությունները տեղի կունենան ուրբաթ օրերին:

 

Փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում(Թալինի տարածաշրջան):

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Կապիտուլյացիայի վերջին փուլը․ Արթուր Խաչիկյան (video) Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցիալիստական ինտերնացիոնալ «Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ․ Past.am «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ Այս իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, նրանց հետ համագործակցելը` անպատվություն. Սաղաթելյան Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով ՊԲ-ն լուծարած, սպառազինության մի մասը Բաքվին հանձնած իշխանության դեմքերը խոսում են հարկատուների գումարներով գնած սպառազինության մասին Ձյուն, բուք, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում Քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական. Իսահակ վարդապետ Պողոսյան Վենսի ցինիզմը․ դե այս հարցին պատասխանե՛ք․ Արթուր Խաչիկյան (video) #ՀԻՄԱ․ «Սամվել Կարապետյանի ձեռքը քարի տակ չէ, մեծ շանսեր ունի սրիկա շներից ազատվելու է». Զաքարյան (video) «Խաղաղության խորհրդում» Հայաստանը որոշիչ դեր չունի․ Սուրեն Սուրենյանց Պատմական անցյալն օրինակ է մերօրյա դժվարությունների ու մարտահրավերների դեմ միակամ ու միասնական պայքարելու՝ հանուն Եկեղեցու անսասանության. Եզրաս Սրբազան «Ուզում եմ Նիկոլը քյալի վրա կա**ի, ես էլ նայեմ, ուրախանամ»․ քաղաքացի (video) Որ Անկարա-Բաքու շառավղի ժառանգորդն է՝ փույթ չէ, այլ մանրիկ նրբություն. իր կյանքի կոչումն է դարձել Իրավապահներն առավոտից Արմեն Չարչյանի աշխատասենյակում են, դուռը փակ է. «Իզմիրլյան» ԲԿ ՔԿ–ն՝ Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկությունների մասին Վենսի այցի ավարտն ու դաժան իրականությունը․ Արթուր Խաչիկյան (video) Քննչական գործողություններ են իրականացվում նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում Թրամփը հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստում կներկայացնի Գազայի հատվածի բազմամիլիարդանոց ծրագիրը Քայլեր, որ կաներ ցանկացած իշխանություն, եթե լիներ ազդեցության գործակալ (video) Աստծուն ուղղված անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում և Տիրոջ ողորմած պատասխանը չի ուշանում Թվայինի փոխարեն՝ թղթային. ինչպես ՊԵԿ-ը միլիարդավոր դրամներով կասկածելի գնմամբ դրոշմապիտակներ գնեց «Քաղաքական խումհար». Թրամփի վարկանիշը կտրուկ անկում է ապրել երդմնակալությունից մեկ տարի անց Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 5 մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am