Ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Երևանի ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի մի քանի կետերով։
Մասնավորապես՝ այն ենթադրում է արարք, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կատարվել է զենք կամ հատուկ միջոց օգտագործելով։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և Երևանի ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։
«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,– հայտնեցին ՀԿԿ-ից։
Մերի Մանուկյան
