Իրանում արտաքին-ներքին ուրվագծերի համընկումները

Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին վերլուծումներ անելը դեռեւս վաղ է: Իհարկե, մոտիկից հետեւելը եւ իրադարձությունների զարգացման մասին հաղորդելը հայկական ցանկացած լրատվամիջոցի համար պարտադիր է, նկատի ունենալով առաջին հերթին Իրանի ներկայացրած ռազմավարական նշանակությունը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար եւ երկրորդ` իրանահայ համայնքի իրականությունը նկատի ունենալով։ Այնուամենայնիվ, այս պահին արժե մի քանի դիտարկում անել իրադրությունների ընդհանուր համապատկերը նկատի ունենալով: Ժողովրդային ցույցերը համարյա միաժամանակյա էին Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջեւ կայացած համաձայնությանը, որը վերաբերում էր Թեհրանի դեմ զսպման գործողություններ կազմակերպելուն։ Ինչը համոզիչ է դարձնում պաշտոնական Թեհրանի շրջանակներից հնչած հայտարարությունը, թե ներիրանյան խլրտումները ունեն արտաքին ներշնչանք, ակնարկի սլաքները ուղղելով Վաշինգտոնին։ Բացի այս իրականությունից, կա նաեւ ԱՄՆ-ի նախագահի հայտարարողական աջակցությունը ցույցերին եւ ամերիկյան պետական շրջանակների դատապարտումները ցույցերի դեմ ի գործ դրված ճնշամիջոցների։ «Իրանը ձախողվում է բոլոր մակարդակներում՝ չնայած Օբամայի վարչակարգի սարսափելի գործարքին: Իրանցի մեծ ժողովուրդը ճնշվել է տարիներ շարունակ: Նրանք քաղցած են սննդի և ազատության: Իրանցի ժողովրդի իրավունքներն ու հարստությունը թալանվում են: Եկել է փոփոխությունների ժամանակը», ասել է Թրամփը։ Զսպման գործողությունների շարժառիթը խորքում Իրանի զինվորական ներկայության եւ քաղաքական ազդեցության տարածումն է Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում։ Եւ երբ ցուցարարները պահանջում են «կենսաթոշակային ֆոնդերից թոշակի եւ աշխատավարձի ամիսների պահանջ ունեցող բանվորների եւ կամ խաբված ավանդատուների մի մասը քննադատում են պետության կողմից միջին արեւելյան տարբեր երկրներում հատկացվող բյուջեները, փոխարենը դրանք հատկացնելու իրենց երկրի ներքին պահանջներին»  ուրվագծվում է արտաքին եւ ներքին հայտարարությունների զուգահեռներ։ Միեւնույն ցույցերի նկատմամբ Անկարայի գնահատականի ոճն ու դիրքորոշումը հիմնովին տարբեր է այս դեպքում։ Արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան մտահոգ է Իրանում տեղի ունեցող ցույցերից եւ զգուշացնում է մագլցողականությունից։ Այս հայտարարությունը միանգամայն հիշեցնում է Էրդողանի հռետորաբանությունը, երբ նա մեկնաբանելով Թուրքիայում անցկացվող քաղաքացիական շարժումների ցույցերը, դրանք որակում էր Արեւմուտքի արտադրությունը եւ որոնց նպատակն էր, ըստ նրա, մասնատել Թուրքիան։ Անկարայի հայտարարությունում թեեւ հասցեական սլաք ուղղակի չկա, այնուամենայնիվ, այս պահին, զուսպ ասելաձեւով, հիմնականում Անկարան զորակցում է Թեհրանին, այն ուրվագծագրումը անելով, թե իսրայելա-ամերիկյան տանդեմի դիմաց ձեւավորվում է թուրք-իրանյանը։ Խնդիրը հայկական դիտակետի համար երկու կարեւոր ուղղություն է գծում. նախ կայուն Իրանի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության ցամաքային կարեւոր ելքի եւ ապրանքաշրջանառությունների նկատառումներով։ Երկրորդ, արցախյան հիմնահարցում Իրանի հաւասարակշիռ եւ կայունացնող հանգամանքի եւ արդեն հետեւողական վարքագծի վերածված թե հայտարարողական եւ թե գործնական պահվածքը։ Ցույցերը առավելաբար հնչեցնում են կրոնական ազատության եւ հատկապես կենցաղային, սոցիալ-տնտեսական բնույթի վերաբերող պահանջներ։ Էթնիկ կամ ազգային ֆոնի դրանց անցումը դեռեւս տեսանելի չէ։ Այլ խոսքով, ծագումով ադրբեջանցի ազգաբնակչության գործոնի շահարկումը Բաքվի կողմից կլինի Անկարայի հրապարակած պահվածքին հակասող քայլ։ ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am